Shnorhakalem es zruyci hamar Annayin chapic shatem sirum❤
@КРИСТИНААРЗУМАНЯН-ь4ыСағат бұрын
❤❤❤❤❤❤
@lilitbayatyan25432 сағат бұрын
Aghjikner gzhvum em dzer u dzer AYL KARTSIQI hamar,voch bolors enq bardzradzaynum ays temaner@,u indz tvuma te menak menq hayers enq edpisin😂????
@aylkartsiq2 сағат бұрын
բոլոր մարդիկ են էդպիսին😂
@arpinehovhannisyan70314 сағат бұрын
Երեխա ունենալուց վեր զգացողությունների շարք անհնար է այլ կերպ զգալ։ Հղիության բոլոր փուլերից սկսած, կրծքով կերակրելու զգայական ու հուզական բոլոր աննկարագրելի ապրումներով շարունակած և հետո արդեն իրենց հետ օր օրի սովորելով , կյանքը վայելելու և հայտնաբերելու մեծ բերիրանքով վերջացրած։ Էն ժպիտներն ու դրական էմոցիաները որ երեխեքն են ինձ տալիս անհնար է այլ կերպ , այլ տեղից ստանալ։ Մի մե՜ծ աշխարհ են իրենք ու օգնում են քեզ որ աճես, ավելի լավ լինես, կյանքը այլ կերպ հասկանաս ու վայելես։
@arpibadishyan38954 сағат бұрын
❤
@annabaghdyan79435 сағат бұрын
Axchikner es ankeghzoren xonarvum em dzer Hyuri dem!!!!
@ՔրիստինեՄակինյան7 сағат бұрын
Աննային անդադար կարելի էր լսել։❤
@Ղումաշ8 сағат бұрын
Վառ շրթներկով աղջկա խոսքի տոնը ականջ է ծակում 😂մնացած ամեն ինչ իդեալական է Աննայից սովորել ու օրինական վերցնել է պետք , հանգիստ շարադրել մտքերը առանց ագրարայի
@haykush10414 сағат бұрын
Շատ հաճելի էր լսել Աննային և ուսուցողական
@allakons18 сағат бұрын
Ընտիր խոսակցություն
@tamaraharutyunyan339418 сағат бұрын
վա՜ խ , ձեր հյուրին շատ եմ սիրում , հարգում , շնորհակալություն 😊
@ЛилиАлексанян-т3и19 сағат бұрын
Գիտեք, իրականում խորհուրդ տալը ավելի հեշտ է քան լինել տվյալ իրավիճակում և քեզ կարողանաս ճիշտ դրսևորել։Չկա մի գիտություն, որտեղ ծնողավարման կանոնները լիարժեք զետեղված լինեն։Քանի որ կյանքը ,մարդուն դաստիարակելը և կոմպրոմիսի գալը տարբեր գաղափարներ ունեցողներին ,դա ամենադժվար գիտությունն է։
@aylkartsiq19 сағат бұрын
💕💕💕
@MarianeBulgyan-gr6to19 сағат бұрын
Խնդրում եմ էլի հրավիրեք Աննային շատ ուսուցողական զրույց էր։
@lizagasparyan831723 сағат бұрын
Ուղղակի վայելել եմ, էս որքան կարևոր թեմա է, հյուրը շատ պրոֆեսիոնալ, խնդրում եմ իրեն այլ թեմաներով եւս հրավիրեք։ Շնորհակալ եմ շատ։
@nicogalstian808023 сағат бұрын
ախխխխ, ինչքա՜ն լավն էր էս էպիզոդը, ուզում եմ հիշողությունս ջնջեմ, որ էլի առաջին անգամվա նման հիացած լսեմ
@aylkartsiq23 сағат бұрын
❤️❤️❤️
@ԱնիԱղեկյանКүн бұрын
Դրականների դրականն եք♥️
@aichaas1125Күн бұрын
❤❤❤
@lusin3891Күн бұрын
Ուղակի խորին շնորհակալությունս բոլորիդ , էնքան հաճելի է որպես հյուր լսել Աննային ❤ երկու փոդքաստն էլ սիրում եմ ու բոլոր հաղորդումները լսում եմ, բոլորդ էլ շատ ապրեք ❤❤
@varsinedavtyan8825Күн бұрын
Սեր եք բոլորդ ❤❤❤ Շնորհակալ եմ
@varsinedavtyan8825Күн бұрын
Ես 2 օրից 40 տարեկան կլինեմ, ամուսնացած չեմ ու child free եմ։ Երջանիկ եմ, ձգտում եմ , շատ աշխատում եմ ներդաշնակ լինել ինքս ինձ հետ։ Տարիներ առաջ, երբ ընկերուհիներով խոսում էինք, իրանք երազում էին ամուսնանալու մասին, մտածում էին ,թե քանի երեխա են ուզում ունենան ՝ ես միշտ էլ զգում էի , որ ես ցանկություն չունեմ երեխա ունենալ, այդ ժամանակ դեռ շատ չէին խոսում սրա մասին , երբեմն ես ամաչում էի արտահայտվել... ինձ թվում էր ինձ տարօրինակ կհամարեն։ Ու երբ, ես դրանում համոզվում էի, դեռ ինտերնետ չկար, բլոգերներ չկային։ Բայց տարիներ հետո, ավելի եմ համոզվել , որ իրոք չեմ ուզում։ Խենթանում եմ երեխաների համար, դրսում միշտ խոսացնում եմ փոքրիկներին, հոգատար եմ իրանց նկատմամբ։ Աշխատում եմ որպես ուսուցչուհի, մաքսիմալ սեր եմ տալիս իրենց ու հազարապատիկ ստանում եմ իրանցից։ Վայելում եմ ամեն օրս նրանց հետ։ PS. Deep parenting ի ֆաներից, ,պարտադիր լսում եմ ու շատ օգնում է աշխատանքիս մեջ ❤❤❤❤
@Lilit_GharsayanКүн бұрын
Ես երկու երեխա ունենալուց հետո հասկացա որ Չայլդ ֆրի եմ հոգեպես 😢😂
@aylkartsiqКүн бұрын
😂😂😂😂
@aichaas1125Күн бұрын
Լավն էր 😂
@lucystepanyan3814Күн бұрын
Աննայի խոսելուց հանգստություն է իջնում վրաս ❤ 3իդ էլ սիրում եմ ❤
@lauravardanyan6332Күн бұрын
Աննա Դուք սեր եք❤
@l.a.7498Күн бұрын
Իմ սիրելի Աննան❤
@lianahovhannisyan3947Күн бұрын
իմ մտածելակերպի մեջ, ապրելուս մեջ էնքան բանա փոխվել ձեր փոդքաստները լսելուց, երկու երեխաների մայրիկ եմ(25տ), աշխարհայացքս փոխել եք, շնորհակալ եմ ձեզ, շատ հարցերիս պատասխանը ձեր եթերներից եմ ստանում ❤❤❤❤
@Саманта-м1щКүн бұрын
Աղջիկներ ջան, շատ ապրեք, որ փորձում եք կրթել ու լուսավորել ծնողներին։ Սիրում եմ ձեզ,երեքիդ էլ, հետեվում եմ ձեզ,ամենա որակով,դաստիարակող,ուսուցողական կոնտենտ տալու համար։ Ես 53 տարեկան եմ, երկու սիրելի տղաների մայր։ Մինչեւ հիմա էլ մեղքի զգացում ունեմ, մերթընդմերթ այն հաճախում է ինձ,բայց ես ասում եմ,որ այդ պահին երեվի վարվել եմ այնպես,ինչպես գրել եմ ճիշտ,կամ կարծել եմ,որ դա է ճիշտ,կամ հաճախ լսել եմ ուրիշների կարծիքը։ Ու ես հաճախ եմ տղաներիս ներողություն ասում։ Մենք իրար շատ սիրում,հարգում եվ ընդունում ենք ։ Վերջերս տղաներս ասեցին,որ մենք,ես ու ամուսինս,վերջապես մեծացանք😂, երբ իրենք սկսեցին առանձին ապրել։ Ասեցին ապրեք ձեր սրտի ուզածով,իսկ մենք ձեզ կօգնենք ❤,մենք էլ ասեցինք,որ մենք միշտ իրենց թիկունքին ենք։ Երջանկությունից լացում էի❤❤❤
@tatevkamavosyan9681Күн бұрын
Deep parenting ու ayl kartsiq,որպես 2 էրնեքը մի տեղ
@TigranBarsamyan-z2j2 күн бұрын
Աջակցում եմ աղջիկների կարծիքին. Հասկանալով, որ Հրանտ Սարդարյանը ունի իր հարաբերություններ կառուցելու սկզբունքները՝ կարծում եմ, որ առողջ հարաբերություններ կառուցելու համար երկու անձանց Սարդարյանի սկզբունքներով առաջնորդվելը այնքան էլ առողջ չէ։ Հիշենք, որ հարաբերությունների հիմքը սերն ու հարգանքն են։ Հարաբերություններում շախմատ չեն խաղում, որ քայլերը հաշվեն։
@satsatine83072 күн бұрын
Հա աղջիկներ ջան,30֊ից հետո բարևում ա...շնորհակալություն անվճար հոգեվելուծության և հոգեթերապիայի համար 🫂💋❤️
@aylkartsiq2 күн бұрын
🩷🩷🩷
@tefoniaavagyan97833 күн бұрын
Enqan karevor tema eq qnnarkum, mersi, kariqy kar😅 hima haskanum em vor menak chem😊
@aylkartsiq3 күн бұрын
հաստատ մենակ չեք💕
@TheSamvelan6 күн бұрын
Էն երկրորդ նամակի մասով հակասություն կար էդ աղջկա գրածի մեջ, համ ուզումա առանձին ապրի, համ ճամփորդի, համ տուն ունենա, համ էլ չի հասկանում որ էդ ամենի համար իրենց ընտանեկան բյուջեն չի ձգում։ Համ ասումա ամուսինս ուզումա գումար խնայի իսկ ես ճամփորդել եմ սիրում, համ էլ ասումա ես տուն եմ ուզում ու չեմ ուզում որևէ այլ լուծում /մամայի հետ ապրել օրինակ/ որը հակասումա առաջին նախադասությանը, էս աղջիկը ինքը ունի խնդիր իր առաջնահերթությունների ու ֆինանսական պլանավորման հետ բայց չգիտես ինչի ամուսնու մեջա խնդիրը տեսնում միայն․․․
@aylkartsiq6 күн бұрын
ինքը ուղակի ուզումա ամեն ինչ ու առանց խնայելու)))))
@TheSamvelan6 күн бұрын
@@aylkartsiqբայց չգիտի որ հրաշքներ չեն լինում) 😢
@haykarsenalfan7 күн бұрын
Շնորհակալություն․ Թող այս տարի խաղաղություն լինի ամբողջ աշխարհում, և մարդկանց հոգիներում, ու ամեն մարդ իր կողքին ունենա այնպիսի անձնավորություն, ում հետ կկիսվի, ով կլսի առանց ընդհատելու, և ով կտեսնի ժպիտի ետևում թաքնված ամեն ինչ, երևի այդ ամենը կյանքում յուրաքանչյուր հաղթանակից ավելի կարևոր է, շնորհակալություն Ձեր աշխատանքի համար, տրամադրած ժամանակի, և օգնել ցանկանալու համար, լսենք Justine Grove - Peace Be, մինչ նոր հանդիպում, ciao.
@aylkartsiq7 күн бұрын
🫶🏻🫶🏻🫶🏻
@monikaharutyunyan76058 күн бұрын
Ամեն ձեր նոր հաղորդում, մոտիվացիա ա բերումմմ❤🎉🎉ապրեք աղջիկներր, խնդրում եմ շարունակեք, կանգ չառնեք❤
@aylkartsiq8 күн бұрын
🩷🩷🩷
@MaricaHaxverdyan9 күн бұрын
Շնորհակալ եմ ինձ համար օգտակար թեմա բարձրաձայնելու համար, ինձ մոտ էս վերջերս խառը մտքեր էին կյանքիս տարբեր էտապների վերաբերյալ և ինձ թվում էր որ խելագարվել եմ կամ արդեն խելագարված եմ։Կրկին մերսի որ հնարավորություն տվեցիք մտածելու որ մենակ չեմ ։Եվ նորից թուլյ տվեցիք վերաարժեվորելու կյանքս և սթափ մտածելու հետագա ուղուս մասին
@aylkartsiq9 күн бұрын
💕💕
@aniakannnn10 күн бұрын
Շնորհավոր, աղջիկներ ջան❤ Ձեզ երջանիկ ու պրոդուկտիվ տարի եմ մաղթում ❤️🫶
@AnPTsRoom710 күн бұрын
Sirunner ❤
@Diana_13.10 күн бұрын
40:00 էս պոդքաստը չէինք գտնի,ես անգլերեն չէի սովորի ու լիքը նման բաներ Իսկ եթե ես էս պոդքաստը չգտնեի,կմտածեի հոգեկան հիվանդ եմ,որովհետև էն ինչը լսում եմ էստեղ,իմ միջավայրում նախկինում ասել եմ,ու շատ խիստ քննադատության եմ արժանացել, ու մինչև օրս շարունակվում ա,բայց դուք էն քառակուսուց դուրս պատուհաններից մեկն եք եղել,ու իրոք էնքան ուրախ եմ ,որ գտել եմ Ձեզ, ու շատ ապրեն նրանք,ովքեր մինչև ինձ բաժանորդագրվել,հավանել ու տարածել են Ջեր էպիզոդները,ու ինձ էլ հասցրել։Ապրեք շատ բոլորդ ❤😘🍷
@Diana_13.11 күн бұрын
Լավ ֆիլմերի ցանկ էլի տվեք,որ կյանքին նայող մեր վարդագույն ակնոցները գցենք մի կողմ ։
@nare.manukyan71712 күн бұрын
Վայ էնքան հուզիչ էր էս փոդքաստը, էնքան իմ մասին: 18 տարեկան Նարեն երազում էր էն ամենի մասին, ինչ ունեմ հիմա՝ 10 տարի անց - ավտոմեքենա, տուն, բարձր վարձատրվող աշխատանք, առողջ հարաբերություններ, հիանալի ընկերներ ու աջակցող ընտանիք, տարին մի քանի անգամ ճամփորդելու հնարավորություն…Բայց էտ ամեն ինչի հետ մեկտեղ ողջ 2024-ին եղել եմ խորը ճգնաժամի մեջ, որովհետև ինձ այլևս ոչ մի բան չի երջանկացնում: Կողքից տպավորություն ա, որ ունեմ ամեն ինչ երջանիկ լինելու համար, բայց մի բան պակասում ա, ու չեմ հասկանում, թե ինչ: Միաժամանակ ամբողջ տարի մեղադրել եմ ինքս ինձ անշնորհակալ լինելու ու ունեցածս չգնահատելու համար, փորձել եմ փնտրել, թե ինձ ինչն ա պակասում լիարժեք երջանկության համար, անընդհատ վերհիշել իմ ունեցածն ու մտածել, որ միգուցե հիմա, երբ հասել եմ շատ ու շատ նպատակներիս, դրանք արդեն կորցրել են իրենց կարևորությունը իմ կյանքում: Կարծես հոգնել եմ ամեն ինչից ու չունեմ որևէ մոտիվացիա որևէ բան անելու: Ով եմ ես, ուր եմ գնում, որն ա իմ նպատակը որպես մարդ կյանքում - էս բոլոր հարցերն ինձ հանգիստ չեն տվել 2024-ին ու կյանքս կարծես կորցրել ա գույները… 2025-ին ցանկանում եմ վերադարձնել էնտուզիաստ, էներգիայով ու հետաքրքրասիրությամբ լի 18ամյա Նարեին, ուզում եմ ոչ թե շրջացնել էս ճգնաժամը, այլ ապրել այն ու գտնել հարցերիս պատասխանները: Ուզում եմ կարողանալ երջանկություն չփնտրել, այլ ուղղակի գնահատել պահը:
@hasmikmickaelian227912 күн бұрын
Աղջիկներ ջան, ինչպես միշտ շատ փայլուն ու շքեղ եք։ Ձեր այսօրվա թեման ինձ ևս մեկ անգամ մտորելու առիթ տվեց, վերանայելու անցած ճանապարհս ու ըստ այդմ ցանկամում եմ մաղթել՝ ճանաչել, բացահայտել, սիրել ու հասկանալ ինքս ինձ։ Ձանկացած փորձություն ընդունել որպես մարտահրավեր ու լավագույն լուծումը գտնել դրա համար։ Մաքրել մտքերս, ու նախապատվությունը տալ դրական մտածողությանը, համոզվելով, որ մեր մտքերի որակից կախված է նաև մեր կյանքի որակը։ Մաղթում եմ իմ մի փոքդիկ անկյունում ապրող մանկանը լինել միշտ բարի ու ազնիվ, և ոչ մի խոչընդոտ երբեք չկարողանա կոտրել ու հիասթափեցնել նրան։ Եվ վերջապես ցանկանում ինձ ներդաշնակություն՝ հոգում, մարմնում և մտքում❤
@aylkartsiq12 күн бұрын
🩷🩷🩷
@tamaraharutyunyan339413 күн бұрын
իմ ամենահարազատ մարդ ՝ իմ Թամարա , Մաղթում եմ քեզ որ 2025 ը ամփոփելիս ավելի շատ բաների համար ինքդ քեզ ասես я молодец: Որ լինես գնահատված ու սիրված, Որ ներես ինքդ քեզ , Որ Սիրես ինքդ քեզ ու թույլ տաս լինել երբեմն թույլ ։ Որ հաջողես նոր նախագիծդ, Որ առողջ լինես , հաղթահարես health anxiety դ Որ հարուստ լինես ։
@aylkartsiq13 күн бұрын
Թող էդպես էլ լինի💕
@arevikjavadyan746914 күн бұрын
"կատարում Հայկանից" մասում Հայկանից ամանորյա երգի էի սպասում😂
@aylkartsiq14 күн бұрын
😂😂
@SedaAsryan-s3u14 күн бұрын
Բավական հասուն տարիքում բախվեցի ճգնժամի հետ.. իմ վերջին ապրած երկու տարիների արդյունքում՝ տանելով տարատեսակ հոգեբանական ճնշումներ, մանիպուլյացիաներ և այլն, անտեսելով ինձ, թերարժեվորելով ինձ, կորցնելով ինքս ինձ ու հարազատ մտերիմ մարդկանց ու չֆիմելով մասնագետի օգնությանը հայտնվեցի բարդ, ցավոտ ու տխուր իրականության մեջ.... չգիտեմ ոնց եմ հաղթահարել ու դեռ հաղթահարում էս ամենը, բաաաայց վերջապես հասկացա, թե ինչքան կարևոր եմ ԵՍ ինքս ինձ համար, թե ինչքան չեմ սիրել ու հարգել ինքս ինձ, ինչքան վատ եմ վարվել ես ինքս ինձ հետ ու թույլ տվել դա անի դիմացինս... Սովորեցի գրկել ու սիրել ինքս ինձ, հարգել ու ընդունել իմ էմոցիաները, ընդունել օրգանիզմիս րեակցիաները տարբեր իրավիճակներում ու ընկալել, որ նորմալ է, երբ նյարդային եմ, երբեմն ագրեսիվ, հուզական, թամբալ... մի խոսքով սովորեցի սիրել ինքս ինձ ու գնահատել, արժեվորել... սովորեցի ասել ոչ էն իրավիճակներին, երբ չուզելով համաձայնվում էի... սովորեցի խնամքով վերաբերվել ինձ ու հոգուն, ներքին քմահաճույքներիս... կուզեմ ինքս ինձ ավելի շատ ճանաչել ու սիրել... չկախվեմ շրջապատի սիրուց, որովհետև ես ինքս ինձ պետք է շատ սիրեմ... չափսոսել լավ ու վատ իրավիճակները, էն մարդկանց, որ եկան ու գնացին... վերջապես սովորեցի ամեն ինչում ինձ մեղադրելու սովորությունս հանել ու դեն գցել... քանի որ դեռ վերջնական ճգնաժամը չի ավարտվել իմ մեջ ուզում եմ էսպես պինդ, հաստատակամ, ուժեղ, իմաստուն և համբերատար մնամ, որ հաղթահարեմ և ինձ չկորցրած դուրս գամ էս իրավիճակից... չեմ մոռանում ամեն օր գրկեմ ինձ ու ինքս ինձ ասել, որ քիչ մնաց
@aylkartsiq14 күн бұрын
💕💕💕
@SedaAsryan-s3u14 күн бұрын
🫂
@manuk697814 күн бұрын
Apreq shat👍👍👍
@angelyan395914 күн бұрын
Շատ կարևոր թեմաներ եք բարձրաձայնում, շնորհակալ ենք🤍🤍
@avetbadalyan9514 күн бұрын
Սրտանց շնորհավորում եմ ձեր թիմի գալիք տոները, լավագույն օրեր ձեզ ❤️❤️ տարվա ընթացքում վիքենդներին միշտ սիրով լսել եմ ձեր ու reareange Նարեկի էպիզոդները, նաև ձեր համատեղ էպիզոդը, շատ ուրախ եմ որ կա ձեր պրոյեկտը ու շատ շնորհակալ եմ ❤️❤️❤️
@aylkartsiq14 күн бұрын
շնորհակալ ենք💕
@lilityaghmuryan140914 күн бұрын
Շատ շնորհակալ եմ թեմային անդրադառնալու համար❤
@noragaloyan-x4n14 күн бұрын
Էնքան լավն եք ու էնքան շատ շնորհակալ եմ❤️
@noragaloyan-x4n14 күн бұрын
Էնքան լավն եք ու էնքան շատ շնորհակալ եմ❤️
@avetbadalyan9514 күн бұрын
Վուձիից recommend կանեմ նայեք նաև anything else (кое-что ещё) կինոն, նույն շարքի մեջ շատ սիրելի, տիպիկ վուձիական ցիտատներով ֆիլմ ա ❤️❤️