Գետակի վրա, Թեքվել է ուռին, Ու նայում է լուռ, Վազող ջրերին: Երազ աշխարհում Ամեն բան հավետ Գալիս է, գնում, Ու ցնդում անհետ: Եվ գլուխը կախ՝ Նա լաց է լինում, Ջրերը ուրախ, Գալիս են, գնում: Հին տարիների, Նուշ հեքիաթներից, Պատմում էր ուռին, Այն վառ հուշերից: Անցած գնացած, Գարուն օրերին, Մրմունջն էր կարդում, Ծերացած ուռին: Ու լուռ արտասվում, Տխուր հեկեկում, Ջրերը ուրախ, Գալիս են, գնում...