12. Կայանատեղեր և հետընթացք

  Рет қаралды 5,109

Davit Avetisyan

Davit Avetisyan

2 жыл бұрын

1. կայանման և հետընթացքի վտանգները.
2. ինչպես ընտրել ցածր ռիսկային կայանման տեղ.
3. պաշտպանողական ավտոկայանման և հետընթաց կատարելու հմտություններ:
 Վտանգավոր գոտիներ
Կայանատեղիները կարող են լինել քաոսային, վտանգավոր վայրեր: Վարորդները հաճախ ստիպված են գործ ունենալ ինտենսիվ երթևեկության, վատ տեսանելիության, մանևրների համար սահմանափակ տարածության և բազմաթիվ շեղող հանգամանքների հետ: Հետընթացքի արդյունքում պատահող ընդհարումները հաճախակի են այս տարածքներում: Հետընթաց մեքենավարման արդյունքում մահվան ելքի 32%-ը և մարմնական վնասվածքների 60%-ը պատահում են կայանատեղիներում:
 Խոցելի հետիոտների ամբոխներ
Կայանատեղիներում հետիոտները կարող են լինել անկանխատեսելի և հախուռն: Նրանք կարող են ցրված լինել կամ սխալ գնահատել տրանսպորտային միջոցների արագությունները, հանկարծակի հայտնվել կայանված մեքենաների արանքից կամ սխալներ գործել վատ տեսանելիության պատճառով: Բացի այդ, նրանք համարյա անպաշտպան են ընդհարման ժամանակ, ուստի նույնիսկ մի փոքր սխալը կարող է ճակատագրական լինել:
 Հետընթաց շարժվել դեպի վտանգը
Հետընթացքի ամեն իրավիճակ յուրահատուկ է, անգամ եթե վարորդներն ամեն օր նույն տեղից հետընթաց են կատարում: Վարորդները հետընթաց կատարելու գործում հարաբերականորեն ավելի անփորձ են՝ առաջընթաց մեքենավարման հետ համեմատած, և մեքենաներն էլ նախագծված չեն հիմնականում հետընթաց երթևեկության համար: Մեքենայի հետևի անտեսանելի գոտին, որը տեսանելի չէ վարորդին, կարող է 7 մետր երկարություն ունենալ: Կեղտոտ կամ աղբով ծածկված պատուհանները, փաթեթների կույտը, փողոցային լապտերների սյուները և կայանված մեքենաները կարող են խոչընդոտել վարորդի տեսարանը:
 Տարածված վարորդական սխալներ
Վարորդների սխալները մեծացնում են կայանատեղիների ներկայացրած վտանգները: Դրանք ներառում են՝
o պայմանների համար չափազանց արագ վարելը.
o իրենց տեսադաշտը փակելը` մեքենան կայանելով խոշոր փոխադրամիջոցների կամ այլ խոչընդոտների կողքին.
o ոչ ճիշտ ազդանշան տալը.
o հետընթաց կատարելը՝ առանց ստուգելու մեքենայի հետևի մասը, կամ օգտվելով միայն հայելիներից.
o չհամբերելը.
o մեքենան բարձր ռիսկային տարածքներում կայանելը, օրինակ՝ գլխավոր մուտքի մոտ՝ մեծացնելով ընդհարման հավանականությունը:
 Նվազագույնի հասցրեք վտանգը
Կայանելիս և հետընթաց կատարելիս մի քանի մեթոդների կիրառումը կօգնի ապահովել ձեր և մյուսների անվտանգությունը.
o ազդանշան տալով հաղորդեք ձեր մտադրությունները.
o նվազեցրեք ձեր արագությունն ու համբերատար եղեք.
o մեքենան կայանեք կայանատեղիի քիչ ծանրաբեռնված հատվածներում.
o հետընթացի ժամանակ մի շտապեք:
Վիճակագրությունը
 Հետընթաց կատարելը վտանգավոր է
4 բախումից 1-ը պատահում է, երբ փոխադրամիջոցը հետընթաց է կատարում:
 Թաքնված վտանգ
Երեխաները կարող են չերևալ հետընթաց կատարող փոխադրամիջոցների հետևում:
2 տարեկան երեխայի միջին հասակն է` 87 սանտիմետր Բեռնատարի միջին բարձրությունն է` 105 սանտիմետր
 Դանդաղ, բայց վտանգավոր
4 կմ/ժ արագության դեպքում ընդհարումը կարող է ընդմիշտ պարանոցի վնասվածք հասցնել փոխադրամիջոցի ուղևորներին:

Пікірлер
Չկարգավորվող հավասարազոր խաչմերուկի անցումը
8:12
ՃԵԿ - Վարիր գրագետ
Рет қаралды 47 М.
Самое неинтересное видео
00:32
Miracle
Рет қаралды 2,9 МЛН
when you have plan B 😂
00:11
Andrey Grechka
Рет қаралды 66 МЛН
10. Ճիշտ վերադասավորումը և հայելիները
4:12
4. Անբարենպաստ եղանակ
4:36
Davit Avetisyan
Рет қаралды 741
Շրջանաձև երթևեկությամբ խաչմերուկի անցումը
6:46
ՃԵԿ - Վարիր գրագետ
Рет қаралды 11 М.
11. Անվտանգ մեքենավարում ավտոմայրուղում
3:59
9. Խաչմերուկներ
4:28
Davit Avetisyan
Рет қаралды 7 М.