3․Վրաստան | Կոնֆլիկտներ

  Рет қаралды 204

:Բուն TV

:Բուն TV

Күн бұрын

🔹Որո՞նք էին Խորհրդային Վրաստանի ինքնավարությունները։
🔹Ո՞րն էր 1980-ականներին Վրաստանում թափ հավաքած Ազգային ժողովրդավարական շարժման նպատակը։
🔹Ո՞րն էր շարժման կարգախոսը։
🔹Ինչո՞ւ էր շարժումն անհանգստացնում երկրի ազգային փոքրամասնություններին։
🔹ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունն ինչպե՞ս է արձագանքում Վրաստանի ներսում գլուխ բարձրացրած հակասություններին։
🔹Որո՞նք էին 1989 թ․ մարտին աբխազների կազմակերպած բազմահազարանոց հանրահավաքի պահանջները։
🔹1989 թ․ դրությամբ ինչպիսի՞ն էր դեմոգրաֆիական պատկերը Աբխազիայում և Հվ․ Օսիայում։
🔹Ի՞նչ կրոնի էր դավանում աբխազների մեծ մասը, և ո՞ր երկրներում նրանք ունեին համայնքներ։
🔹Ի՞նչ արդյունքներ գրանցվեցին 1990 թ․ Վրաստանում տեղի ունեցած ընտրություններին։
🔹Ինչպիսի՞ մարդ և ինչպիսի՞ գործիչ էր Զվիադ Գամասխուրդիան։
🔹Ե՞րբ և ինչո՞ւ էին Վրաստանի և Հարավային Օսիայի միջև հակասություններ ի հայտ եկել։
🔹Զվիադ Գամասխուրդիայի իշխանության գալուց հետո ի՞նչ փուլ մտան այդ հակասությունները։
🔹Ի՞նչ հետևանքներ ունեցավ 1991-92 թթ․ ընթաացած վրաց-օսական պատերազմը։
🔹Ե՞րբ Հարավային Օսիան անկախություն հռչակեց։
🔹Ի՞նչ հանգամանքներում Գամասխուրդիան կորցրեց իշխանությունը Վրաստանում։
🔹Ո՞վ էր Ջաբա Իոսելիանին։
🔹Ի՞նչ քաղաքական կենսագրություն ուներ Էդուարդ Շևարնաձեն մինչև Վրաստանի նախագահ դառնալը։
🔹Ի՞նչ պատրվակով Վրաստանը զորք մտցրեց Աբխազիա։
🔹Ի՞նչ ուժեր էին աջակցում Աբխազիային վրաց-աբխազական պատերազմում։
🔹Ինչպե՞ս ազդեց վրաց-աբխազական պատերազմը Աբխազիայի հայերի վրա։
🔹Ի՞նչ պայմաններում և ո՞ւմ միջնորդությամբ զինադադար հաստատվեց։
🔹Ի՞նչ քաղաքականություն էր վարում Շևարնաձեն։
🔹Ի՞նչ պայմանով էր Ռուսաստանը պատրաստ Աբխազիայի և Հվ․ Օսիայի հարցում զիջումների գնալ։
🔹Ինչպե՞ս փոխվեցին ռուս-վրացական հարաբերությունները Վարդերի հեղափոխությունից հետո։
🔹Ի՞նչ քաղաքական նպատակներ ուներ Վրաստանի նոր ղեկավար Միխեյիլ Սաակաշվիլին։
🔹Տարածաշրջանում ի՞նչ հավակնություններ և ակնկալիքներ ուներ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
🔹Եվրոպական մի շարք երկրների կողմից Կոսովոյի անկախության ճանաչումն ինչպե՞ս ազդեց Ռուսաստան-Եվրոպա հարաբերությունների վրա։
🔹Ռուս-վրացական 5-օրյա պատերազմը (2008 թ․) ի՞նչ հետևանքներ ունեցավ Վրաստանի համար։
🔹Եվրոպան ինչպե՞ս արձագանքեց այդ պատերազմին։
🔹Ի՞նչ քաղաքականություն է վարում 2013 թ․-ից Վրաստանի ղեկավարումը ստանձնած Վրացական երազանք կուսակցությունը։
🔹Ո՞ր երկրները ճանաչեցին Աբխազիայի և Հվ․ Օսիայի անկախությունը։
🔹Ներկայումս ի՞նչ քաղաքական դիրքորոշում ունեն Վրաստանը, Աբխազիան և Հվ․ Օսիան։
«Կոնֆլիկտներ» հաղորդաշարի ընթացքում քաղաքագետ Միքայել Զոլյանը խոսում է այն հակամարտությունների մասին, որոնք մեծ ազդեցություն են թողել ներկայիս աշխարհակարգի ձևավորման վրա։
:ԲունTV-ն չի աջակցում հակամարտության որևէ կողմի։
Հաղորդումը հիմնված է գիտական փաստերի վրա և ունի բացառապես կրթական բնույթ։
Շարքի մյուս թողարկումները կարող եք դիտել այստեղ՝ bit.ly/3XPQD8X
#կոնֆլիկտներ
© Բուն TV
Web: boon.am/
Facebook: / boontvofficial
Telegram: t.me/boon_tv
Instagram: / boon_tv
TikTok: / boon_tv
LinkedIn: / boon-tv-official

Пікірлер
А что бы ты сделал? @LimbLossBoss
00:17
История одного вокалиста
Рет қаралды 9 МЛН
VAMPIRE DESTROYED GIRL???? 😱
00:56
INO
Рет қаралды 7 МЛН
小丑家的感情危机!#小丑#天使#家庭
00:15
家庭搞笑日记
Рет қаралды 31 МЛН
How the Most Elite Spy Agency Operates
22:42
Newsthink
Рет қаралды 1,9 МЛН
Հարցազրույց Արգիշտի Քյարամյանի հետ
29:21
Почему Арабы и Евреи всегда воюют?
19:22
Сложный Процент
Рет қаралды 2,3 МЛН