33․ Բուն զրույց. Կրթություն | Դպրոցական հալածանք

  Рет қаралды 1,636

:Բուն TV

:Բուն TV

Күн бұрын

Կրթական համակարգի փոփոխությունները, որպես կանոն, ուղղված են ուսուցման գործընթացի բարելավմանը։ Նոր չափորոշիչներ, ծրագրեր, դասագրքեր, գնահատման համակարգի փոփոխություն․ սրանք վերջին տարիներին ամենաշատը քննարկվող կրթական հարցերն են։ Սակայն կրթության մասին օրենքի համաձայն՝ կրթությունը ոչ միայն ուսուցման, այլև դաստիարակության գործընթաց է, իսկ հանրակրթության հիմնական նպատակներից մեկն էլ երեխայի սոցիալական զարգացումն է, ինչպես նաև արժանապատվության պահպանումը։ Այսինքն՝ ուսուցման գործընթացը բարեհաջող կազմակերպելու համար անհրաժեշտ է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ յուրաքանչյուր երեխա իրեն ապահով և լավ կզգա, մինչդեռ ոչ միշտ է այդպես։
«Բուն զրույց․ կրթություն» հաղորդաշարի հերթական թողարկմանը Հայաստան Գրիգորյանը և հոգեբան Անուշ Ալեքսանյանը խոսում են դպրոցական հալածանքի կամ բուլինգի մասին։
«Բուն զրույց․ կրթություն» շարքը նվիրված է կրթական համակարգին, առկա խնդիրներին ու մարտահրավերներին, զարգացման հեռանկարներին և այսօր կրթության ոլորտում տեղի ունեցող բազմաթիվ փոփոխությունների ազդեցությանը։ Զրույցից զրույց կրթության վերաբերյալ դրվում է «ինչպես» հարցը․ ինչպե՞ս ունենալ լավ կրթական համակարգ, ինչպե՞ս մոտիվացնել սովորողներին և դասավանդողներին, ինչպե՞ս ճիշտ կազմակերպել կամ կառավարել կրթությունը, ինչպե՞ս ստեղծել լավ դասագրքեր և այլն։
Շարքի մյուս թողարկումները կարող եք դիտել այստեղ՝ bit.ly/4dE6vTc
#բունtv #բունզրույց #կրթություն #ՀայաստանԳրիգորյան
© Բուն TV
Web: boon.am/
Facebook: / boontvofficial
Telegram: t.me/boon_tv
Instagram: / boon_tv
TikTok: / boon_tv
LinkedIn: / boon-tv-official

Пікірлер
Օվկիանոսից այն կողմ. Արմեն Պետրոսյան
35:58
Armenian Public TV
Рет қаралды 4,6 М.