#5 Երևանի փողոցներում | Նարեկ Ալեքսանյան | Քանաքեռ

  Рет қаралды 479

:Բուն TV

:Բուն TV

Күн бұрын

Նարեկ Ալեքսանյանը ավարտել է ԵՊՀ լրագրության ֆակուլտետի մագիստրատուրան և արդեն ավելի քան 10 տարի է՝ զբաղվում է ֆոտոլրագրությամբ։ Հիմնականում նկարում է հանրահավաքներ, սոցիալական, մշակութային թեմաներով իրադարձություններ և այլն։ Այժմ նաև երկարաժամկետ ռեպորտաժների վրա է աշխատում՝ վավերագրելով հետպատերազմական իրականությունը և մարդկային պատմությունները։
Նարեկը թվային լուսանկարչությամբ է զբաղվում և երբեք չի փորձել ժապավենայինը զուգահեռել դրան՝ վերջինս համարելով լրիվ այլ աշխարհ, այլ՝ միգուցե հետաքրքիր հմտություն, որն իր համար բացահայտված չէ։ Նարեկին բավարարում է կադրը որսալու պահին թվային տեսախցիկի չխկոցը, բայց չի բացառում, որ միգուցե հետագայում ժապավենով էլ կնկարի։
«Երևանի փողոցներում» հաղորդաշարի հերթական թողարկման համար Նարեկը ընտրել է Քանաքեռ թաղամասը՝ նշելով, որ հին այն թաղամասերում, որոնք մոտ են կենտրոնին՝ Կոնդ, Սարի թաղ, Նորագյուղ և այլն, և՛ հայ, և՛ անգամ օտարազգի լուսանկարիչները հաճախ են ֆոտոզբոսանքներ անում, իսկ Քանաքեռը մնացել է համեմատաբար չբացահայտված։
Փողոցային լուսանկարչի համար Նարեկը կարևորում է մարդկանց հետ ճիշտ և բաց հաղորդակցությունը․ պետք է այնպես անել, որ անծանոթ մարդիկ չվախենան և չխուսափեն լուսանկարչից։
«Երևանի փողոցներում» հաղորդաշարի ընթացքում մենք տարբեր լուսանկարիչների ուղեկցությամբ շրջում ենք մայրաքաղաքի թաղամասերում՝ փորձելով ֆոտոօբյեկտիվի միջոցով բացահայտել քաղաքի հետաքրքրական վայրերն ու անկյունները, զրուցել Երևան քաղաքի, դրա բնակիչների և փողոցային լուսանկարչության բարդ հարաբերությունների մասին։
Շարքի մյուս թողարկումները կարող եք դիտել այստեղ՝ bit.ly/4dvt8Ix
© Բուն TV
Web: boon.am/
Facebook: / boontvofficial
Telegram: t.me/boon_tv
Instagram: / boon_tv
TikTok: / boon_tv
LinkedIn: / boon-tv-official

Пікірлер: 3
@anitager
@anitager Ай бұрын
Ինչ լավն է, հաղորդումն ու Նարեկը
@officialboontv
@officialboontv Ай бұрын
շնորհակալ ենք 🤗
@vahekhachaturian2424
@vahekhachaturian2424 Ай бұрын
երբ որ ես եմ փորձում խոսամ մարդկանց հատ ինչքան ուժ ունեն մունաթով են ու ջղայն, ոնց եք անում որ տենց բաց ու ընկերական են մարդիկ?
At the end of the video, deadpool did this #harleyquinn #deadpool3 #wolverin #shorts
00:15
Anastasyia Prichinina. Actress. Cosplayer.
Рет қаралды 16 МЛН
07.09.24, Sa, Depi Charents, Armenia EXPO 2024 Hamalirum
58:10
Yerevan EveryDay
Рет қаралды 184
At the end of the video, deadpool did this #harleyquinn #deadpool3 #wolverin #shorts
00:15
Anastasyia Prichinina. Actress. Cosplayer.
Рет қаралды 16 МЛН