Рет қаралды 3,717
Վաշինգտոնն ու Երևանը հունվարի 14-ին ստորագրեցին ռազմավարական գործըննկերության կանոնադրությունը, որն, ըստ վերլուծաբանների, բարձրացնում է երկրների միջև հարաբերությունների մակարդակը:
Ի՞նչ է նշանակում ռազմավարական գործընկերոթյունն ԱՄՆ-ի հետ, ինչպիսի՞ մոտեցում կորդեգրի այս փաստաթղթի հանդեպ ստորագրումից օրեր անց իշխանության եկած ամերիկյան նոր վարչակազմը, որո՞նք են մարտահրավերները: ՏԵՂորոշման անդրադարձը:
Վաշինգտոնն ու Երևանը հունվարի 14-ին ԱՄՆ պետքարտուղարությունում ստորագրեցին Միացյալ Նահանգների ու Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության կանոնադրությունը: Կողմերն ընդգծեցին փաստաթղթի կարևորությունը երկու երկրների հարաբերությունների խորացման համար:
«Չափազանց կարևոր և նշանակալից իրադարձություն է, որը կանխորոշում է ապագա տարիներին Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունները»,- ասում է Միջազգային հանրապետական ինստիտուտի Եվրասիական ծրագրերի ավագ տնօրեն Ստեֆան Նիքսը:
Միացյալ Նահանգներն ու Հայաստանը դառնում են ավելի ուժեղ գործընկերներ, իսկ ռազմավարական գործընկերությունը միտված է ավելի խորը համագործակցության ընդհանուր սկզբունքների հիման վրա՝ ստորագրման արարողության ժամանակ իր ելույթում հայտարարեց ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ ընդգծելով, որ այս համագործակցությունը դրական զարգացում է երկու երկրների և ողջ տարածաշրջանի համար: Իր հերթին, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ևս փաստեց՝ ընդհանուր արժեքների և փոխադարձ շահերի վրա հիմնված հայ-ամերիկյան հարաբերությունները վերջին տարիներին նկատելի աճ են գրանցել և հասել մի կետի, «երբ դրանց արդիականացումը դեպի ռազմավարական գործընկերություն ոչ միայն տեղին է, այլև կարևոր՝ աշխարհաքաղաքական բարդ պայմաններում առաջ շարժվելու համար»:
«Ռազմավարական գործընկերության խարտիան ԱՄՆ և Հայաստանի միջև խորացող ներգրավվածության նախորդ մի քանի տարիների գործընթացի գագաթնակետն է: Փաստաթղթի մեջ ներառված շատ դրույթներ արդեն իսկ կատարման փուլում են, սակայն այն իրենից ներկայացնում է որոշակի շրջանակ»,- ասում է Վաշինգտոնում գործող պնդում է Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի (CSIS) վերլուծաբան Ջեֆրի Մանկոֆֆը:
Հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության կանոնադրությունն ընդգծում է, «որ երկու ժողովրդավարական երկրների միջև այս համագործակցությունը հիմնված է ընդհանուր արժեքների և համատեղ շահերի վրա»: Փաստաթուղթն ընդգծում է կողմերի փոխադարձ ցանկությունը՝ «ամրապնդել հարաբերությունները դիվանագիտական, տնտեսական, էներգետիկ, բարձր տեխնոլոգիական, կրթական, գիտական, մշակութային, իրավական, պաշտպանության և անվտանգության ոլորտներում»:
«Ամերիկայի Ձայն»-ը ԱՄՆ-ի միջազգային լրատվամիջոցներից ամենախոշոր կազմակերպությունն է, որն իր լուրերն ու հաղորդումներն է հեռարձակում 45 լեզուներով իր ընթերցողներին, ռադիոլսողներին ու հեռուստադիտողներին:
«Ամերիկայի Ձայն»-ի Հայկական ծառայությունը Վաշինգտոնից եթերում է ավելի քան 70 տարի` տասնամյակներ շարունակ ծառայելով որպես լրատվության հուսալի և անկողմնակալ աղբյուր: Այն այսօր էլ շարունակում է լինել տեղեկատվության վստահելի աղբյուր` ներկայացնելով միջազգային լուրերի, Հայաստանի և տարածաշրջանի վրա ԱՄՆ-ի քաղաքականության ուղղակի ազդեցության, ամերիկահայերի, ամերիկյան մշակույթի, գիտական նորությունների և շատ այլ թեմաների շուրջ համապարփակ տեղեկատվություն:
www.amerikayid...
/ amerikayidzayn
/ amerikayidzayn
t.me/Amerikayi...
USA Armenia strategic partnership