Рет қаралды 9,077
Այսօր՝ հունիսի 21-ին, Տավուշի մարզի Բերդ քաղաքից Երևան են ժամանել ամուսիններ, 51-ամյա Վլադիմիր Վանեսյանը և 53-ամյա Գայանե Մելքումյանը: Վերջիններս խիստ զայրացած ու անհանգստացած են երեկ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Զոյա Զաքինյանի կայացրած դատավճռից: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ամուսինները հայտնում էին, որ 2012թ հունվարի 18-ին Բերդ քաղաքի Մաշտոցի 24 շենքի թիվ 5-րդ բնակարանի դռան փականը կոտրելու միջոցով անհայտ անձը կամ անձինք հափշտակել էին 37 մլն ՀՀ դրամ և 10 մլն դրամի ոսկյա զարդեր: Նույն օրը կատարվածի մասին ամուսինները հայտարարություն են տալիս ոստիկանության Բերդի բաժին և նույն բաժնի քննչական բաժանմունքում հարուցվում է քրեական գործ:
Մանրամասները` shamshyan.com/a...