No video

Շանը կապել է, ծեծել ու դատվել․ նախադեպ

  Рет қаралды 763

Epress. am

Epress. am

Күн бұрын

Կենդանու հանդեպ դաժան վերաբերմունքի համար «Նուբարաշենի Գամփռի» գործով այսօր մեղադրական դատավճիռ է կայացվել։ Շենգավիթի քրեական դատարան եկած կենդանապաշտպանները սա պատմական վճիռ են համարում. սովորաբար կենդանիներին տանջելու և սպանելու համար հարուցված քրեական գործերը կարճվում են քննիչների կողմից և չեն հասնում դատաքննության փուլ։
Դատավոր Արշակ Մաթևոսյանը Գարիկ Ալեքսանյանին մեղավոր է ճանաչել իր սեփական գամփռ շանը կապելու, դաժան ծեծի ենթարկելու համար (Քրեական օրենսգրքի 307-րդ հոդված), և պարտավորեցրել է նրան վճարել 520 հազար դրամի տուգանք։ Մեղադրյալը հրաժարվել է հասարակական աշխատանքներ կատարելով պատիժը կրելուց։
«Ո՞ւր է իմ 1000-դոլարանոց շունը», - դատականի նիստի ժամանակ շանը փրկած ակտիվիստներին հարցրել է Ալեքսանյանը։ Մեղադրանքը նա չի ընդունել։ Ալքեսանյանը առարկել է նաև Epress.am-ի միջնորդությանը՝ տեսաձայնագրել դատական նիստը, բայց իր հեռախոսով փորձել է նկարահանել նիստին ներկա մարդկանց։ Ակտիվիստներից մեկը, ով չուզեց հրապարակել իր անունը, պնդում էր, որ տղամարդը նկարներն օգտագործում է ակտիվիստներին սպառնալու ու շանտաժի ենթարկելու համար։
Շան ծեծի մասին հաղորդում ներկայացրած Մարի Տեր-Անտոնյանը Epress.am-ին ասել է, որ փակ համարներից զանգեր ու սպառնալիքներ է ստացել, այդ մասին ևս հաղորդում է ներկայացրել ոստիկանություն։
Մեղադրյալը դատարան է եկել զինվորական համազգեստով, որպես մեղամացուցիչ հանգամանք ներկայացրել է իր զինվորական անցյալը՝ մասնակցել է ղարաբաղյան բոլոր պատերազմներին։
Դատավոր Մաթևոսյանը թղթերը մոտ կես ժամ ուսումնասիրելուց հետո հայտարարել է, որ սպասում էր մարտական վնասվածքների մասին փաստաթղթերի, բայց ամբաստանյալը ներկայացրել է պատվոգրեր, որոնց մեծ մասը տրվել ռազմահայրենասիրական ՀԿ-ների կողմից։ Հրապարակված պատվոգրերի մի մասն էլ գեներալ Մանվել Սարգսյանն էր նրան տվել։
«Որևէ մարտական ուղի, որևէ այլ բան չի կարող մեղմացուցիչ հանգամանք լինել։ Սա հոգեբանական ճնշում է դատավորի նկատմամբ։ Ինչ անե՞նք՝ եթե մարդը անցել ա պատերազմ, եկել ա ու սպանել ա մեկ այլ մարդու, պետք է ներե՞նք այդ արարքը։ Ասենք՝ հերոս է, ուրեմն իրեն ամեն ինչ կարելի՞ է », - ընդմիջման ընթացքում Epress.am-ին ասել է Մարի Տեր-Անտոնյանը։
Գամփռը այժմ ապրում է կենդանիների համար նախատեսված կացարանում։ Կենդանասերներն ասում են՝ երկարատև կտտանքներից հետո նոր-նոր ուշքի է եկել, համեմատաբար լավ է զգում իրեն և չնայած ամեն ինչի, շատ մարդամոտ է։

Пікірлер: 1
Logo Matching Challenge with Alfredo Larin Family! 👍
00:36
BigSchool
Рет қаралды 20 МЛН
How I Did The SELF BENDING Spoon 😱🥄 #shorts
00:19
Wian
Рет қаралды 36 МЛН