Բարև Աշոտ ջան։ Եղբայրս, երկար ժամանակ չեմ գրել, բայց նայում եմ։Աշոտ ջան, երկու հարց, արդյոք կարելի է, իրենց կերակրել սիլոսով, կամ սենաժով, երկրորդը վայրի գիշատիչ ները չեն խանգարում։ Բարի մաղթանքներս ձեզ։Շնորհակալություն ։
@mountainhighfarms11 ай бұрын
Բարի օր, եւ շնորհակալ ենք որ նայում եք մեզ: Սիլոսով եւ սենաժով անգուսներին կերակրում են, չգիտեմ ինչքանով է դա լավ (մենք չենք կերակրում, մերը միայն արոտային խոտն է), բայց մսի համի վրա դրանք ազդում են, թթվության համ են ավելացնում,, ուստի սիլոսը եւ սենաժը հանում են կերակրացանկից մորթից 1-2 ամիս առաջ: Գիշատիչներ մեր տարածքներում իհարկե կան, գայլեր, շնագայլեր, արջեր: Սակայն մեզ մոտիկ չեն գալիս, գայլերը եւ շնագայլերը անգուսներից վախենում են: Անգուսները նաեւ ունեն պաշտպանության մեծ բնազդ, շրջան են կազմում եւ պաշտպանվում: Մի երկու անգամ եղել է, որ մառախուղի ժամանակ փորձել են մոտենալ, անգուսների մոտ տագնապի նման բան է առաջանում, բոլոր հորթերը վազում են մայրերի մոտ, մի կանչով, գլխաքանակը խմբվում է, ու պատրաստվում պաշտպանության: Դե իսկ դորպերները միշտ անգուսների կողքին են, դա օգնում է որ դորպերները նույնպես պաշտպանված լինեն: Դորպերների համար առանձին օգնագործում ենք նաեւ «վառվող աչքեր», դրանք արեւային լուսով սնվող սարքեր են, որոնք գիշերը թարթում են մեծ գայլի աչքերի նման, վառ կարմիր գույնով: Գիշատիչները հեռվից տեսնելով կարծում են թե իրենցից մեծ գիշատիչ կա, եւ չեն մոտենում, օգնում է: Արջեր տեսել ենք մոտակայքում, գիշերով, մի անգամ նույնիսկ մեր աշխատողը շփոթել է երկու արջերին անգուսների հետ, փորձել էր մոտենալ եւ հետ բերել, հետո նոր հասկացել է, որ երկու արջեր են: Արջերը մեր կողմերում մսակեր չեն, ըստ երեւույթին, նրանց համար ուտելու շատ բան կա, հատապտուղներ, վայրի մեղր, մրջույններ, եւ այլն, այնպես որ, նրանք երբեւէ չեն անհանգստացրել: Շնորհակալ եմ հարցերի համար, հարգելի Մուշեղ, եւ շնորհակալություն որ հետեւում եք:
@azerbaycan.bak.41611 ай бұрын
Gözel Kendimiz Mürteyil 👍👍👍
@tigrankirakosyan269510 ай бұрын
👍👍👍👍👏👏👏👏👏👏👍👍👍👍👍
@znabert-l1y11 ай бұрын
В прошлом году, как и годами ранее наблюдается спад в сельском хозяйстве Армении. Так, что вся надежда на Вас, Ашот. 🙂🇦🇲
@mountainhighfarms11 ай бұрын
Спасибо, Каруш, мы стараемся, и ваша поддержка нам очень помогает.
@ДавидС-х9е11 ай бұрын
Барлус
@mountainhighfarms11 ай бұрын
Բարև, հարգելի Դավիդ:
@ԱրեւԱվետիսյան11 ай бұрын
Բարև ձեզ@@mountainhighfarms
@fakrosakro508511 ай бұрын
Բարև, սա Դիլջանն է, մենք ինքներս))))
@fakrosakro508511 ай бұрын
Լավ կլինի, որ գնաս և այցելես մեր տուն
@АйкоСеван11 ай бұрын
Ha
@tatulmartirosyan789611 ай бұрын
Բարև Աշոտ ջան մի հարց ունեմ, ինչու հենց Անգուսը ընտրեցիք??
@mountainhighfarms11 ай бұрын
Բարեւ, Թաթուլ ջան: Անգուսներն ամենա բարձրակարգ մսատու ցեղն են աշխարհում, հարմարվող են արոտներին եւ աճում են բացարձակապես արոտային խոտի վրա` չափազանց լավ արդյունքներ գրանցելով: Նաեւ պինդ կենդանիներ են: Հայաստանում կա մոտ 1 միլիոն հեկտար չօգտագործվող արոտավայր, եւ բնակեցնելով Անգուսների եւ Դորպերների պես բարձր մթերատու կենդանիներին այդ արոտներում` անհրաժեշտություն է, որպեսզի Հայաստանում զարգանա գյուղատնտեսությունը, հատկապես վերականգնողական գյուղատնտեսությունը: Շնորհակալ ենք մեզ հետեւելու համար:
@tatulmartirosyan789611 ай бұрын
Մենք կարող ա երեկ հեռախոսազրույց ենք ունեցել ?
@mountainhighfarms11 ай бұрын
@@tatulmartirosyan7896 կարծում եմ այո
@tatulmartirosyan789611 ай бұрын
Իմիջայլոց շատ ուրախ եմ, ու ասեմ որ ես ձեզ հետևորդներից եմ և հաճույքով նայում եմ ձեր վիդեոները
@mountainhighfarms11 ай бұрын
Շնորհակալ ենք մեզ հետևելու համար, Թաթուլ ջան
@artyomshahnazaryan84611 ай бұрын
Ողջույն պարոն Աշոտ։ Կարծեմ այս տարի հունձ չեք ունեցել։ Եղած խոտը ամցձալ տարվանից է՞։ Բայց շատ քիչ է, նույնիսկ ոչխարներին չի հերիքի։ Իսկ ինչի՞ հացահատիկ չեք տսլիս։ Տեղական հացահատըկը 100 դրամի սահմաններում է
@mountainhighfarms11 ай бұрын
Բարի օր, հարգելի Արտյոմ: Հունձ չենք արել, մեր համայնքապետարանը դժբախտաբար չի աշխատում, խոտը ստիպված գնել ենք, առաքում են երկու օրը մեկ՝ այս անհնար պայմաններում, ճանապարհները փակ են, մարդիկ մեզ համար սարերի վրայով խոտ են տեղափոխում իրենց կյանքը վտանգելով, ինչի համար իրենց երախտապարտ ենք: Ինչ վերաբերվում է հացահատիկին՝ մենք խուսափում ենք տալ այնպիսի կերեր, որոնք խախտելու են միայն արոտային աճեցման մեր կանոնը, առանձին կկերակրենք միայն այն կենդանիներին, որոնց առողջական խնդիրների վերաբերյալ բժիշկը կտա հատուկ ցուցում: Կարծում եմ այդպիսիք կլինեն այս ձմռան ընթացքում, հատկապես որ ձմեռային պահուստավորված արոտավայր այս տարի չունենք՝ հայտնի պատճառներով: Եթե լիներ՝ հավելյալ կերակրման անհրաժեշտություն չէր լինի: Շնորհակալ եմ մեզ հետևելու և աջակցելու համար:
@artyomshahnazaryan84611 ай бұрын
@@mountainhighfarms հիշում եմ իշխանիկների կողմից ստեղծված արհեստական խոչընդոտների մասին։ Հիշում եմ նաեվ ձեր որդեգրած սկզբունքի մասին՝ կանաչ բտման։ Բայց պարոն Աշոտ դեռ 2-3 ամիս լրացուցիչ կերակրման ժամանակահատված պետք է հաղթահարել, թեկուզ մի մասին՝ մայրերին, հորթերին որոշ քանակի հացահատիկ տալ, որը նախ՝ կարող եք ձեր մեքենայով էլ տանել ձեր հետ։ Հակառակ դեպքում մեծ ծախսեր, առողջական խնդիրներ պլյուս քաշի կորուստ
@РоландСафарян-к2х11 ай бұрын
Бедные коровы в грязи и в говне находятся. их надо сухое место иначе как издевательство не назовешь
@mountainhighfarms11 ай бұрын
Понимаю, и согласен, это принудительная мера, их нужно защищать от сильного ветра и снега только под навесом, где сколько подстилку не меняй, все равно не то. И это еще навес, воздух все время свежий, что очень помогает, представьте другие держат их в закрытом помещении всю зиму. Для нас это навес, и к счастью, это длится не долго. Побывали под навесом только 9 дней, и вернулись на пастбище, осадки и ветер закончились. Через пару дней все будут чистыми и опрятными. Спасибо за комментарий.