Рет қаралды 37,232
Այսօր` հունիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Եղիպատրուշ գյուղի բնակիչ, 50-ամյա Արևշատ Հովհաննիսյանը գիշերը ժամը 04:30-ի սահմաններում նկատել է, որ գյուղում հայտնվել է արջ և ամբողջովին շուռ տվել ու վնասել իրեն պատկանող մեղվի փեթակները: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Ա. Հովհաննիսյանի հարևաններն ասում էին. «Արևշատը 3 անչափահաս երեխաների հայր է, երեխաները միակողմանի ծնողազուրկ են: 2 տղային և աղջկան նա խնամում է 37 հազար դրամ ստացած նպաստով: 3-րդ կարգի հաշմանդամ է, մեղուները նրա ապրուստի միակ միջոցն էին: Փեթակները նրան տվել էր եղբայրը և հարևաններն էին օգնության ձեռք մեկնում նրան: Մի կերպ ծերը ծերին հասցնելով` օրվա հաց էր վաստակում»:
Մանրամասները՝ shamshyan.com/h...