Рет қаралды 234
Արցախի Արտաքին գործերի նախարարը այսօր Երևանում բրյուսելյան այցից հետո ԳԱԱ-ում «Ադրբեջանի էթնոազգային աշխարհաքաղաքականությունը եւ փոքր ազգերի պատասխանը» գրքի շնորհանդեսին Հայաստանի գիտական հանրույթի հետ քննարկեց Արցախի օկուպացված տարածքների դեօկուպացիայի, Արցախի հայաթափման, ռազմագերիների, մարդասիրական աջակցության եւ մշակութային ցեղասպանության կանխարգելման հարցերը:
Գրքի հետազոտական թեման քրդերի, թաթարների, ավարների, լեզգիների, թալիշների ազգային ինքնության հարցն է Ադրբեջանում, ինչն էլ պետք է այսօր ուղեցույց լինի ադրբեջանագիտության եւ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ: