Рет қаралды 250
Արեգունի, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում։
Գտնվում է Սևանի լեռների ստորոտին, Սևանա լճի արևելյան ափի մոտ, մարզկենտրոն Գավառից 100 կմ արևելք։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 2000 մ բարձրության վրա։
Նախկինում Սատանախաչ անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Երևանի նահանգի Նոր Բայազետի գավառում[3]։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Նոր Բայազետի գավառի, 1930 թվականից` Վարդենիսի շրջանի։ Վերանվանվել է Գյունեյ 1935 թ. հունվարի 3-ին, Արեգունի` 1991 թ. ապրիլի 3-ին։ 1995 թվականից մտնում է ՀՀ Գեղարքունիքի մարզի մեջ։