Рет қаралды 48,364
Բրյուսելի հանդիպումը լուրջ է, մեզ ներկայացվեց միայն «այսբերգի գագաթը»։ Արևմուտքը սրանց խելքին չէ, գիտի, որ ՌԴ-ից ամբողջովին պոկել հնարավոր չէ, ժողովուրդն էլ պետք է իր խոսքն ասի։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց բժիշկ Հայկ Մանասյանը։
«Արևմուտքը Հայաստանին գումար տվեց, ասաց՝ դուք ձեր հարցերը պետք է ինքներդ լուծեք՝ անվտանգություն, տնտեսություն, վեր կացեք ու գործ արեք, մի սպասեք գրանտներին։ Իշխանությունն ականջներիս լապշա է կախում, թե մեզ անվտանգության երաշխիք է տրվելու, իրականում երաշխիք չի տրվելու, տեսնելու են, թե որքան է մեր դիմակայունությունը, բլոկադայի պայմաններում քանի՞ ամիս կարող ենք դիմանալ, գազը անջատելուց հետո ինչքա՞ն ենք պայքարելու։ Հայաստանը պետք է հստակ իմանա նրանց դիրքորոշումը, վերջին շարքում նստած աշակերտ չենք, որ դասատուն մեր առաջ պահանջ դնի, պետք է ասենք՝ տղե՛րք, եկել Հայաստանից ի՞նչ եք ուզում, ո՛չ ծով ունենք, ո՛չ մեծ տարածքներ, Ուկրաինայի հարցը կարո՞ւմ եք լուծեք, Վրաստանի հարցն ի՞նչ եղավ, լուծեք, հետո կխոսենք»,-ընդգծեց բանախոսը։
Անդրադառնալով Բրյուսելում Հայաստանին տրամադրված գումարներին Մանասյանը նկատեց, որ այս իշխանությունն այն ճիշտ կառավարել չի կարող․ «Տղե՛րք, վեց տարի է գործ չեք անում, գլուխ եք արդուկում, էս գումարներն էլ բերելու եք ու նույն բառադի ընթացքը շարունակեք։ Բլա-բլաներով գլուխներս արդուկեք, թե Եվրոպայի ցավը տանեմ, սաղ լավ է, անունը դնեք՝ ժողովրդավարության և քաղաքացիականության զարգացման համար ծրագրեր եք անում»։
#ՀերմինեՄիքայելյան#24TV
#ՀայկՄանասյան#Հարցազրույց#Սահմանինկրակոցներ #Բրյուսելհանդիպում
Մանրամասները՝ տեսանյութում։
Հերմինե Միքայելյան
24News-ին կարող եք հետևել նաև սոցցանցերում`
Facebook: profile.php?...
Facebook: / 24news.am
Telegram: t.me/twentyfournews
TikTok / 24newsarmenia
Instagram: / 24news.am
© 2024 24News. Բոլոր իրավունքները պաշտպանված են: 24TV-ում տեղադրված նյութերն օգտագործելիս ակտիվ հղում տալը պարտադիր է:
Կայքում տեղադրված այլ հեղինակների և բանախոսների արտահայտած կարծիքը կարող է չհամընկնել 24TV-ի խմբագրության տեսակետի հետ:
Address: Dzorap 40, Office Area 23.
E-mail: info@24news.am
Tel. +374 41 240060
Գովազդի համար զանգահարել +374 41 240060
#24News #24TV #Լուրեր