Գուցե խնդրեմ, թե մնա Գուցե մնաս, թե խնդրեմ, Սակայն իմ բախտն անխնա կանիծեմ ես, Ու կթողնեմ, որ գնաս Գտնես երկինքդ անհաս, Ազատության թևերին կհանձնեմ քեզ։ Գնա, գնա ճամփադ ազատ է, Իսկ այն աղջիկը, որ հիմա Քիչ հուսահատ է, Վաղը քեզ անշուշտ կմոռանա։ Գնա, գնա ճամփադ ազատ է, Ետ մի նայիր, մի վախենա Նա շատ շուտով կհեռանա, Հենց որ կարողանա։ Գուցե խնդրեմ, թե մնա, Գուցե մնաս, թե խնդրեմ Բայց քո թախծոտ աչքերում կկարդամ ես, Որ դու դժբախտ ես հիմա, Եվ միգուցե ակամա Խոստովանես, որ ապրում ես գերու պես Գնա, գնա, ճամփադ ազատ է, Իսկ այն աղջիկը, որ հիմա Քիչ հուսահատ է, Վաղը քեզ անշուշտ կմոռանա Գնա, գնա ճամփադ ազատ է, Ետ մի նայիր, մի վախենա, Նա շատ շուտով կհեռանա, Հենց որ կարողանա Գուցե խնդրեմ, թե մնա Գուցե մնաս, թե խնդրեմ Բայց ես գիտեմ, որ խնդրելն անիմաստ է։ Ինքդ գտիր պատասխան Ու որոշիր քո ճամփան, Մի հապաղիր, եթե միտքդ հաստատ է։ Գնա, գնա, ճամփադ ազատ է Իսկ այն աղջիկը, որ հիմա Քիչ հուսահատ է, Վաղը քեզ անշուշտ կմոռանա։ Գնա գնա ճամփադ ազատ է, Ետ մի նայիր մի վախենա, Նա շատ շուտով կհեռանա, Կհեռանա։
@mariamkarapetyan306710 жыл бұрын
Շատ գեղեցիկ կատարում, գեղեցիկ ձայն, գեղեցիկ տեքստ․․․ ողջունելի է ․․․․․․․
@liliaazatyan860110 жыл бұрын
es shat em sirum Armine Hayrapetyani ergern u hayrenasirutyun@
@zizarazzou6 жыл бұрын
Ես նոր եմ յայտնաբերել այս գոհարը եւ շատ գոհ եմ...երգերը այսպէս խաղաղութիւն կը սփռեն
@Ani_tsiran Жыл бұрын
Es ko bolor eekera shat em sirum!
@Vahe330111 жыл бұрын
Շատ լավ երգ եր
@merisimonyan36813 жыл бұрын
Inch lav erga!
@ArsenSahakyan12 жыл бұрын
Անկրկնելի երգ
@Gisherovkgam3542 жыл бұрын
Gexecik katarum... Isk inchu eq taxic ergum? Mi gexecik erg ergeq miacox zuygeri masin...kyanqy gexecik e shat!!!