Рет қаралды 26,545
Հարմար, ճկվող, քայլքին չխանգարող և լիցքավորվող․ աշխարհում առաջին հակաականային բազմաֆունկցիոնալ կոշիկի նախատիպը ստեղծվել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում։ Անվտանգային տեսանկյունից կարևոր նշանակության գաղափարը կյանքի կոչելու ճանապարհին հանգամանորեն ուսումնասիրել են աշխարհի փորձը: Երբ արդեն այն ֆիզիկական ու շոշափելի դառնա, կունենա նաև ականները զգալու սենսորներ։ Գերզգայուն կոշիկները պետք է որոշակի հեռավորության վրա արդեն լուսային ազդանշանով տեղեկացնեն, որ մոտակայքում ականի առկայության վտանգ կա։