"Sassoun" ensemble - Ay loti yar jan and Armenian other folk songs

  Рет қаралды 69,907

ԱՅԳԱԲԵՐ

ԱՅԳԱԲԵՐ

Күн бұрын

Հայ ժողովրդական պարերգերի շարան է՝ «Սասուն» անսամբլի կատարմամբ.
1. Այ լոթի յար ջան,
2. Ելար սարով,
3. Շխկրտան աղջիկ,
4. Լուսնակը նորել ա:
Նկարը՝ Հայկ Սայադյանի:
Armenian folk songs "Ay loti yar jan", "Yelar sarov", "shkhkrtan aghjik" and "Lousnaky norel a". Performs "Sassoun" folk ensemble. Art director Andranik Manoukian.
Picture is by Hayk Sayadian.
Երգի խոսքերը՝
տղա.
Տընգըլը-մընգըլ կը քելաս,
Այ լոթի յար ջան,
Հաստատ ընձի կը սիրաս,
Ջան, լոթի յար ջան:
աղջիկ.
Հենց էդ է, որ ասում ես,
Այ լոթի յար ջան,
Բիլբուլի պես խոսում ես,
Ջան, լոթի յար ջան:
Այ լոթի յար ջան,
Ջան, լոթի յար ջան,
Բոխաղըդ մարջան,
Ջան, լոթի յար ջան:
տղա.
Սարի գըլխին պաղ աղբյուր,
Այ լոթի յար ջան,
Պագ'ըմ կուզեմ, էրկուս տուր,
Ջան, լոթի յար ջան:
աղջիկ.
Հերիք խոսաս, անառակ,
Այ լոթի յար ջան,
Դառա գերի'մ խայտառակ,
Ջան, լոթի յար ջան
Այ լոթի յար ջան,
Ջան, լոթի յար ջան,
Բոխաղըդ մարջան,
Ջան, լոթի յար ջան:
Ա՛յ աղջի, աղջի, աղջի,
Այ լոթի յար ջան,
Ա՛յ տղա, տղա, տղա,
Ջան լոթի յար ջան:
Ես եմ ձեր տան փեսացուն,
Այ լոթի յար ջան,
Ես եմ ձեր տան հարսնացուն,
Ջան, լոթի յար ջան:
աղջիկ.
Ելար, սարով գնացիր,
Իջար, ձորով գնացիր,
Չասիր ղարիբ յարո ջան,
Մընաս բարով, ջանե ջան,
Մընաս բարով:
տղա.
Բարակ ես, բարդու ծառ ես,
Կըրակ ես, ինձ կը վառես,
Հա՛մ դու վառար, յարո ջան,
Հա՛մ ինձ վառիր, ջանե ջան,
Հա՛մ դու վառար:
աղջիկ.
Գացի, կալը հաց տարա,
Քեզի տեսա, ետ դառա,
Հա՛մ դու վառար, յարո ջան,
Հա՛մ ինձ վառիր, ջանե ջան,
Հա՛մ դու վառար:
Շեկ աղջիկ, հեզիկ-մեզիկ,
Հայ աղջիկ, սիրեմ քեզիկ,
Հա՛մ դու վառար, յարո ջան,
Հա՛մ ինձ վառիր, ջանե ջան,
Հա՛մ դու վառար:
Դըխկրտան հայ աղջիկ,
Շըխկրտան ջան աղջիկ,
Մտար հօդեքը, ջըկիր լոթեքը,
Մտար հօդեքը, ջըկիր լոթեքը:
աղջիկ.
Մի խոսա՛, ա՛յ տըղա,
Ջան ասա, հայ տըղա,
Մտա հօդեքը, լոտեքը
Լուսնակը նորել ա,
Լուսնակը նորել ա,
Յարըս չի գալիս,
Յարըս խռովել ա,
Նամակ չի գալիս:
աղջիկ.
Մատիս մատանիքը,
Յարըս խռովել ա,
Կամակ չի գալիս,
Դըրել եմ դիքը,
Յարըս խռովել ա,
Կամակ չի գալիս:
տղա.
Մատիդ մատանիքը,
Լուսնակը նորել ա,
Յարըս չի գալիս,
Ի՞նչ գործ ունի դիքը,
Յարըս խռովել ա,
Նամակ չի գալիս:
կամակ - Ցանկալի, հաճելի, նաև սրտի կամեցած բան:

Пікірлер: 32
Je peux le faire
00:13
Daniil le Russe
Рет қаралды 21 МЛН
отомстил?
00:56
История одного вокалиста
Рет қаралды 5 МЛН
Пришёл к другу на ночёвку 😂
01:00
Cadrol&Fatich
Рет қаралды 10 МЛН
Nubar folk - Երգաշար
6:05
Nubar Folk Ensemble
Рет қаралды 20 М.
Sevak Amroyan - Yarkhushta / Յարխուշտա
4:09
Sevak Amroyan
Рет қаралды 11 МЛН
ԱՆԴՈԿ-Անդրանիկին
6:23
Andok Avandakan
Рет қаралды 1,4 М.
Ara Gevorgyan - Yerevan / Արա Գևորգյան - Երևան
4:54
New Arena production
Рет қаралды 5 МЛН
Leylum
6:13
Collectif Medz Bazar - Topic
Рет қаралды 189 М.
Tanton Bu
7:19
Release - Topic
Рет қаралды 32 М.
Je peux le faire
00:13
Daniil le Russe
Рет қаралды 21 МЛН