Արտակարգ ԽԱՎԻԱՐ՝ արտակարգ բաղադրատոմսով

  Рет қаралды 148,527

Arusyak Hokhikyan

Arusyak Hokhikyan

Күн бұрын

5 կգ սմբուկ (կշռում ենք խորովելուց հետո, երբ նաեւ ավելորդ հյութը քամված կլինի )
1.2 կգ պղպեղ (կշռում ենք խորովելուց ու մաքրելուց հետո) կեսը կանաչ, կեսը ' կարմիր )
350 գ սոխ
250 գ գազար ըստ բաղադրատոմսի ( բայց ես ավելացնում եմ 600-750 գ)
90 գ շաքարավազ ( 350 գ-ից ավել գազար օգտագործելու դեպքում շաքարավազը 1-2 գդալով պակաս լցրեք, որպեսզի շատ քաղցր չստացվի )
100 գ աղ (համը ստուգեք, ավելացրեք քիչ-քիչ)
900 մլ բուսայուղ
500 գ տոմատի մածուկ
350 մլ ջուր
կանաչի ' ոչ մեծ կապ (մաղադանոս) (ըստ բաղադրատոմսի պահանջվում է մաղադանոս և սամիթ, յուրաքանչյուրից կես կապ )
_համեմունքներ _
1 թ /գ կծու պղպեղ (ցանկալի է չիլի )
1 ճ/գ սև պղպեղ
1ճ/գ կարմիր քաղցր պղպեղ
☝️Համեմունքներն ավելացնելուց ու մի լավ խառնելուց հետո ( մոտ 5 րոպե անց) մի քանի գդալ զանգվածից արագ սառեցրեք սառնարանում կամ նույնիսկ սառցարանում և փորձեք համը։ անհրաժեշտության դեպքում համեմունքները կարող եք լրացնել։
Ըստ նախասիրության, համեմունքները կարող եք փոփոխել, ավելացնել պակաս, ստուգելուց հետո միայն ավելացնել պահանջվող ծավալը։
☝️Բաղադրատոմսը պահանջում է կշեռք։
առհասարակ, ցանկալի է, եթե դեռ չունեք, ձեռք բերել խոհանոցային ոչ շատ թանկ կշեռք։ վստահեցնում եմ, անգամ շատ հասարակ կշեռքները, ինչպես իմ դեպքւոմ է, տարիներ շարունակ հավատարիմ ծառայում են։

Пікірлер: 113
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 Жыл бұрын
Իմ մյուս բոլոր բաղադրատոմսերին, նորություններին ու քննարկումներին մասնակցելու համար միացեք իմ ֆեյսբուքյան խմբին այս հղումով 👇 facebook.com/groups/Arusyak/?ref=share
@КаренМалакян-ш6л
@КаренМалакян-ш6л 2 жыл бұрын
Շաաաատ եմ սիրում խավիար։Անուշ ուտեք Արուսյակ ջան, և իհարկե խաղաղություն ամբողջ աշխարհին։Գայանե Առաքելյան։
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 2 жыл бұрын
Շնորհակալ եմ, Գայանե ջան )
@sirvardhambaryan7071
@sirvardhambaryan7071 11 ай бұрын
Միշտ հաճելի է հետեւել Ձեր խոհանոցային արվեստի ցանկացած ստեղծագործությանը, սիրելի Արուսյակ։ Այն, ինչ պատրաստում եք վարպետորեն, գեղեցիկ, նույնքան էլ ուղեկից խոսքն է. նաեւ շատ կիրթ, անաղարտ մայրենիով, հաճելի Ձեր` պատրաստման արարի ներկայացմամբ։ Ու, չմոռանամ` երիտասարդ հայկական օջախի տանտիրուհու համեստ կերպաչով։ Շնորհակալություն։
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 11 ай бұрын
Շնորհակալ եմ նման ջերմ ու շատ ոգևորող խոսքերի համար 🌷
@AA-yo7lo
@AA-yo7lo 2 жыл бұрын
Անուշ լինի Արուսյակ ջան,խաղաղ ձմեռ🙏🙏🙏
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 2 жыл бұрын
Շնորհակալ եմ 🌼🌼🌼🕊️🕊️🕊️
@АннаОханян-т8э
@АннаОханян-т8э Жыл бұрын
Արուսյակ ջան բարև ես ձեր բաղադրատոմսերից շատ եմ օգտվում բոլորը շատ համեղ է ստացվում ❤ շատ կուզենայի որ մի օր ել դդմիկի խավիար պատրաստեիր❤
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 Жыл бұрын
Ողջույն Այո, անպայման կլինի )
@anahit3516
@anahit3516 Жыл бұрын
Արուսյակ ջան բարի օր շատ եմ հավանում բոլոր պատրաստած զալատնռրը ր քո գրագետ բացատրելը❤❤
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 Жыл бұрын
Շնորհակալ եմ )
@ДаринаМовсесян
@ДаринаМовсесян 19 күн бұрын
Красивая грамотная речь и на армянском.и на руссом.❤
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 18 күн бұрын
Շնորհակալ եմ )))) Благодарю ))))
@anaitargamanyan806
@anaitargamanyan806 2 жыл бұрын
Hajuyqov ditum em dzez, hrashq andznavorutyun😘😘💐💐💐
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 2 жыл бұрын
Շնորհակալ եմ )))
@nairagasparyan8576
@nairagasparyan8576 Жыл бұрын
Арусяк джан,спасибо за маленькие подсказки,я не сливала сок от перца и баклажанов и потому долго приходилось варить,а вчера готовила по вашему методу, но воды добавила вместо350 мл. 600мл.,т.к.очень густая и тяжёлая масса получилась, трудно было мешать. Спасибо за ваш труд.
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 Жыл бұрын
Շնորհակալ եմ, որ կիսվեցիք )) Կընդունեմ ի գիտություն 👍👍👍🥰
@hasmiksargsyan7473
@hasmiksargsyan7473 Жыл бұрын
Արուսյակ ջան արտակարգ համեղ բաղադրատոմս եք ներկայացրել,այսօր պատրաստեցի ու պահածոյացրեցի ձեզ մի լավ գովեցի,ապրեք շատ ❤❤❤
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 Жыл бұрын
Շատ ուրախ եմ ))) Անուշ ուտեք 💋
@kimaabrahamyan4792
@kimaabrahamyan4792 2 жыл бұрын
Արուս ջան շատ համեղ էր, համը զգացի👌👌😘😘
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 2 жыл бұрын
🤗🤗🤗🤗🤗🥰
@nellygrigoryan5480
@nellygrigoryan5480 Жыл бұрын
❤❤❤❤❤❤VAAAY CHUTOXIN ARTAAKARGE STACVEL HAMNEL HASTAT ANKRKNELIEE ARUSYAAAK JAAAN...@NTIRUTYUNEEE
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 Жыл бұрын
Շնորհակալ եմ )
@manyashermazanyan7832
@manyashermazanyan7832 2 жыл бұрын
Արուսյակ ջան գիտեք չէ՞,որ մի բան եմ ուզում պատրաստեմ,մի հատ մտնում եմ նայում Ձեր տարբերակը ու նոր պատրաստում։Շնորհակալ եմ շատ համեղ բաղադրատոմսերի և գրագետ մատուցման համար😍🤗 Ես հիանում եմ Ձեր տեսակով։
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 2 жыл бұрын
Անչափ շնորհակալ եմ վստահության համար ❤️
@sedagalstyan6242
@sedagalstyan6242 Жыл бұрын
Արուսյակ ջան եթե կարելի է խավիարի բաղադրատոմսը կգրեք?
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 Жыл бұрын
Տեսանյութի տակ մանրամասն գրված է
@MarinSargsyancookforyou
@MarinSargsyancookforyou 2 жыл бұрын
Անուշ արեք 👍👍🥰
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 2 жыл бұрын
Շնորհակալ եմ։
@milissa977
@milissa977 Жыл бұрын
Я взбиваю блендером,когда открываю банку😊Мне тоже нравиться ,когда больше моркови😊И цвет красивее и вкус
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 Жыл бұрын
🥰👍👍👍
@artsvikvlog140
@artsvikvlog140 2 жыл бұрын
Խաղաղ ձմեռ,անուշ վայելեք 👍❤
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 2 жыл бұрын
Շնորհակալ եմ )
@vanadzorarmenia8558
@vanadzorarmenia8558 Жыл бұрын
Արուս ջան ես միշտ ձեզ հետևում եմ ու որոշեցի այս հարցով ձեզ դիմել, ինչ կարելի է պատրաստել կաթի փոշուց ։
@Ани-х5у
@Ани-х5у Ай бұрын
Ողջւյն շատ լավնեք
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 Ай бұрын
Շնորհակալ եմ )
@lusinebabayan382
@lusinebabayan382 2 жыл бұрын
Երկու տարբերակով էլ համեղ է լինում Արուսյակ ջան, մենք հիմնականում խորովում ենք 🍆🌶️🍅 Ուրախությունով լինի, խաղաղ ձմեռ🙏🏻🙏🏻🙏🏻🙏🏻
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 2 жыл бұрын
Շնորհակալ եմ )
@lusiagoduadze8982
@lusiagoduadze8982 Жыл бұрын
Շնորհակալություն ձեր տարբեր ակով արեցի շատ լավ ստացվեց,ապրեք դուք լավ կին էք։
@TatevBarseghyan-z5x
@TatevBarseghyan-z5x 22 күн бұрын
Բարև ձեզ իսկ ինչ անել եթե մի քիչ աղի է ստացվել՞
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 21 күн бұрын
Թանզիֆի մի կտորի մեջ բրինձ լցրեք, կապոց պատրաստեք ու գրեք մեջը, թողեք հետը եռա։ Որոշ քանակի աղ ներքաշում է։ Եթե մի քիչ է աղի, կարող է մի փոքր կարգավորել
@AxelTube
@AxelTube 2 жыл бұрын
😍
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 2 жыл бұрын
🌼🌼🌼
@Hayarpi-kd4zr
@Hayarpi-kd4zr 3 ай бұрын
Arusyaj jan, indz mi harca hetaqrqrum, misht vorqan indz hishumem xaviarin sxtorelen avelacnum, baic nkatelem mi qani holovaknerum sxtor chka, mi guce yesem sxal hishum?
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 3 ай бұрын
Ողջույն Տարբերակներ շատ կան։ Չի բացառվում, որ կա նաև նման տարբերակ։ Ես ունեմ ևս մեկ սիրելի տարբերակ, որով մի քանի տարի չեմ պատրաստել։ Այ էնտեղ արդեն վաղուց չեմ հիշում ' կա, թե չկա )))։ Տետրումս պետք է նայել անպայման. ))
@arusagd6429
@arusagd6429 2 жыл бұрын
Арусяк джан инч эл цуцадрек ачуйк э дзез ункндрел, баргавачум дзер аликин
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 2 жыл бұрын
Շնորհակալ եմ անչափ ❤️
@absd6174
@absd6174 Жыл бұрын
Խավիարը շատ համեղ է ստացվում սմբուկը ժարիտ անելու դեպքում։
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 Жыл бұрын
Շատ տարբեր արդյունք է ստացվում, ու, այո, երկուսն էլ շատ համեղ են
@Seda-ey6lv
@Seda-ey6lv 2 ай бұрын
հարգելիս,ամենահամեղը կրակի վրա խորոված բանջարեղենից է ստացվում,սմբուկ,լոլիկ,պղպեղ,ես ուրիշ կերպ չեմ պատներացնում,մայրս միշտ խորովում էր կրակի վրա😢
@Seda-ey6lv
@Seda-ey6lv 2 ай бұрын
հարգելիս,ամենահամեղը կրակի վրա խորոված բանջարեղենից է ստացվում,սմբուկ,լոլիկ,պղպեղ,ես ուրիշ կերպ չեմ պատներացնում,մայրս միշտ խորովում էր կրակի վրա😢
@veronpalyan7638
@veronpalyan7638 Жыл бұрын
Ապրես Արուսյակ ջան
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 Жыл бұрын
Խնդրեմ, սիրունս 🌺🌺🌺
@aneayvazyan7451
@aneayvazyan7451 Жыл бұрын
ԱՆՊԱՅՄԱՆ ԿՊԱՏՐԱՍՏԵՄ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ 👍👍👍
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 Жыл бұрын
Սիրով )
@aneayvazyan7451
@aneayvazyan7451 Жыл бұрын
@@arusyakhokhikyan9342 💐💐💐
@bejanyanbejanyan9428
@bejanyanbejanyan9428 2 жыл бұрын
Անուշ լինի😘
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 2 жыл бұрын
Շնորհակալ եմ )
@ЛаураСогоян-ф5л
@ЛаураСогоян-ф5л Жыл бұрын
👍👍👍👍
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 Жыл бұрын
🥰
@rozakarakhanyan3783
@rozakarakhanyan3783 2 жыл бұрын
Արուսյակ ջան փոշու տեսքով ինչ համեմունքներ ավելացրեցիք, բաղադրատոմսը չեմ գտնում
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 2 жыл бұрын
Բաղադրատոմսը տեսանյութի տակ մանրամասն գրված է) Ավելացրել եմ սև պղպեղ, Չիլի պղպեղ ու քաղցր կարմիր պղպեղ
@rozakarakhanyan3783
@rozakarakhanyan3783 2 жыл бұрын
@@arusyakhokhikyan9342 շատ շնորհակալ եմ❤
@gretaarmenakyan3032
@gretaarmenakyan3032 2 жыл бұрын
Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխան եք ես սոխը ոչ թե նախապես կտրատած զանգվածը դաղում եմ ձեթի մեջ նոր աղում այլ աղում եմ և ձեթի մեջ դաղում: 2 տարբերակով փորձե՞լ եք, համերի մեջ տարբերություն կա: Շնորհակալություն:
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 2 жыл бұрын
@@gretaarmenakyan3032 իմ մյուս բաղադրատոմսով հենց էդպես է, աղացած սոխն եմ դաղում։ Երկու տարբերակն էլ հաջող են։ Սոխը շատ լավ ներքաշող հատկություն ունի, յուղի համն ու հոտը շատ լավ պահպանում ու փոխանցում է ամբողջ ուտեստին ( սոխառածի նպատակը ուտեստների դեպքւոմ հենց դրանում է)։ Ամբողջական տապակելու շատ ավելի արդյունավետ է դա լինում։
@rimastepanyan2439
@rimastepanyan2439 Жыл бұрын
❤❤❤❤❤
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 Жыл бұрын
🌷🌷🌷
@marskoch630
@marskoch630 2 жыл бұрын
👍👍👍❤️❤️❤️
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 2 жыл бұрын
🌺🌺🌺
@manushaksargsyan6470
@manushaksargsyan6470 2 жыл бұрын
Amena hamer uteliq@💋❤
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 2 жыл бұрын
🌺🌺🌺
@narinevardanyan891
@narinevardanyan891 Жыл бұрын
Բարև սիրելի Արուսյակ կասեք քանի կիլո է լինում էս չափաբաժնից
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 Жыл бұрын
Չեմ կարող հիշել, կարծես, տեսանյութի վերջում տարաների քանակը նշել եմ, եթե ճիշտ եմ հիշում
@manushaksargsyan6470
@manushaksargsyan6470 2 жыл бұрын
Arusyak jan amen ban normala bayc gazar chen lcnum xavyari mech kneres ete sxalvum em🙏💋🇦🇲
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 2 жыл бұрын
Խավիարի արտադրամասերում անգամ գազար օգտագործում են համի բազմազանության համար։ Բաղադրատոմսերը տարբեր են։ Տատիկիս բաղադրատոմսում, օրինակ ' գազար չկա, էնտեղ էլ կանաչ պղպեղ է ու մի քնաի հատիկ կարմիր պղպեղ։ Էլի արտակարգ է։ Եղանակները շատ տարբեր են։ Շնորհակալ եմ կարծիքի համար, ներողության կարիք չկա 🥰
@МаргаритаМалакян
@МаргаритаМалакян 2 жыл бұрын
Ес ел чем огтагорцум газар,сох@ ахум ем,авелацнум бусаюхин,тохнум ем айнкан,вор сох@ воскегуйн гуйн стана,hето астичанабар банчарехенн ем авелацнум,ев мнацац@,шат hамех э стацвум👍🥰🌺
@lilitkhachatryan4112
@lilitkhachatryan4112 2 жыл бұрын
@@arusyakhokhikyan9342 Jan eselem gazarov anum Shat hamexe Es aranc gazari pordzelem u hamozveci vor gazarov shat aveli hamexe Es naev mi 2 pjex sxtorelem avelacnum Dael jen anum Bayc eli kasem urishe shat
@МаргаритаМалакян
@МаргаритаМалакян 2 жыл бұрын
@@lilitkhachatryan4112 Кпорцем газаров Арусяк джан,мерси,ес эл ем ампайман схтор авелацнум,шат hамех э стацвум🥰💋🌺
@Seda-ey6lv
@Seda-ey6lv 2 ай бұрын
ճիշտն ասած մենք էլ երբեք գազար չենք ավելացրել,նոր եմ լսում,բայց կարծում եմ համեղ կլինի😊
@narinegevorgyan7930
@narinegevorgyan7930 Жыл бұрын
Սխտոր չեք գցում?
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 Жыл бұрын
Ոչ, էս տարբերակում չկա
@Seda-ey6lv
@Seda-ey6lv 2 ай бұрын
մենք ընդհանրապես չենք ավելացրել սխտոր
@narinemiqayelyan369
@narinemiqayelyan369 2 жыл бұрын
👌👌👍👍👍🌺🌺🌺🌺🌺🌺🌺
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 2 жыл бұрын
❤️😊
@maryamaroyan9020
@maryamaroyan9020 2 жыл бұрын
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 2 жыл бұрын
🤗🤗
@МариПогосян-ъ3ц
@МариПогосян-ъ3ц 2 жыл бұрын
💋💋💋
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 2 жыл бұрын
🤗
@nazelivlog9594
@nazelivlog9594 2 жыл бұрын
Ես էլ եմ ուզում 😉😋
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 2 жыл бұрын
Համեցեք 🌺
@nazelivlog9594
@nazelivlog9594 2 жыл бұрын
@@arusyakhokhikyan9342 Արուսյակ ջան 😍
@KayaranKayaran97-mv9jq
@KayaranKayaran97-mv9jq Жыл бұрын
Բայց ես բանկեքն էլ եմ այ եռացնում Արուս ջան վախենում եմ😃
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 Жыл бұрын
Ես բացելուց հետո եմ եռացնում անպայման )))) Բանակները կարող եք ոչ թե եռացնել, այլ լվանալ, դնել սառը ջեռոցն ու միացնել 120 աստիճան։ Կչորանան, մեջը եղած խոնավությունը կգոլործիանա ու դրանով կախտահանվեն, համ էլ լիարժեք չոր կլինեն
@masisfarmanyan4330
@masisfarmanyan4330 Жыл бұрын
Barev arevil jan larelie epeluc heto eracnel apahov linelu hamar
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 Жыл бұрын
Իհարկե)
@remzonearmenia620
@remzonearmenia620 Жыл бұрын
Արուսյակ ջան չգտա բաղադրատոմսը
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 Жыл бұрын
Տեսանյութի տակ գրված է բացադրատոմսը։ Ещё է գրված, կողքին երեք կետ կա, սեղմեք այդ կետերին
@НаираАтоян-х3я
@НаираАтоян-х3я Ай бұрын
Ժարիտ արած ձեթոտ ինձ դուր չի գալիս իսկական խավիարը խորոված արածով է
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 Ай бұрын
Իսկական ու սխալ չկա։ Գոյություն ունի երկու տարբերակ ' խորոված սմբուկով ու տապակած։ Երկուսն էլ համեղ են, նայած ով որն է նախընտրում։ Ես էլ սովոր եմ խորոված տարբերակին, իհարկե, բայց տապակածն էլ հավանում եմ 👍🥰
@GayaneTevanyan-w4m
@GayaneTevanyan-w4m 24 күн бұрын
Ես գազար չեմ գցում ,մենք էդպես ենք սիրում
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 24 күн бұрын
Առանց գազարի տարբերակներ էլ կան։ Դրանք լրիվ տարբեր բաղարատոմսեր են ) Այս տարի երևի չեմ հասցնի, հաջորդ տարի անպայման կհրապարակեմ նաև առանց գազարի տարբերակ։ Ի դեպ, շատ հին, մեր մայրիկների ու տատիկների պահուստից )
@narkawkaz3328
@narkawkaz3328 Жыл бұрын
Вохчун ес шатем сирум хнзоров
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 Жыл бұрын
👍👍👍
@Seda-ey6lv
@Seda-ey6lv 2 ай бұрын
դե էդ արդեն չեղավ սմբուկի խավիար,ում մտքով ինչ անցնումա ավելացնում են,աջաբսանդալ😢
@LianaNikogosyan-j6u
@LianaNikogosyan-j6u Жыл бұрын
😅
@soliha497
@soliha497 2 жыл бұрын
🤔
@alisayolchyan3493
@alisayolchyan3493 Жыл бұрын
Bankan cheq strelizacnum
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 Жыл бұрын
Ես օգտագործելուց առաջ անպայման մթերքը եռացնում եմ, նոր միայն դնում սեղանին, հետևաբար, ոչ միշտ եմ եռացնում բանկաները։ Իսլ դրանք ճիշտ նախապատրաստելու առումով միշտ նշում եմ, որ անում եմ դա ջեռոցում։ Կարող եք իմ վերջին տեսանյոկթը դիտել, էնտեղ դա լրիվ առանձին եմ նկարահանել
@violetgaribyan-jg9ll
@violetgaribyan-jg9ll 2 ай бұрын
🌷🍒🥘🌶️🌼🍄🍎🥰
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 2 ай бұрын
🥰🥰🥰
@ПростоМаша-ы3ф
@ПростоМаша-ы3ф Жыл бұрын
Почему не по Русскому
@arusyakhokhikyan9342
@arusyakhokhikyan9342 Жыл бұрын
Потому что я армянка и хочу иметь контент на своём родном языке. А дл русскоговорящей аудитории те же самые видео переводу и публикую на своём русском канале Кухня Армянки
Баклажанная ИКРА. Мой любимый рецепт!
16:21
В гостях у Гарика
Рет қаралды 1 МЛН
MY HEIGHT vs MrBEAST CREW 🙈📏
00:22
Celine Dept
Рет қаралды 17 МЛН
didn't manage to catch the ball #tiktok
00:19
Анастасия Тарасова
Рет қаралды 32 МЛН
Շատ համեղ ու հին օրերի #ճաշատեսակ
14:28
Anahit cooking channel
Рет қаралды 35 М.
Ամենահամեղ խավիարի բաղադրատոմսը
5:01
Armine Simonyan
Рет қаралды 73 М.
MY HEIGHT vs MrBEAST CREW 🙈📏
00:22
Celine Dept
Рет қаралды 17 МЛН