Խիստ ուշագրավ, հայաշունչ և արդիական երկ, որը հարգելի հեղինակը խիստ համեստորեն կոչել է «Էտյուդ»: Մի՞թե լոկ էտյուդ է սա... Հեղինակային թեմա է, հեղինակի մտահղացում, բայց կարծես հռչակավոր La Follia-ի հայկական տարբերակը լիներ՝ մի հնավանդ պարեղանակ, որը, դարեր շարունակ բերնեբերան անցնելով, տարբեր կոմպոզիտորների գրչի տակ թրծվելով, հասել է 21-րդ դար ու հիմա էլ Արթուր Միտինյանի ձեռամբ մեր դարին բնորոշ երաժշտական լեզվամտածողությանն ու հնարներին հանգույն այս կերպարանքն է ստացել՝ ավանդականի, ակադեմիական ու ազգագրականի ոճային հմուտ ներդաշնակմամբ... Շնորհակալություն կատարման և ձայնագրությունը հասանելի դարձնելու համար:
@hovhannisyangor6 ай бұрын
Շնորհակալություն Ձեր մեկնաբանության համար, ուրախ ենք որ հետևում եք մեր տեղադրումներին: Գոռ