ASHUKH JIVANI. ԱՇՈԻՂ ՋԻՎԱՆԻ:

  Рет қаралды 463,206

Hayinf

Hayinf

12 жыл бұрын

Բանաստեղծությունը կարդում է
ՀՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Աբաջյանը:
ԽԵԼՔԻ ԱՇԵՑԵՔ
Անմիտ ճնճղուկը բազեի ճանկից
Ուզում է որս խլել, խելքի աշեցեք,
Կարծես ձանձրացել է գլխից ու գանգից.
Պատերազմ է մտել, խելքի աշեցեք։
Խելքին զոռ տալով է հիմա ամեն բան,
Հիմարն էլ իմաստուն կարծում է իրան,
Նիհար հավը պարարտ, մեծ սագի նման
Ուզում է ձու ածել, խելքի աշեցեք։
Ազնիվ մարդը անարգվում է գեշի հետ,
Երիվարը լուծ է քաշում էշի հետ,
Երկու տարվա հորթը ցուլ - գոմեշի հետ
Բերել կամ են լծել, խելքի աշեցեք։
Գայլը վրան ոչխարի մորթի առած,
Գառներուն պահապան հսկող է դառած,
Աքլորը քարոզչի վերարկու հագած
Ամբիոն է ելել, խելքի աշեցեք։
Ուղտը մետաքսագործ, եզը նավավար,
Գայլը հովիվ դառած կարածե ոչխար,
Աղվեսը հավնոցի դռանն հուշարար,
Ի՞նչ հսկող են գտել, խելքի աշեցեք։
Երեխան ձեռն առած փտած, հին լարը,
Բռնել կամի դարձող ջաղացի քարը.
Գաճաճ մուկը շրջել կուզե մեծ սարը,
Կողքը դեմ է տվել, խելքի աշեցեք։
Ուրացողը խիղճ չունի ամենևին,
Չզգալով, սպիտակ ասում է սևին,
Կույրը չտեսնելով լույսը արևին,
Աշխատում է ստել, խելքի աշեցեք։
Ավել հոգսը վնաս կուտա յուր անձին,
Ուրիշի ցավերը առնելով վզին,
Գայլը հոշոտել է մարդացեց մեկին,
Խենթը սև է հագել, խելքի աշեցեք։
Գորտը մեծ պարոնն է տաքուկ ջրհորին,
Դուրս ելավ, բաժինն է վիշապի փորին.
Իրար հետ սուտ կռվել են ձին ու ջորին,
էշը մեջ է ընկել, խելքի աշեցեք։
Ժլատն աշխատելու է շատ ընդունակ.
Յուր հացը ուտելու չունի ախորժակ.
Խեղճ անձը զրկելով դիզել է ստակ,
Ուրիշն է վայելել, խելքի աշեցեք։
Հանցավոր հարուստը ուրախ խնդալով,
Մեղքից ազատվել է մեծ գումար տալով.
Խեղճ մարդը սխալմամբ մի հավ գողնալով,
Բանտի մեջ է փտել, խելքի աշեցեք։
Մարդ կա գերդաստանը պահում է ցամաք.
Կերթա դուրսը կուտե մեղր ու սեր, կարագ,
Այլոց համար կանե ձայնով պատարագ.
Իրան ժամ չի անիլ, խելքի աշեցեք։
Մի նոր քաղաք տեսա ժամի սիրահար,
Բնակիչները հայ, մոտ քսան հազար,
Իրանք սնունդ չունին ապրելու համար.
Հինգ հատ վանք են շինել, խելքի աշեցեք։
Ինչ կենդանի ուզե լինել շանսատակ,
Կերթա ու կմտնի ծանր բեռի տակ,
Նապաստակը առյուծի դեմ համարձակ
Կռիվ է սկսել, խելքի աշեցեք։
Ցորենը մի անգամ լինելով տկար,
Այնպես բույս չեն գտել, որ անեն նշխար.
Կորեկ հացը իրան կարծելով հարմար
Սեղան է բարձրացել, խելքի աշեցեք։
Մեծամեծ մարդիկը հեռու են կանգնած,
Ասպարեզը համբակներուն են թողած.
Ջիվանն էլ կաղ իշով կարավան մտած՝
Բանաստեղծ է դարձել, խելքի աշեցեք։

Пікірлер: 71
@artashesharutyunyan3693
@artashesharutyunyan3693 4 жыл бұрын
Oxormi kez Varpet. Amen bar esorva hamar a grats. Xelki ashetsek
@gaksana7247
@gaksana7247 6 жыл бұрын
Հիշվես հավիտյան Ջիվանի, հազար օղորմի.
@user-rd5lr5qf1k
@user-rd5lr5qf1k 4 жыл бұрын
Քեզ էլ 1000օղորմի Աբաջան ջան, կարծես թե Ջիվանին ձեր համար է գրել...
@annabagdasaryanbestfan1255
@annabagdasaryanbestfan1255 5 жыл бұрын
Ես Ջիվանու գյուղից եմ ))_ԿԱՐԾԱԽԻՑ ԵՄ մեր գյուղից շատ ջանաչված մարդին կան մեր գյուղը շատ գեղեցիկ է:Աում են Կարծախ անվանումը առաջացել է, երբ երկու ընկեր անտառ են գնսւմ և մեկը հարցնում է կար ցախ և այդպես էլ առաջացել է Կարծախ անվանումը:💞💞👍👍👍
@user-hc4tm6mg8s
@user-hc4tm6mg8s 4 жыл бұрын
. 1
@hkgurg5650
@hkgurg5650 4 жыл бұрын
Ցախը կարևեր նյեւթ է, տան օջախի կրակը, դրա համսր շատ շեներ կոչել են նրա անվանումնով։
@user-rc9yd2bx6k
@user-rc9yd2bx6k Жыл бұрын
Вортехе карцахн?
@grishasahakyan2734
@grishasahakyan2734 4 жыл бұрын
👍🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲👍ՃԻՇՏ ԽՈՍՔԵՐ
@user-jo1hb4nq9m
@user-jo1hb4nq9m 2 жыл бұрын
Чем больше слушаешь дживаний тем больше стаеш мудрее
@SKILL_DRINK
@SKILL_DRINK 3 жыл бұрын
Он был дедушкой моей бабушки
@LusineKocharyan
@LusineKocharyan 12 жыл бұрын
shat lavna! Shnorhakalutyun
@armenarmenian8545
@armenarmenian8545 4 жыл бұрын
Конфуций отдыхает!!!
@user-bl5nw9ow4l
@user-bl5nw9ow4l 4 жыл бұрын
Մարգարեական մտքեր!!!!
@arkadiyvarancovyan4274
@arkadiyvarancovyan4274 2 жыл бұрын
Esorva karavarutyuna dasatun naxarar paroxy azgayin zhoxovi naxagah derasany qaxaqapet razmagety marzpet hashvapan aroxjapahutyan naxarar keces varpet 🙏🙏🙏
@agvantonakanian6449
@agvantonakanian6449 4 жыл бұрын
Պատմությունը կրկնվում է, մարդիք են տարբեր, և, ժամանակներն են տարբեր
@sonahovsepyan3593
@sonahovsepyan3593 11 жыл бұрын
мер легендн э АБАДЖЯН, луйс ични герезманит,ДУК АНМАА ЕК.
@alisalegato
@alisalegato 11 жыл бұрын
Потрясающе!!! Веет добром !!!
@nairapirumyan3379
@nairapirumyan3379 2 жыл бұрын
❤❤❤❤❤❤❤
@user-fc7lv9jg9w
@user-fc7lv9jg9w 10 жыл бұрын
Люди меняются а жизнь повторяется Вот и хелки ашецек !!!
@user-rd5lr5qf1k
@user-rd5lr5qf1k 4 жыл бұрын
Իսկը հիմիկվա մասին է, չնայած միշտ էլ արդիական է...
@SHALOMISRAELI
@SHALOMISRAELI 12 жыл бұрын
Спасибо!
@PeopleOfAr
@PeopleOfAr 12 жыл бұрын
beautiful, thanks!
@aramvardanyan6836
@aramvardanyan6836 5 жыл бұрын
Bravooo
@user-iy1xe3qn1n
@user-iy1xe3qn1n 7 жыл бұрын
Джан, благодарим за видео.
@sakorabiz2871
@sakorabiz2871 6 жыл бұрын
👍👍👍🧠🧠🧠👌👌👌
@Zimich_art
@Zimich_art 7 жыл бұрын
очень красивая музыка!!!
@gevorgshahverdyan9168
@gevorgshahverdyan9168 5 жыл бұрын
JAN ! JAN ! JAN !
@user-gg4oc4ol8h
@user-gg4oc4ol8h 2 жыл бұрын
вы вернули хорошое спосибо
@aramhakobyan8704
@aramhakobyan8704 5 жыл бұрын
Նվագակցությունը` Րաֆֆի Հակոբյանի (Աշուղ Րաֆֆի)
@ghevondyan74
@ghevondyan74 9 жыл бұрын
Gyumrin ajsor el utelu hac chuni bajc vanqer e karucum... u karucelu e. Keccen gyumercinern u bolor hayer@ vor der karoxanum en gojatevel bnakutjan hamar grete anpitan pajmannerum, Astvac mez pahapan!!!
@user-lx2nu4uq2j
@user-lx2nu4uq2j 7 жыл бұрын
A. Ghevondyan
@vuster80
@vuster80 6 жыл бұрын
A. Ghevondyan шшараталян
@gagiksahakyan814
@gagiksahakyan814 5 жыл бұрын
Լսեք և ճիշտ հետևություն արեք!!!
@amrjewellry9330
@amrjewellry9330 10 жыл бұрын
shat lavna shat
@GREG107890
@GREG107890 11 жыл бұрын
БЛАГОДАРИМ ЗА ВИДЕО!!!!!
@SamsungJ-ub9nl
@SamsungJ-ub9nl 6 жыл бұрын
GREG107890
@SamsungJ-ub9nl
@SamsungJ-ub9nl 6 жыл бұрын
GREG107890
@vrej9268
@vrej9268 12 жыл бұрын
Shad shnorhagalootyoon. Shad shad oorakh em es Panasteghtsootyoone kdneloo.
@kimakarapetyan1192
@kimakarapetyan1192 3 жыл бұрын
Չհասկացա ,թե որն էր չհավանելու պատճառը։Մարդ էլ Ջիվանի չսիրի,չսիրել անհնար է
@Mr.Gasparyan
@Mr.Gasparyan 12 жыл бұрын
Jivanin misht ardiakan e. Shat shorhakalutiun!
@user-rx2qh2jc8g
@user-rx2qh2jc8g 5 жыл бұрын
VigeNGasparyaN апри.мер.аверж.дживанин
@karmelo240871
@karmelo240871 12 жыл бұрын
shnorhakal em karo jan, hajuyqov lseci ev der petk e hachax lsem
@davidaloyan1093
@davidaloyan1093 3 жыл бұрын
👍👍👍👍
@Hovik.A
@Hovik.A 12 жыл бұрын
hiyanali e .shad siroon e shad.
@user-sh9ik9nh2i
@user-sh9ik9nh2i 4 жыл бұрын
Джо Кокер и Боб Марли курят в стороне
@armenarmenian8545
@armenarmenian8545 4 жыл бұрын
Хэлки ашэцэк!!!!!!
@SpitakArchGaro1993
@SpitakArchGaro1993 12 жыл бұрын
jeshmardutyuner !
@Hairenakitz
@Hairenakitz 12 жыл бұрын
Shat hiyanali batasteghtsutyuna.... ***** Abres!
@DrSylva22
@DrSylva22 12 жыл бұрын
ery special I liked the Stanza...Needs Urgent Translation So people to know our mentality "Armenians have no bread to eat but were able to build 5 Vanks (Church...Monastery)" Which is very true Dedicated nation for others Almost selfless This is their genes...can't change Strong Faith Endless Passion Full of Arts Countless dedication to every one So our talent are every where For others to enjoy... Sylva Portoian,M.D
@edouardbarseghian5966
@edouardbarseghian5966 11 жыл бұрын
Բավական է գործածել օտար "աշուղ" բառը՜:Կարեվոր չէ՝որ Ջիվանին իրեն աշուղ էր կոչում: Իր արվեստը մեզ վերադարցրեց ազգային գուսանական ավանդույթը: Ջիվանին՝ Հավասին՝ Շերամը՝ Աշոտը՝Հայկազունը՝և իրենց հետևորդերը ԳՈՒՍԱՆՆԵՐ ԵՆ՜:
@harutenmchezi5784
@harutenmchezi5784 5 жыл бұрын
Ах Мне Гусанера😢😴😴💒💒💒🎓👑
@avetmatevosyan2610
@avetmatevosyan2610 4 жыл бұрын
Mer Erkri irakanutyuna
@geronimowilson5076
@geronimowilson5076 11 жыл бұрын
I'm down with the ancient dragon flying badasses of the world
@matsolive4189
@matsolive4189 8 жыл бұрын
paps er asum... vortex chka gexeckuhi, ayntex tgexn e tiruhi)))
@Vahe3301
@Vahe3301 12 жыл бұрын
2:58 ic minchev 3:13 .... es sax Gyumreconc cav@ tanim !!!
@vdn6637
@vdn6637 11 жыл бұрын
дживаааааааааани
@user-or7jm1bi4p
@user-or7jm1bi4p 7 жыл бұрын
Найи мткин ов Кhасни?
@AvoMonteMelkonian
@AvoMonteMelkonian 12 жыл бұрын
mer azkayin joxovum vsdahem mi kani martkants ays xradnere bedk gka .
@gevorgtonoyan6923
@gevorgtonoyan6923 2 жыл бұрын
BLOGADARNOST.@@@.
@martikhaykyan889
@martikhaykyan889 11 жыл бұрын
Voski xosqer
@goldfininvestmentgroup9343
@goldfininvestmentgroup9343 7 жыл бұрын
imastun mard imastun xosker hayar oxopmi
@torank3033
@torank3033 3 жыл бұрын
🌜🌟🌎🌞🌞🌞🌞⭐⭐⭐⭐⭐⭐⭐⭐⭐⭐⭐⭐⭐⭐⭐⭐⭐⭐⭐⭐⭐⭐⭐⭐⭐⭐⭐⭐⭐⭐⭐⭐⭐⭐⭐⭐⭐⭐⭐⭐😇😇😇🌞😎🌎🌎🌎🌎⭐⭐Abres aj iskagan haj ko xoskeret milardner arjijen du sirtes uraxazrir hima zer nman hajerin wordiz gtnem 🌜🌟🌎🌎😇🌞🌞🌞🌞🌞🌞⭐⭐⭐⭐⭐⭐⭐⭐⭐🗻🌞⛰🌞🏛🌞🌞🌞🌞🌞🌞🌞🌞😎😎😎😎😇😇🌞
@edouardbarseghian5966
@edouardbarseghian5966 11 жыл бұрын
Բավական է գործածել օտար "աշուղ" բառը՜:Կարեվոր չէ՝որ Ջիվանին իրեն աշուղ էր կոչում: Իր արվեստը մեզ վերադարցրեց ազգային գուսանական ավանդույթը: Ջիվանին՝ Հավասին՝ Շերամը՝ Աշոտը՝Հայկազունը՝և իրենց հետևորդերը ԳՈՒՍԱՆՆԵՐ ԵՆ՜: Նրանց երգերում բածի սիրուծ՝կա նաեև վիպասանութձուն՝ ազգասիրություն՝ իմաստություն(փիլիսոփայություն) զավեշտաբանություն և նգամ թատերածում: Վերջապես՝թող մարդիք իրենծավելի գիտակ չկարծեն քան ՄԵԾՆ ԿՈՄԻՏԱՍԸ և Հր։ԱՃԱՌՅԱՆԸ Դ հատոր՝էջ 629:
@user-ei1vm1gd7i
@user-ei1vm1gd7i 6 жыл бұрын
Edouard Barseghian бравооооооо!
Sayat-Nova ansambl / Ջիվանի 170 / 16.11.2016 թ․
1:39:09
Sayat-Nova Cultural Union
Рет қаралды 477 М.
Дибала против вратаря Легенды
00:33
Mr. Oleynik
Рет қаралды 2,7 МЛН
The joker's house has been invaded by a pseudo-human#joker #shorts
00:39
Untitled Joker
Рет қаралды 3,4 МЛН
Արփեն Մովսեսյան Հայից Հայ - Գուսան Շահեն - 105
34:00
Սայաթ-Նովա Մաս Չորրորդ
9:03
Edgar Elbakyan
Рет қаралды 1,1 МЛН
ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
19:34
sargisnajaryan
Рет қаралды 84 М.
Համերգ՝ նուիրուած Ջիւանու 160 ամեակին
1:35:15
Էդգար Կարսեցի
Рет қаралды 1,4 МЛН
Дибала против вратаря Легенды
00:33
Mr. Oleynik
Рет қаралды 2,7 МЛН