«Ասի՝ Սուսան, մեր վերջն եկել ա...»

  Рет қаралды 6,470

Lori TV

Lori TV

Күн бұрын

Ալավերդի խոշորացված համայնքի Քարկոփ բնակավայրը մայիսի 26-ի աղետի հետևանքով զրկվեց հետիոտնային և տրանսպորտային կամուրջներից՚ ամբողջությամբ կտրվելով արտաքին աշխարհի հետ կապից: Բնակիչներին փրկելուց հետո նախկին հետիոտնային կամրջի տեղում արագ կառուցեցին նորը, սակայն օրեր շարունակվող սելավի պատճառով վարարած գետը երկրորդ անգամ ավերեց կամուրջը: Հիմա երկաթե և փայտե կոնստրուկցիաներով նոր ճոճվող կամուրջ են կապել: Բնակիչները տեղաշարժվում են դրանով, սակայն տրանսպորտային կամուրջը դեռ կառուցված չէ, ինչը հատկապես բերքահավաքի սեզոնին խոչընդոտել է բնակիչների բերքի իրացմանը:
Քարկոփի բնակիչ Ռուզաննա Մաշինյանն աղետի օրը գտնվում էր տանը: Որդին Վրաստանից ապրանք էր բերել, տանելու էր Գյումրի վաճառելու: Երեկոյան ժամը 22-ին ջրհեղեղը հասավ Քարկոփ. «14 տարեկան թոռս սկսեց լաց ըլել, ասավ՝ ինձ հանեցեք, ես ստեղ չեմ մնա, ես վախենում եմ: Ես էլ վրեն խոսեցի, ասեցի՝ էլ ա պատահել, ջուր ա, կգա, կանցնի, կգնա: Հերը վեր կացավ, երեխանցը լցրեց ավտոն, տարավ: Ես չգնացի: Մինչև առավոտվա ժամը 6-ը տեսա՝ ինչ ա կատարվում Քարկոփում: Ինչքան գարաժներ կային, տնակներ կային, քշեց տարավ: Մեկ էլ տեսա՝ մի մեծ բաք գետի վրայով գնում ա: Եկավ, տվեց, մոստը փլեց տարավ: Հարևանս հետս էր: Ասի՝ Սուսան ջան, մեր վերջն եկել ա»:
Ռուզաննան սրտնեղում է: Տրանսպորտային կամուրջը չվերականգնելու պատճառով ամռանն առևտրի համար գնած թուզը մեծ չարչարանքով դույլերով փոքր կամրջով են անցկացրել, տարել վաճառելու:
Մինչ տիկին Ռուզաննան իր հոգսն էր պատմում, նրա շուրջը հավաքված բախտակից կանանցից Ջուլիետա Փարսադանյանն ավելացրեց. «Էդ կամուրջը օդ ու ջրի պես պետք ա: Բացի անցուդարձը, մեր խանութի մատակարարումը կատարվում ա գետի մյուս ափից: Մի բանը գալիս ա, 10-ը չի գալիս: Ինչ անի ժողովուրդը: Ստիպված մեկը գնում ա Ալավերդի, մեկը Նոյեմբերյան, թեկուզ սննդի, թեկուզ ուրիշ մանր-մունր առևտուր անելու համար»:
Արևիկ Աքելյանն իր հերթին պատմեց.
Էկան, ամեն ինչ խոստացան, կատարեցին: Մեր ցավոտ հարցը միայն կամուրջն ա, էլի: Ալավերդի գնալու համար բարձրանում ենք Ճոճկանով, Ախթալայով... Մի անգամ սարքեցին հին կամրջի տեղը, էլի ջրհեղեղ եղավ, քանդվեց: Նորը սարքեցին, գնում-գալիս ենք, բայց մեզ մեքենայի կամուրջ ա պետք: Շինանյութի խանութից ապրանքը ձեռքով ենք անցկացնում էս կողմ: Հմի, որ ձուն ըլնի, թաց ըլնի, չես կարա էրեխեքին թողնես՝ անցնեն, շատ վտանգավոր ա»:

Пікірлер: 5
@NazeliHarutyunyan-p7n
@NazeliHarutyunyan-p7n Ай бұрын
👏👏👏👏👏
@Mush_Erkric
@Mush_Erkric Ай бұрын
Այ օխչարներ կամուրջը բարձր սարքեիք. 💯🚜💯🚜💯🚜
@ՌԵԳԻՈՆՀԶԿ
@ՌԵԳԻՈՆՀԶԿ Ай бұрын
Մարդկանց տարիների ունեցվածքը ջրի բաժին դարձավ, հիմա էլ հատուցում չկա:
@narineavetisyan7522
@narineavetisyan7522 Ай бұрын
🥲
@NazeliHarutyunyan-p7n
@NazeliHarutyunyan-p7n Ай бұрын
Ոնեքմերժողվրթինե
“Don’t stop the chances.”
00:44
ISSEI / いっせい
Рет қаралды 62 МЛН
REAL or FAKE? #beatbox #tiktok
01:03
BeatboxJCOP
Рет қаралды 18 МЛН
小丑女COCO的审判。#天使 #小丑 #超人不会飞
00:53
超人不会飞
Рет қаралды 16 МЛН
Սպասիր ինձ 16․12․2024
30:30
Armenian Public TV
Рет қаралды 97 М.
Երկրաշարժի արձագանքը. Գյումրի
25:09
Ազատություն
Рет қаралды 25 М.
“Don’t stop the chances.”
00:44
ISSEI / いっせい
Рет қаралды 62 МЛН