Azərbaycanlının namus və tasib var, Haramda yaşamağın da şərəfsiz olduğunu başa düşür

  Рет қаралды 358

Aram Mkrtchyan

Aram Mkrtchyan

Күн бұрын

Станьте спонсором канала, и вы получите доступ к эксклюзивным бонусам. Подробнее:
/ @arammkrtchyan
Բարև հարևան այսօր հունվարի 25-ն է
Ես որոշել եմ շաբաթը մեկ անգամ ձեր հետ խոսել ադրբեջաներեն լեզվով օգտվելով արհեստական բանականության ստեղծած հնարավորությունից։
Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի տարածքային նկրտումների և քաղաքական նպատակների հարցը բարդ և բազմաբովանդակ է և կախված չէ այսօրվա, ոչ էլ վաղվա Ադրբեջանի ղեկավարության քաղաքական կամ ռազմական կամքից։
Ադրբեջանը արդեն մի քանի անգամ հայտարարել է ,որ պատրաստ է Հայաստանի հետ տնտեսական համագործակցության զարգացման, այդ թվում ՝ էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում փորձելով դրանով հակակշռել Հայաստանին։
Այս հակամարտությունը շատ պարզ է ու պրիմիտիվ ։
Այս հակամարտությունը ձևավորվել է վերջնականապես 1905 թվականին և իր այս տեսքն է ստացել որտեղ Ադրբեջանը և Հայաստանը մեծ հաշվով պարտվող կողմերն են։
Ավելի ամբողջական և օբյեկտիվ պատկերը հետևյալն է՝ Ադրբեջանում չեն ապրում հայեր Հայաստանում չեն ապրում ադրբեջանցիներ։
Սակայն, ելնելով վերջին իրադարձություններից, Ադրբեջանցի իշխանության դիրքորոշումից և հրապարակային հայտարարություններից, կարելի է պնդել ,որ Բաքուն ակնկալում է երրոդ կողմի միջամտությունը հարցի կարգավորման համար:
Ադրբեջանը տարածել իր վերահսկողության բոլոր այն տարածքների նկատմամաբ , որոնք ինքն իրենն է համարում, ներառյալ Լեռնային Ղարաբաղն ու հարակից շրջանները:
Ադրբեջանը վստահ չէ ,որ կարող է ապահովել իր քաղաքական և տնտեսական անվտանգությունը :
Կարևոր է նշել, որ կողմերի դիրքորոշումները կարող են փոխվել տարածաշրջանում քաղաքական իրավիճակի փոփոխությունից ինչպիսիք են Ռուսատանի, Իրանի և Թուրքիայի արտաքին ճնշումները ,աշխարհաքաղաքական փոփոխությունները ուղղակիօրեն կապված են ԱՄՆ -ի նախագահ Թրամպի մոտեցումից։
Մեր տարածաշրջանում իրավիճակը ավելի գործնական և խորը հասկանալու համար հարկավոր է ընդունել, որ Ռուսատանը և ԱՄՆ-ը առայժեմ չունեն հստակ պայմանավորվածություն Անդրկովկասի մասով։
Հաճախ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների պաշտոնական հաղորդագրությունները պարզապես արվում են ձևական կողմը ապահովելու համար։
Իսկ այս ձևական հայտարարությունների հիմքով փորձագետների վերլուծական հոդվածները և տեսակետները էլ ավելի են անհասկանալի դարձնում իրավիճակը։
Այդ հոդվածները և տեսակետները ունեն միայն քարոզչական նշանակություն։
Միջազգային լրատվական գործակալությունների նորությունները պարբերաբար լուսաբանում են տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները որպես դեպքերի մի շարան ։
Կարևոր է հիշել, որ յուրաքանչյուր քարոզչություն ուղղված է կամ կասեցնելու հնարավոր բախումը կամ ստեղծելու նոր բախում։
Ցանկացած ռազմական հակամարտություն հանգեցնում է մարդկային զոհերի և ավերածությունների:
Հակամարտության խաղաղ կարգավորումն առաջնային խնդիր է ,թե Ադրբեջանի և թե Հայաստանի համար ։
Պարզապես պետք է բոլոր կողմերը հիշեն,որ Հայաստնի և հայ ժողովրդի տարածքների վրա 5000 տարի պատերազմել են տարբեր ցեղեր և թողել են որոշակի հետք ։Դրանցից են ասորիները,պարսիկները,արաբները ,մոնղոլները,թուրքերը և այլ ։
Օսմանյան տիրապետության շրջանում հայկական տարածքներում բազմաթիվ մշակույթների և էթնիկ խմբերի միախառնվելու հետևանքով առաջ եկան նոր ցեղախմբեր ինչպիսիք են զազաները, ալեվիները,համշենները,ադրբեջանցիները ,քրդերը և այլն:
Խորհրդային շրջանում կոմունիստական կուսակցությունը որոշում կայացրեց
հայկական հողերի մի մասի վրա ստեղծել երկու նոր պետություն Ադրբեջաը և Կարմիր քրդստանը որը կարճ կյանք ունեցավ։ Երկու նոր պետությունների գոյությունը և տարբեր ճնշումները ստիպեցին հայ բնակչության մի մասին հեռանալ իրենց բնօրրանից։
ԽՍՀՄ փլուզումից հետո կտրուկ սրվեցին էթնիկ հակասությունները, և սկսվեց զինված միջ էթնիկական հակամարտություն Ադրբեջանի տարածքում և Լեռնային Ղարաբաղում:
Այսօր Լեռնային Ղարաբաղում հայեր չեն ապրում չեն ապրում նաև ադրբեջանցնիներ։
Ով կպատասխանի իսկ ինչու են ադրբեջանցիները հրաժարվում տեղափոխվել Լեռնային Ղարաբաղ։Նամուս ու թասիբ ունեցեղ ադրբեջանցին հասկանում է ,որ հարամ ապրելը նաև անպատվաբեր է։
Հիշեցման կարգով ,1915թ․ հայոց ցեղասպանությունից հետո Արևմտյան Հայաստանում կամ օսմանյան կայսրության վեց վիլայեթներում հիմնականում ապրում են քրդերը և ալեվիները ։
Լավ մնացեք կհանդիպեմք մեկ շաբաթ հետո։

Пікірлер: 15
Smart Sigma Kid #funny #sigma
00:36
CRAZY GREAPA
Рет қаралды 51 МЛН
Blind Boy Saved by Kind Girl ❤️
00:49
Alan Chikin Chow
Рет қаралды 50 МЛН
Делаем с Никой слово LOVE !
00:43
Привет, Я Ника!
Рет қаралды 4,5 МЛН