Ազատագրված տարածքները իրավատեր ունեն

  Рет қаралды 4,547

Noyan Tapan

Noyan Tapan

5 жыл бұрын

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ որպես բանակցային կողմ պետք է ակտիվանա Արցախը, և Հայաստանը պետք է հանդես գա միայն անվտանգության գարանտ, «Ադր. ԽՍՀ-ից փախստականների համագումարի» համակարգող, կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Մարիամ Ավագյանն օգոստոսի 21-ին «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի ուղիղ եթերում հեռարձակվող «Քննարկում» հաղորդաշարի ընթացքում ասաց.
«Այստեղ իսկույն մեր մոտ բազում հարցեր առաջացան, թե ի՞նչ է նշանակում Արցախը պետք է հանդես գա որպես բանակցային գործընթացի ակտիվ կողմ, և ինչ է նշանակում Հայաստանը` անվտանգության գարանտը, որտե՞ղ են այդ սահմանները: Այս առումով մենք հենց հեղափոխությունից հետո փորձել ենք կապեր հաստատել թե Հայաստանի Հանրապետության իշխանությունների հետ, և թե Արցախի իշխանությունների հետ: Փառք Աստծո, այդ կապերը ստացվել են, մենք հանդիպել ենք, բազում հանդիպումներ ունեցել ենք և՛ Հայաստանի Հանրապետությունում, և՛ Արցախի Հանրապետությունում: Մեր զրույցների մեջ եղել է փոխհամաձայնություն, այսինքն` մենք, իրոք, կարողացել ենք վերջին ութ տարիներին հարցն անընդհատ պահել հասարակայնության ուշադրության կենտրոնում, նաև իշխանություններին բազում դիմումներով, նամակներով, այսպես իրենց դեմ խոսելով, կարողացել ենք հարցը բերել իրենց ուշադրության կենտրոն, և առաջին մեր հանդիպումների, քննարկման արդյունքում տպավորություն կա, որ իշխանությունները ուզում են նորովի նայել այդ խնդրին: Առաջինն ես կուզենայի անդրադառնալ Արցախի Հանրապետություն մեր այցին, մենք շատ կարևորում ենք մեր հանդիպումը կառավարության մի շարք օղակներում, մեզ համար բավական դրական էր տեսնելը, որ միացում գործընթացն ընթացքի մեջ է (Հայաստանի Հանրապետություն, Արցախի Հանրապետություն), անշուշտ, պակաս պահեր շատ կան, բայց ամենակարևորը մեր հանդիպումն էր արտաքին գործոց նախարարի` պարոն Մայիլյանի հետ, որտեղ երկկողմ հնչեց այն կարևոր, առանցքային պահը, որ Ադրբեջանական ԽՍՀ-ից թե հայ փախստականների ճակատագրի համար, և թե ադրբեջանցի փախստականների ճակատագրի համար պատասխանատու է ցեղասպան Ադրբեջանը, և ողջ պատասխանատվությունը պետք է դրվի նրա վրա»:
Երևանի ժամանակով ժամը 10:00-ից 11։00-ը հաղորդմանը կարելի էր հետևել ԱՄՆ հայկական AABC հեռուստաընկերությամբ, ինչպես նաև առցանց՝ «Նոյյան Տապան»-ի www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության KZbin-յան ալիքով, «Նոյյան Տապան» ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan» ֆեյսբուքյան խմբում։

Пікірлер: 9
@davitnannahj5501
@davitnannahj5501 5 жыл бұрын
Տիկին դուք շատ լավ եք մեկնաբանում ամեն ինչ դուք մեր սրտից եք խոսում շատ կուզենամ որ դուք շատ հանդես գաք հեռուստացույցով որ ձայնը շատ լսելի լինի անկեղծորեն սիրտս հպարտացավ ձեզնով տիկին մեծատառով անչափ շնորհակալ ենք
@davitnannahj5501
@davitnannahj5501 5 жыл бұрын
Մեր ազգ միշտ ազգանվեր ղեկավարի կարիք է ունեցել՚որը նսատում է իր ստամոքսով է մտածում փողերն ազգի վերցնում փախնում սրանցից ինչ պետք է սպասել սրանց հրապարակումհանել ցցի ի ցույց մնացածին
@boynishencer3280
@boynishencer3280 5 жыл бұрын
Ապրեք մե՛ր ճիշտն պետք է առաջ տանել մինչեւ վերջ։ Ոչ մի կտոր հող չպետք է վերադարձվի, հակառակ մենք դեռ շատ հողեր ունենք ետ վերադարձնելու։
@snowqueen9315
@snowqueen9315 5 жыл бұрын
браво госпожа Авагян по чаще такие выступление и желательно перевести с разными языками...
@amantaambard686
@amantaambard686 5 жыл бұрын
Шат апрек!
@user-xg4wq1ds5u
@user-xg4wq1ds5u 5 жыл бұрын
Այ. Ընկերներ. Ժողովուրդը. Դեռ. Հացի. Խնդիր. Ունի. Ութ. Տարի. Սպասելեք Պզդիկմել. Սպասեք
@wasiapupkinpupkin3126
@wasiapupkinpupkin3126 5 жыл бұрын
Причина в предательстве всех трёх так называемых президентах , левон , роберт и сержик , то есть талиат , энвер и джемал паши для бедного нашего народа .
@vartanhovsepyan7183
@vartanhovsepyan7183 5 жыл бұрын
Հնարավոր չի էս հաղորդումը վարողին փոխեք
ROCK PAPER SCISSOR! (55 MLN SUBS!) feat @PANDAGIRLOFFICIAL #shorts
00:31
СНЕЖКИ ЛЕТОМ?? #shorts
00:30
Паша Осадчий
Рет қаралды 8 МЛН
Неприятная Встреча На Мосту - Полярная звезда #shorts
00:59
Полярная звезда - Kuzey Yıldızı
Рет қаралды 7 МЛН
Դիլեմա 58. Ենթակառուցվածքներ
57:25
:Բուն TV
Рет қаралды 51 М.