Մի դեպք էլ պատմեմ սուրբ Սարգիսի ձիու նալի մասին, սա իրական պատմություն է, որը տեղի է ունեցել Ջավխքի Դամալա գյուղում, իմ մորաքրոջ ընտանիքում, սուրբ Սարգիս տոնի գիշերը մորաքրոջս սկեսուրը մի թասով ալյուր է տանում դնում իրենց տան երդիքին, ուշ գիշերին մորաքրոջս ամուսինը բարձրանում է երդիք և նալով (պայտով), ալյորի վրա պայտի հետք հանում, ամանի կողքն էլ ձիու թարմ աղբ դնում, առավոտյան երբ մորաքրոջս սկեսուրը բարձրանում է երդիք, զարմանքից քարանում է, սկսում է գոռալ, կանչել գյուղացիներին, տնեցիներին, որ իբր եկեք տեսեք թե ոնց է սուրբ Սարգիսը իր տան երդիքով անցել, ձիու ոտքն էլ իր դրած այուրի մեջ է մտել, դեռ թրիքն էլ ընկել է ամանի կողքը, ասելով ,, հըլը դուքա չեք հավատա օր սուրբ Սարգիս կա, հըբը ՛՛։
@euardsuhyan14982 жыл бұрын
Ես էլ էս տարբերակը գիտեմ` Խավիծ ,խավիծ խավլավիծ,պապը ուտի, ընկնի ոտից,թան,թան թանանա պապը ուտի զվարթանա֊ այսպես հարսն է խաբում իր սկեսրայրին,որ շուտ ազատվի նրանից։
@АсмикАкопян-щ2х3 жыл бұрын
Խավիծի յուղ դուրս գցելու պատմությունը ձեր պատրաստած խավիծին չի վերաբերվում, որովհետև այդ երբեք յուղ դուրս չի տա, դա վերաբերվում է հըմով, սերով, սերուցքով պատրաստված խավիծին, որը եփվելու վերջին պահին այնքան յուղ է դուրս տալիս, որ կարող է անգամ շատ լինել, դրա համար երեսի յուղը հավաքում, հանում են, որ հնարավոր լինի ուտել, մի խոսքով յուղ դուրս տալը խավիծի եփված լինելու վերջին ակորդն է։