Рет қаралды 39,700
Այսօր` հունվարի 8-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և նույն վարչության 2-րդ վարչության, ոստիկանության Արարատի մարզային վարչության, ոստիկանության Մասիսի բաժնի աշխատակիցները իրացնելով ստացված օպերատիվ տվյալները` բացահայտել են դեկտեմբերի 30-ին Արարատի մարզում տեղի ունեցած սպանությունը:Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեկտեմբերի 30-ին, ժամը 10:30-ի սահմաններում Նորամարգի գյուղապետը ոստիկանության Մասիսի բաժին տեղեկացրել էր, որ գիշերը անհայտ անձը կամ անձինք օգտվելով գյուղում 70-ամյա Վալերի Մուսայելյանի տան դռան բաց լինելու հանգամանքից, ներս են մտել տուն, որտեղ սուր կտրող -ծակող և բութ գործիքներով հարվածներ են հասցրել Վ. Մուսայելյանին և թողնելով անօգնական` դիմել փախուստի:
Մանրամասները՝ shamshyan.com/h...