Рет қаралды 564
Բավարար է շնորհքը Քո
Թե սիրտը իմ փոթորկվի խավար ժամին,
Եվ փորձությունն ինձ մենակ թողնի ճամփին,
Ես գիտեմ՝ հավատարիմ ես.
Ինձ հետ ես ամեն օր,
Եվ անսահման Քո շնորհքը
Բավարար է ինձ այսօր:
Եթե վաղվա հոգսերն ինձ մոտ գան,
Ես Քեզ կապավինեմ,
Որ իմ բեռը միայն Քեզ տամ:
Անդադար օրհնեմ, ասեմ.
Գիտեմ՝ ընդմիշտ հավատարիմ ես.
Ինձ հետ ես ամեն օր,
Եվ անսահման Քո շնորհքը
Բավարար է ինձ այսօր:
Ալելուիա՜...
Բավարար է շնորհքը Քո:
Ե՛վ ցավի, ե՛ւ գոհության մեջ
Դու նույնն ես, չես փոխվում,
Եվ խավար իմ օրերի մեջ
Դու ես ինձ խաղաղեցնում:
Շնորհակալ եմ, որ սիրում ես,
Ինձ հետ ես ամեն օր,
Եվ անսահման Քո շնորհքը
Բավարար է ինձ այսօր:
Մի օր, երբ ես տեսնեմ Քեզ,
Եվ անցնի ամեն մի ցավ,
Փառքերն ամբողջ բերեմ Քեզ
Եվ դնեմ ոտքերիդ տակ,
Կկանգնեմ ամուր ժայռի վրա,
Որ Խոսքն է Քո հավետ:
Քո շնորհքն ինձ բավարար է,
Քո սերն ինձ բավարար է,
Օ՜, Քո Խոսքն ինձ բավարար է,
Ես Քեզ օրհնում եմ, Տե՜ր:
______________________________________________
#Էմմանուէլ_եկեղեցի #եկեղեցի #պատգամ #պաշտամունք #ՌուբիկԹումանյան #Հայաստան
#երկրպագություն #փառաբանություն #հովիվ #քարոզ #Երևան #հայերեն #emmanuel_church
#church #preach #sermon #RubikTumanyan #Armenia #worship #praise #pastor #Yerevan #hayeren