Рет қаралды 2,957
Singers - Esther Sedrakyan / Gor Mkrtchyan
Lyrics - Esther Sedrakyan
Music and Arrangement - Gor Mkrtchyan
Mix / Mastering - Suren Sedrakyan
Director - Sedrak Sedrakyan
D.O.P. - Norayr Markosyan
Editing - Hayk Tadevosyan
___________________________________________
Follow us on our FACEBOOK and INSTAGRAM pages
FACEBOOK - Bethel.Mrgashat.7/
INSTAGRAM - bethel.mrgashat?igsh=MTRpY3JhdWVnOGJtdg==
Չէ՜, Քեզ չեմ թողնի,
Որ հեռանաս Դու իմ կյանքից,
Չէ՜, ես չեմ ապրի,
Թե բաց թողնես Դու ձեռքը իմ,
Էլ չկա իմաստ կյանքի,
Եթե չկաս Դու իմ կողքին,
Չէ՜, Քեզ երբեք չեմ թողնի։
Թույլ տուր, որ ապրեմ,
Հավետ մնամ ոտքերիդ մոտ,
Դու Որդի՛ Աստծո,
Թե չլիներ մեծ սերը Քո,
Վերջին շունչս կտայի,
Եվ ոչինչ չէի խնայի,
Չէ՜, Քեզ երբեք չեմ թողնի։
///Կրկներգ///
Կլռի երգը սրտիս,
Թե չլինես կողքիս,
Կմարեն հույսերը իմ,
Թե չլինես կողքիս,
Կհանգի լույսը կյանքիս,
Թե չլինես կողքիս,
Քեզ չեմ թողնի...
Տե՛ր, լավ գիտես ինձ՝
Ունեմ տկար ու թույլ հոգի,
Բայց հզոր եմ ես,
Եթե կանգնած ես իմ կողքին,
Կկռվեմ դաշտում մարտի,
Թեկուզ ընկնեմ սրից չարի,
Բայց Քեզ երբեք չեմ թողնի։
Թույլ տուր, որ նայեն
Հոգուս աչքերն աչքերին Քո,
Ու առատ լցվեն երակներն իմ
արյունով Քո,
Որ դեպի երկինք ճախրեմ,
Եվ Քեզ ամուր-ամուր գրկեմ
Ու երբեք, էլ երբեք բաց չթողնեմ։
///Կրկներգ///
Չի լինի երգ շուրթերիս,
Թե չլինես կողքիս,
Կմարի լույսը կյանքիս,
Թե չլինես կողքիս,
Կսառի սերը սրտիս,
Թե չլինես Դու իմ կողքին,
Քեզ չեմ թողնի.
Քեզ երբեք չեմ թողնի...