Рет қаралды 75,542
Այսօր` դեկտեմբերի 24-ին, կրակոցներ են հնչել Տավուշի մարզում: Ժամը 17:50-ի սահմաններում Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցի վրա գտնվող «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ի դիմաց տեղի ունեցած վիճաբանության արդյունքում հնչել են կրակոցներ, ինչի հետևանքով Դիլիջանի բժշկական կենտրոն են տեղափոխվել 2 հոգի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված անձիք են` Դիլիջան քաղաքի Իվանով փողոց 10 տան բնակիչ 33-ամյա Նավասարդ Աբգարյանը, ով Դիլիջանում հայտնի է Նովո մակնավամբ, ու Դիլիջանի ոլորաններում գործող Հաղարծին ռեստորանային համալիրի սեփականատեր Արմեն Աբգարյանի եղբոր տղան է, և Տավուշի մարզի Թեղուտ գյուղի բնակիչ 34-ամյա Արտավազդ Թամրազյանը, ով Թեղուտի գյուղապետ Արարատ Թամրազյանի տղան է :
Մանրամասները` shamshyan.com/a...
shamshyan.com/a...