Պատասխանում եմ քաղաքացիների հարցերին

  Рет қаралды 20,129

Edmon Marukyan

Edmon Marukyan

Күн бұрын

Պատասխանում եմ Ձեր կողմից ինձ ուղղված հարցերին:
Մաս 1
🔹 Հայաստանն ինչու՞ պատերազմի ժամանակ չճանաչեց Արցախի անկախությունը, բայց ճանաչեց Պաղեստինի անկախությունը, բացի դրանից ինչու՞ Ալիևին միջազգային դատարանի առջև չկանգնեցրեց հայերի ցեղասպանության և տեղահանուփյան համար։
🔹 Հայաստանում կա՞ն Ադրբեջանի համար կարևոր, փոխանակման համար համարժեք անձինք։
🔹 Ինչպե՞ս է հնարավոր հասնել խաղաղության դարաշրջանի բացմանը, երբ Ալիևը հայտարարում է Հայաստանը Արևմտյան Ադրբեջան: Այդ նույն աշխարհը, որը կոչեր է հնչեցնում խաղաղության մասին, չի տեսնու՞մ կամ լսում, թե ինչպիսի ատելություն և ցինիզմ է կիրառում Ալիևը։
🔹 Պարո՛ն Մարուքյան, շատերին է հետաքրքրում, թե ինչու՞ 2021 թ.ի ընտրություններրից հետո ընդունեցիք Նիկոլ Փաշինյանի առաջարկը՝ Հատուկ Հանձնարարություններով Դեսպան աշխատելու համար։
🔹 Վրաստանում սպասվող խորհրդարանական ընտրությունները ինչպե՞ս կկապեք տարածաշրջանի մյուս երկրների ապագայի հետ։ Թե’ արևմուտքին, թե’ ՌԴ-ին Հարավային Կովկասը հետաքրքիր է որպես «1 փաթեթ» ու այս տրամաբանությամբ, եթե հաղթում է Իվանիշվիլիի ուժը, ինչի շանսերը ավելի մեծ եմ համարում, ինչպե՞ս կզարգանան իրադարձությունները դրանից հետո ու ի՞նչ պետք է անի Հայաստանը, իսկ ավելի կոնկրետ` ի՞նչ պետք է չանի Հայաստանը։
🔹 ՀՀ-ում Իրանի դեսպանի` Ազատությանը տված հարցազրույցի վերաբերյալ Ձեր կարծիքը։ Մասնավորապես, այն դրվագով, որ դեսպանը, նախ, հարցազրույց է տալիս հենց Ազատությանը ու հետո հասկացնում, որ Հայաստան - ԵՄ հարաբերությունների զարգացմանը Իրանը այնքան էլ դեմ չէ։ Հայաստանը այս մասով ի՞նչ խաղալու տեղ ունի ու ո՞րն է համագործակցության այն բալանսը, որը պետք է պահի։
🔹 Սա ոչ թե հարց է, այլ կուզեմ սրա վտանգների մասին բարձրաձայնեք, որ մարդիկ տեղյակ լինեն։ Խոսքը ատոմակայանը փակելու ու տեղը, այսպես կոչված, մոդուլային բլոկներ տեղադրելու մասին է, որոնք աշխարհում իրենց չեն արդարացրել։ Մեզ հայտնի պրոպագանդան հիմա դա է սկսել երգել, որ ատոմակայանը պետք է փակել, ազատվել «ռուսական տեխնոլոգիաներից» ու բերել ամերիկյան մոդուլայինները։
🔹 Չեք կարծու՞մ, որ ժամանակն է դուրս գալ ՀԱՊԿ-ից, բնավ որոշ անվտանգության բարձիկներ ստեղծելով, քանի որ Ռուսաստանի հնարավոր հաղթանակից հետո մենք այլևս երբեք նման շանս չենք ունենա։
🔹 Ի՞նչ բանաձև եք առաջարկում ինֆորմացիոն ոլորտում դեզինֆորմացիայի կամ այսպես կոչված հույսի վաճառականների (օր. Չիբուխչյան, Խզմալյան, Գրիգորյան, Սարգսյան և նրանց նմանների) ինֆորմացիոն տեռորի դեմ:
🔹 Պատրաստ եք արդյո՞ք համագործակցել Վարդան Ղուկասյանի հետ, եթե մոտ ապագայում խորհրդարանական ընտրությունների բերումով նման կարիք առաջանա:
🔹 Հաճելի է տեսնել Ձեզ գրադարանում.
Կուզեի իմանալ ով է Ձեր ամենասիրելի գրողը, և որն է բոլոր ժամանակների Ձեր ամենասիրելի գիրքը (ստեղծագործությունը).
Գուցե նման հարց չէիք ակնկալում, բայց կցանկանայի ուղիղ եթերում (թեկուզ կարճ) բայց պատասխանեք։
#հարցուպատասխան

Пікірлер
Միջանցք՝ ոչ մի բանի դիմա՞ց
36:22
Edmon Marukyan
Рет қаралды 15 М.
Фейковый воришка 😂
00:51
КАРЕНА МАКАРЕНА
Рет қаралды 6 МЛН
Dad Makes Daughter Clean Up Spilled Chips #shorts
00:16
Fabiosa Stories
Рет қаралды 7 МЛН
Angry Sigma Dog 🤣🤣 Aayush #momson #memes #funny #comedy
00:16
ASquare Crew
Рет қаралды 48 МЛН
Հարցազրույց Սուրեն Պետրոսյանի հետ
26:10
Գորիս - Կապան ճանապարհի հանձնումը
26:59
Edmon Marukyan
Рет қаралды 25 М.
Фейковый воришка 😂
00:51
КАРЕНА МАКАРЕНА
Рет қаралды 6 МЛН