Episode 6. «Հայոց լեզուն՝ դռներ բացող բանալի». Նուռ

  Рет қаралды 5,912

Նոր Հենակէտ

Նոր Հենակէտ

21 күн бұрын

Ոսկերիչ, ինժեներ, քանդակագործ Նուռը՝ հայոց լեզվի խորքային արժեքների ու անսահման իմաստության մասին:
Շարքի հեղինակ՝ #9Զէն մեդիա միավորման անդամ Գայա Մանուկյան
Ռեժիսոր և պրոդյուսեր՝ Լուսինե Առուշանյան
Բեմադրող օպերատոր՝ Տիգրան Աղաջանյան
Հետևեք մեզ Instagram -ում՝ / nor.henaket
Հետևեք մեզ Facebook -ում՝ ImYerevanWeb...
Գործընկեր՝ Գործարար Ալիք @businessfmarmenia / businessfmarmenia
01:27 Մենք Արատտա երկրի ապրողներն ենք
03:01 Արարատի երազանքն է մեզ ստիպում ավելի լավը լինել, որ կարողանանք հետ վերադարձնել
11:10 Շումերերենը թարգմանելու համար օգտագործվում է հայոց լեզուն
11:58 Հայոց լեզուն կորած լեզուների շտեմարան է
13:50 Մենք անվերջ կարող ենք ստեղծագործել հայոց լեզվով
17:26 Անծայրածիր գեղեցիկ է մեր լեզուն, ունի անծայրածիր ինֆորմացիա
21:04 Ցանկացած ազգի հիմնարժեքները կարելի է հասկանալ, եթե ուսումնասիրես հիմնական բառերը
25:10 Լեզուն շատ կարևոր կոդ է, որը համ պահպանում է, համ բացահայտում տվյալ ազգի արժեքները
33:02 Մեր լեզուն մեր ամենամեծ հարստությունն է, որով մենք պետք է կռվենք, պետք է դարձնենք զենք մեր ձեռքին
35:52 Արարելը զգալու շարունակությունն է, անխուսափելի շարունակությունը
#ՆորՀենակէտ #NorHenaket #հայավարի

Пікірлер: 39
@arminegyunashyan1774
@arminegyunashyan1774 14 күн бұрын
Նուռ քեզ շատ ենք սիրում❤Քո բացառիկ տաղանդը հպարտություն է հայ ազգի համար։Շնորհակալություն։
@naraarmiyanka7829
@naraarmiyanka7829 19 күн бұрын
Բազմակողմանի զարգացած մարդ,հիանում եմ ձեր տեսակով հարգելի ՆՈՒՌ
@siranushvardanyan9367
@siranushvardanyan9367 10 күн бұрын
Նորից զարմացած եմ Նուռի գիտելիքների ,բազմակողմանի զարգացածության աստիճանի վրա,մակաշռավիղել' հետաքրքիր էր
@1qoalla
@1qoalla 9 күн бұрын
Գերագույն հաճույք ստացա լսելուց։ Շնորհակալություն։❤
@user-hj6ju5ly5w
@user-hj6ju5ly5w 13 күн бұрын
Վայ Նուռ ջան երանի այն մարդկանց, ովքեր ամեն օր ամեն ժամ լսում են քեզ❤ բազմակողմանի զարգացած Մարդ։ Շատ կուզեմ, որ քեզանից միշտ վերցնեն օրինակ մեր այժմյան թե՛ երիդադարդները, թե՛ մեծերը❤
@user-uw6mp2eh4r
@user-uw6mp2eh4r 15 күн бұрын
Մեր հպարտություններից ,մեծագույն արժեքներից եք ,հարգելի’ Նուռ։
@alinaxechumyan4497
@alinaxechumyan4497 16 күн бұрын
Իսկապես մի շնչով նայեց,բայց ափսոս կարճ էր,անվերջ կարելի է խոսել մեր Սուրբ լեզվի մասին
@janethovsepyan597
@janethovsepyan597 13 күн бұрын
Նուռ ), Իմ ամենասիրելի արվեստսգետ… Հրաշալի եթեր էր, Մեր Ազգի մասին կարևոր, ցանկալի կլիներ շատ խոսել… Լրիվ ճիշտ էր…🤝🙂🥰
@kristinavardanyan3284
@kristinavardanyan3284 14 күн бұрын
Համախոհդ եմ եղբայր , մանավանդ գրաբարի դասավանդումը հանրակրթարաններում
@user-ko1ml1jk6x
@user-ko1ml1jk6x 11 күн бұрын
😊😊
@MarinaMartirosyanOfficial
@MarinaMartirosyanOfficial 16 күн бұрын
Իմ դպրոցական տարիներին առանձին դաս ունեինք գրաբարի։ Ու դա իմ ամենասիրելի դասաժամերից էր։ Ափսոսում եմ, որ հետագայում դա հանվեց դպրոցական ծրագրից։ Իսկ հաղորդումը շատ հետաքրքիր էր, Շնորհակալ եմ։🙏❤️
@nairuhidave260
@nairuhidave260 19 күн бұрын
Խոսքեր չկան, մենք ինչքան շատ ճանաչենք մեր երկիրը էնքան շատ կսիրենք;
@irenvar6424
@irenvar6424 16 күн бұрын
Havaq, Inchpes miaht extraordinary, Chashak, Vorak, mez hamar kshir nerkayacnox mard- Nur Astvac pahi kez qo xelkn u mitqe, Ko genetik ayrn u mayre Apren vor unen qez qo kodn ujex e
@artdor9904
@artdor9904 20 күн бұрын
Շատ ապրեք 🇦🇲🇦🇲🇦🇲
@user-id3nd4hr4m
@user-id3nd4hr4m 13 күн бұрын
👍👍👍 Նուռ ջան ես էլ "շնորհակալություն " բառը քո պես էի թարգմանում ... երկու արմատով.( շնորհ_ա_կալ)... Պատահական տեսա Եվրոպայի Հայերի գրառումներ (Լվով 700 տարի առաջ տեղափոխված) մի գրառում... Շնոր_ օրհն_ի_կալ_իմ։ և ինչ պարզվեց։ Շնոր կամ շնորոր դա աղքատ (բոմժ) մարդիկ են, որոնք ապրում են համայնքի հաշվին, եկեղեցին կից։ մարդիկ բերում էին եկեղեցի հաց, շոր... օրհնում էր քահանան։ դե կալն էլ գիտենք դա ունեցվածքն է Շատ եմ խնդրում փոխանցել Նռին
@l.a.7498
@l.a.7498 14 күн бұрын
Խոկալ բառր Պետրոս Դուրյանը օգտագործել է իր «Լճակ» բանաստեղծության մեջ հիշեցի: Մելամաղձոտ լճակդ իմ, Քեզ հետ ըլլանք մըտերիմ, Սիրեմ քեզի պես ես ալ Գրավվիլ, լըռել ու խոկալ։
@anahitananian
@anahitananian 15 күн бұрын
Ինչի են էսքան քիչ դիտումները))Ես բացահայտեցի Նուռին ) լավն էր շատ❤🎉
@karokratos4941
@karokratos4941 15 күн бұрын
Հայոց լեզուն, աշխարհում ամենահարուստն է՝ տառերով և հնչյուններով, երկրորդ ամենամոտը՝ արաբերենն է, հենց այդ հանգամանքով է պայմանավորված, որ հայերը ամենաուժեղն են ընկալում օտար լեզուներ: Մյուս կողմիմց, ցավոք, կա մեծ զանգված ստրկամիտ, անհայրենիք, տգետ , ովքեր գերադասում են թշնմաի ռսի թերի, դեգրադացնող ու սահմանափակ լեզվով բարբաջել:
@arev_83.
@arev_83. 16 күн бұрын
Հետաքրքիր էր ❤
@araxiekhandjian8985
@araxiekhandjian8985 19 күн бұрын
Խնդրում եմ, խոսեք մաքուր հայերեն։
@elviramirzoyan1633
@elviramirzoyan1633 15 күн бұрын
16:59 անուր ֊ անուրջներ , երազել անսահման
@nunetadevosyan4904
@nunetadevosyan4904 13 күн бұрын
"Իւորհել" բառը շատ ավելի գեղեցիկ է քան "իւոկալ"֊ը և իւոկալ բառի մյուս իմաստը զզվելն է, որն իմ կարծիքով ավելի է սազում բառի հնչողությանը։
@aram-ex9db
@aram-ex9db 14 күн бұрын
❤❤❤
@arev_83.
@arev_83. 16 күн бұрын
Ռուսերենում благодарю
@karokratos4941
@karokratos4941 15 күн бұрын
ռուերենը ֆեյք լեզու է, ռուերեն լեզվի բառերի 70 տոկոսը գողացված են անգլերեն և ֆրանսերեն լեզուներից: Օրինակ՝ վունդեռկինդ բառը անգլերեն վոնդեռ-հրաշք և քիդ-երեխա բառն է, հայերեն՝ հրաշամանուկ, արմատները՝ հրաշք և մանուկ: Այսինքն, հայերենում և անգլերենում կան արմատներ, իսկ ռուսերենը ուղղակի գողացել է տվյալ բառը, քանի որ չկան ոչ վոնդեռ, ոչ կինդ բառեր ռուսերենում և նման օրինակները հազարավոր են:
@arminekalikian5590
@arminekalikian5590 15 күн бұрын
Նուռ, դու գանձ ես
@menuaiskandaryan5766
@menuaiskandaryan5766 13 күн бұрын
Այո, գրաբարը շատ կարևոր է:
@elviramirzoyan1633
@elviramirzoyan1633 13 күн бұрын
Մեր լեզվի մեջ ԱՅՈ բառը դա լատիներեն է, որը նշանակում է հաստատում եմ, ինչն էլ Արմանի ասածի վառ ապացույցներից մեկն է։😊
@elviramirzoyan1633
@elviramirzoyan1633 15 күн бұрын
Հարցելի Արման֊Նուռ, այնքան կուզենայի դուք իմ ծանոթը, ընկերը լինեիք, մեր տուն գայիք գնայիք։ Անընդհատ, առանց ընդհատելու ձեզ կլսեի։Գիտելիքների շտեմարան եք։ ❤💙🧡 Ինչ վերաբերվում էր աղջկան` տափակ ու blondinka հաղորդավարուհի էր։ Պրոցեսորդ չկախելու համար, կարելի էր մի քիչ հաղորդումից առաջ թեմայիդ վերաբերյալ ինֆորմացիա հավաքել,որ ավելի լուրջ ու խելացի զրույց ստացվեր։ Կամ գոնե լռեիր,որ Նուռը ինչ գիտեր պատմեր, մի բան մտներ ուղեղիդ ծալքերի մեջ։ Իսկ ավելի լավ կլիներ շարունակել զբաղվել նորաձևությամբ։
@HracHHH
@HracHHH 7 күн бұрын
Նուռը հաստատ կբացատրեր ձեզ ոնց ազատվել ատելությունունից, քանի դա ձեզ ներսից չի կերել
@elviramirzoyan1633
@elviramirzoyan1633 7 күн бұрын
@@HracHHH հարգելիս, սեփական կարծիք հայտնելը ինչ ֊որ մեկի, ինչ֊որ երևույթի մասին, եթե նույնիսկ բացասական է, դա ատելության խոսք չէ, դա առողջ քննադատություն է։ Ես Գայանեին, որպես հաղորդավարուհի եմ քննադատել, իսկ որպես դիզայներ գովաբանել եմ։ Լավ կարդացեք, ու իմ գրածի տակ մի ինքնահաստատվեք։ Գայանեին ես սիրում եմ որպես հագուստի մոդելավորող, իսկ հաղորդավարության մեջ նա կաղում է։ Լավ մնացեք
@HracHHH
@HracHHH 7 күн бұрын
@@elviramirzoyan1633 մարդուն տափակ ու բլանդինկա ասելը դժվար է անվանել քննադատության խոսք, ավելի մոտ է ատելությանը, Էլվիրա ջան
@elviramirzoyan1633
@elviramirzoyan1633 7 күн бұрын
@@HracHHH երբ Գայանեն խոսում է որպես իր մասնագիտության կրողը շատ հաճելի և բանիմաց մարդու տպավորություն է թողնում։ իսկ խոսել մի մարդու հետ մի բանից ինչի մասին գաղափար չունես, լավ կլինի , որ լռես ու լսես։ Գերմանացիները մի լավ խոսք ունեն, ich bin ganz Ohr= ես ամբողջությամբ ականջ եմ, այսինքն միայն լսում եմ ուշադիր և չեմ ընդհատում։ Եթե 《 վաաայ, հեսա պրոցեսորս կկախի 》արտահայտությունը արվեր մի միջավայրում, որտեղ կլինեին միայն խոսքը ասողն ու լսողը , դա ինչ֊որ տեղ կհամարվեր մտերմիկ, և ծիծաղի տալով կանցներ կգնար։ Իսկ քանի որ , նյութը տարածվելու համար է ստեղծված, կարելի էր այդ ամենը խմբագրել, քանի որ լսողները շատ են։ Երիտասարդ աղջկան վատ դրության մեջ չգցելու պայմանով։ Այստեղ Նուռը հանդես եկավ որպես 《խելացի, խորիմաստ 》 անձնավորություն, իսկ հաղորդավարը իմ վերոնշյալ բառերի կրողը։ Դա խմբագրի, մոնտաժ անողի սխալն էր։ Հաղորդման իմաստը կրթելու մեջ է, առանց այն էլ մեր հասարակությունը շատ տխուր կրթական ցենզ ունի։ ԵՎ ես էլ ասեմ , որ բավականին երիտասարդ եմ։ Չմտածեք , լեզվի տեսչության տարեց աշխատակից եմ 😀
@HracHHH
@HracHHH 7 күн бұрын
@@elviramirzoyan1633 լավ, եթե այդպես ավելի հարմար է մտածել։ Բայց մնում եմ իմ կարծիքին, որ Նուռը ձեզ կհորդորեր ազատվել բացասական մտքերից և առավել եվս՝ խոսքերից
@BarseghyanSona
@BarseghyanSona 8 күн бұрын
Էս ինչ բացառիկ մարդ է,գժվելու աստիճան,անվերջ լսել կարելի է
@anushsargsyan5582
@anushsargsyan5582 7 күн бұрын
Նուռին ավելի լուրջ , պատրաստված հաղորդավարուհի էր պետք
@B-e-a-r
@B-e-a-r 16 күн бұрын
Շատ եմ սիրում ու հարգում այս մարդուն, բայց իր պատկերացումները փաստացի սխալ են լեզվի մասին:
@arev_83.
@arev_83. 16 күн бұрын
Օրինակ ինչն էր սխալ
@B-e-a-r
@B-e-a-r 15 күн бұрын
@@arev_83. Օրինակ. Հայերենն ունի շուրջ 11.000 բառարմատ (այլ ոչ 144.000), իսկ բառերի քանակը, անգամ եթե գումարենք գրաբարի, միջին հայերենի ու մասնագիտական բառարանների բառամթերքը չի հասնի իր նշած 350.000 թվին: Մաորիների լեզվի բառապաշարը 300 բառ չէ, այլ տասնյակ հազարավոր: Հայերենը կազմված չէ բոլոր մեռած լեզուներից, այլ պարունակում է, ի թիվս այլոց, որոշ մեռած լեզուներից փոխառված բառեր: «Մակաշռավիղել» նշանակում է ծլել, կանաչել, աճել: «Անուր» բառը հորինելու կարիք չկա, քանի որ այն արդեն իսկ գոյություն ունի: Չի նշանակում որևէ վեհ ու փիլիսոփայական երևույթ, այլ ընդամենը լծասարքի օղակաձև մասը, որ անց են կացնում լծկանի վիզը (խամուտ): Այսօր բառը ավելի հաճախ հանդիպում է շինարարության ընթացքում կիրառվող պարագայի վերաբերյալ՝ պլաստիկ անուր լարերը իրար կապելու համար: Հայերեն այբուբենն ունի 38 տառ: «և»-ը տառ չէ, այլ կցագրություն: Այն համապատասխանում է լատինական ամպերսանդին (&): Անգլերենում նշանակում է «and», իսկ անունը «and per se and» արտահայտության աղավաղման արդյունք է, որը թարգմանվում է «եւ-ը որպես հենց եւ»։ Գծային ձևը արդյունք է լատինական «et» («եւ») կցագրության հետագա զարգացման, ճիշտ նույն կերպ, ինչպես առաջացել է հայերեն «և» կցագրությունը, որ ներկայանում է, որպես «ե» + «ւ»։ Իրականում բառերում պետք է գրել հենց «եւ», այլ ոչ «և», քանի որ դա նման է նրան, որ, ասենք, անգլերեն Land բառը գրվի այսպես «L&»: Սակայն արդեն մտել է գործածության մեջ հենց «և»-ը: Ամեն դեպքում Նուռի ասած «եվ» պետք չէ գրել: «ու»-ն տառերի զուգորդում է կամ երկտառ՝ «ո» + «ւ», այն պետք չէ համարել առանձին տառ ու դնել մաշտոցյան Վյուն տառի տեղը: Առաջին Օ-ն հանդիպում է 1046թ., առաջին Ֆ-ն՝ 1037թ.: Դրանց անհրաժեշտությունը կար: Դասական հայերենը գրաբարին չեն ասում, այլ մինչև 1922թ. (ու հետո 1940թ.) ուղղագրության ռեֆորմն օգտագործվող ուղղագրությամբ գրավոր հայերենին: ՉինԵրեն չի, չինԱրեն է: ՇաԿանակագույն չի, շաԳանակագույն է. շագանակ բառից է: Արմանն ասում է՝ կետադրական նշանները չեն փոխում նախադասության իմաստը, եթե այն քերականորեն հայերեն է կազմված: Իհարկե փոխում են: Հայերն էլ արարող ազգ չեն: Հայերը երեք «փախած» ազգերից՝ հայ, իրլանդացի, հրեա, ամենաանպիտանն է ու անարժանն են:
Deep Parenting | ՄԵՍՐՈՊ ՔԱՀԱՆԱ ԱՐԱՄՅԱՆ
1:01:58
Parenting School Armenia
Рет қаралды 15 М.
Հայ պերսոնա ՆՈՒՌ Hay Persona NUR
47:08
Nur TV
Рет қаралды 2 М.
LA FINE 😂😂😂 @arnaldomangini
00:26
Giuseppe Barbuto
Рет қаралды 20 МЛН
[실시간] 전철에서 찍힌 기생생물 감염 장면 | 기생수: 더 그레이
00:15
Netflix Korea 넷플릭스 코리아
Рет қаралды 38 МЛН
Final muy inesperado 😨
01:00
Juan De Dios Pantoja
Рет қаралды 52 МЛН
Քյոխն առաջին անգամ խոսում է պատերազմի մասին
11:40
Narek Kirakosyan journalist
Рет қаралды 59 М.
Սևական Խաղեր / ԲԱՑ ԹԵՄԱ
47:46
Hrach Muradyan
Рет қаралды 36 М.
LA FINE 😂😂😂 @arnaldomangini
00:26
Giuseppe Barbuto
Рет қаралды 20 МЛН