Рет қаралды 814
«Ե՞ՐԲ ԿՁԱՅՆԵՍ»
Գալինա Ցոլակյան
Խոսք՝ Հասմիկ Սարգսյան
Երաժշտությունը՝ Դավիթ Սաքոյան
Հնագույն երաժշտության ՏԱՂԱՐԱՆ համույթ․
Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Սեդրակ Երկանյան
Ջուրը՝ կաթ-կաթ, քար կծակի,
Քամին բարակ ժայռ կմաշի,
Քարը մամռոտ կարոտ ունի,
Հողը սիրուց կկանաչի:
Երեկ ցերեկ աղբրի գլխին
Հերթի էիր՝ կուժը ուսիդ,
Բերանդ փակ, շղարշ գլխիդ,
Մի խոսք անգամ ինձ չասացիր:
Աղջիկները քանի անգամ
Քչփչալով անցան-դարձան,
Որ հավանեմ մեկնումեկին,
Դու աչքերդ չբարձրացրիր:
Սարին իջած ամպիկ ես ջինջ՝
Կապտազուլալ իմ աղբրիկ,
Ի՞նչ է սրտում քո թաքցրած,
Գոնե նշան մի անեիր:
Կտրիճ տղա առվի հունով
Խնձոր ղրկի գլոր-գլոր,
Իր սիրածը լուռ ու մնջիկ
Կվերցնի ու կխածնի:
Երդիկիս քով ե՞րբ կկանգնես,
Ինձ կամացուկ ե՞րբ կձայնես,
Մի՞թե սիրտդ ձյուն է կալել,
Քո աչուկը ինձ չի՞ տեսել:
Քո մամիկը քեզ չի՞ ասել,
Թե որքան եմ ձեր դուռ թակել,
Մշակ դառնամ քո օջախի,
Իմ թևերը դու մի՛ կոտրիր:
Սիրտս այնքան քեզ կսպասի,
Մինչև ջուրը քարը ծակի,
Քամին բարակ ժայռը մաշի,
Հողը սիրո ջերմից ծաղկի:
_Հասմիկ Սարգսյան
«Գեղջկական նոր տաղիկներ» գիրք-երգարանից
\Հատված՝ ԳԵՂՋԿԱԿԱՆ ՆՈՐ ՏԱՂԻԿՆԵՐ բանաստեղծությունների գիրք - երգարանի շնորհանդես համերգից․
Երևանի Կոմիտասի անվ․ կամերային երաժշտության տուն․ հունիս 29, 2022 թ․
" Erb kdzaynes "
Galina Tsolakyan