«Երկրորդ շնչառություն»․ 85-ամյա ջութակահար Յուրայի երիտասարդության գաղտնիքները 25.09.2022

  Рет қаралды 415

Հայաստանի Հանրային Ռադիո / Public Radio of Armenia

Հայաստանի Հանրային Ռադիո / Public Radio of Armenia

Жыл бұрын

85-ամյա ջութակահար Յուրա Ավետիսյանը միշտ է երազել առողջ ու ակտիվ կյանքի մասին։ Նա մոտ կես դար առողջ ապրելակերպ է որդեգրել․ շուտ քնում է, վաղ արթնանում, մարզվում է ամեն առավոտ, ճիշտ սննդակարգ ունի։ Դասական երաժշտությունն ու համախոհ սիրելի կինն էլ նպաստում են նրա երկարակեցությանը։
Հանրային ռադիոյի երրորդ հարկում գտնվող տաղավար տանող աստիճանները երիտասարդներից ավելի արագ ու թեթև բարձրացող Յուրա պապը խոստովանում է, որ թեև 85 տարեկան է, բայց իրեն պապիկ չի համարում, և կարիք չի զգում, որ հանրային տրանսպորտում իրեն տեղ են զիջում։
«Ինձ հաճույք է պատճառում, որ ես այս տարիքիս առողջ եմ, այսինքն, ոչ մի դեղ չեմ խմում, բժշկի չեմ գնում։ 85 տարեկան եմ, բայց առաջին ութսունհինգս է, հասնեմ 100-ի հետ եմ իջնելու՝ 100, 99, 98․․․ »,- կատակում է Յուրա պապը՝ համոզմունք հայտնելով, որ առողջության վրա լավ երաժշտությունն ազդում է, քանի որ դա սեր է։
«Շուտ եմ քնում 9-ին, արթնանում եմ վաղ առավոտյան 5-6-ին, առաջին հերթին մարզվում եմ, հետո քայլում ու զբոսնում այգում, նախաճաշում եմ ու 9-ին արդեն աշխատանքի վայրում եմ լինում, գործից հետո էլ զբոսնում ենք տիկնոջս հետ, առանձնահատուկ ոչինչ չկա»,-պատմում է Յուրա պապը՝ ներկայացնելով ֆիթնեսի իր երիտասարդ մարզչին, որի հետ մարզասրահում աշխատում են իր ֆիզիկական վիճակը բարելավելու ուղղությամբ։
«Տարեցների համար կա վարժությունների հատուկ ծրագիր, և պատասխանատվությունն ավելի մեծ է նրանց հետ աշխատելիս։ Բացի դրանից, մարզումների ընթացքում նոր բաներ ես սովորում կյանքից, էներգիա ես ստանում, լիցքավորվում ես»,-տարեցների հետ աշխատանքի առանձնահատկություններն է ներկայացնում Վլադը՝ կոչ անելով մյուս գործընկերներին նույնպես աշխատել տարեցների հետ, քանի որ նրանք ամենաշատն այդ մարզումների կարիքն ունեն։
«Ինձ համար մեծ մոտիվացիա է աշխատել տարեց մարդու հետ, քանի որ այս աշխատանքով ես ցույց եմ տալիս, որ սպորտում տարիքային սահմանափակումներ չկան»,-բացատրում է Վլադը՝ խոստանալով մարզումները շարունակել ինստագրամյան լայվերով։

Пікірлер: 1
@user-cj1mu8pe9m
@user-cj1mu8pe9m Жыл бұрын
Հարգելի "Երկրորդ շնչառություն " հնարավոր չէ՞ հաղորդումը կրկնել աշխատանքային օրերին։ Շատ շնորհակալ եմ հաղորդման ևստեղծողներից , և վարողներից։
«Երկրորդ շնչառություն»․ Հոկտեմբերը տարեցների ամիսն է  02․10․2022
21:19
Հայաստանի Հանրային Ռադիո / Public Radio of Armenia
Рет қаралды 293
Բլոգերներ․ Մեջն Ի՞նչ Կա / ԲԱՑ ԹԵՄԱ
50:19
Hrach Muradyan
Рет қаралды 30 М.
Amazing weight loss transformation !! 😱😱
00:24
Tibo InShape
Рет қаралды 67 МЛН
لقد سرقت حلوى القطن بشكل خفي لأصنع مصاصة🤫😎
00:33
Cool Tool SHORTS Arabic
Рет қаралды 29 МЛН
Կեսգիշերն անց. Լևոն Շարաֆյան
36:30
Armenian Public TV
Рет қаралды 4 М.
Զրույց Սողոմոնի ու Արամի մասին․ պատերազմի քույրերը ռադիոյի ստուդիայում
38:06
Հայաստանի Հանրային Ռադիո / Public Radio of Armenia
Рет қаралды 303
Փախուստ ամենավախենալու բանտից
23:05
Sona Abrahamyan
Рет қаралды 517 М.
Amazing weight loss transformation !! 😱😱
00:24
Tibo InShape
Рет қаралды 67 МЛН