«Երկրորդ շնչառություն»․ Սեռական կյանքը կարևոր է նաև 60-ից հետո 24․12․2023

  Рет қаралды 2,797

Հայաստանի Հանրային Ռադիո / Public Radio of Armenia

Հայաստանի Հանրային Ռադիո / Public Radio of Armenia

7 ай бұрын

Դաշնադադարի, ձվազատման և մանկածնության ֆունկցիայի դադարումը շատ հայ կանայք ընկալում են որպես նաև սեռական կյանքն ավարտելու պատճառ, ինչը մասնագետները համարում են ոչ ճիշտ մոտեցում ինչպես ընդհանուր առողջության պահպահման տեսակետից, այնպես էլ ընտանիքում և զույգերի միջև միջանձնային առողջ հարաբերություններ ունենալու առումով:
«Դաշտանադադարի ժամանակ շատ հաճախ կանայք իրենց համարում են ինչ-որ պաթոլոգիական վիճակում գտնվող անձինք և հրաժարվում են սեռական կյանքից՝ մտածելով, որ իրենց ժամանակն անցել է, արդեն ուշ է, քանի որ երեխաներ էլ չեն ունենալու, սեռական հարաբերություններ էլ պետք է չլինեն»,- ասում է Սեքսապաթոլոգիայի գծով ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր խորհրդատու Սևադա Հակոբյանը՝ բացատրելով, որ սա սխալ մոտեցում է և մեծ վնաս է հասցնում կնոջ օրգանիզմին:
Երբեմն պատահում է, որ նաև դաշտանադադարից հետո կանանց մոտ նոր սեքսուալություն է արթնանում և նրանք երկրորդ շնչառություն են վերցնում:
Հարկ է նշել, որ կանոնավոր սեռական կյանքով ապրելը կանանց շրջանում նպաստում է, որ դաշտանադադարը հեշտ և անհետևանք անցնի և ուժեղանան կնոջ օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները:
Տղամարդկանց մոտ նույնպես տարիքի հետ սեռական ցանկությունն աստիճանաբար նվազում է և արտառոց ու կտրուկ որևէ փոփոխություն չի կատարվում:
«Այս տարիքն ու ժամանակահատվածը շատ խոցելի են զույգի համար և կարևոր է, որ նշված հարցերը քննարկվեն, կինն ու տղամարդը ըմբռնեն, թե ինչ է կատարվում մյուսի օրգանիզմում և սիրով ու հոգատարությամբ հաղթահարեն այդ շրջանը»,- բացատրում է բժիշկը: Տղամարդկանց մոտ, ըստ նրա, կանոնավոր սեռական կյանքն ունի նաև հակաքաղցկեղային նշանակություն՝ նվազեցնում է շագանակագեղձի քաղցկեղի ռիսկը:
Բժիշկ Հակոբյանը պատմում է, որ իր այցելուների շրջանում եղել են նաև 80-ն անց հիմնականում տղամարդիկ, դեպք է եղել, որ 3-րդ անգամ ամուսնացած մարդը որոշակի բուժումներից հետո փորձել է հայր դառնալ: 60-ից հետո ուղեկցող քրոնիկ հիվանդությունները նույնպես բացասական ազդեցություն են թողնում սեռական կյանքի վրա, քանի որ սեռական առողջությունը դիտարկվում է ընդհանուր համակարգի մի կարևոր մաս: Բժշկի խոսքերով, արական սեռի այցելուները սեռական կյանքը շատ առանցքային են համարում, երբեմն էլ կատակում են, թե սեռական համակարգի անխափան գործունեությունն իրենց սրտի աշխատանքից ավելի կարևոր է:

Пікірлер: 2
@user-xt5yj3yz6z
@user-xt5yj3yz6z 5 ай бұрын
Ապրեք՝ Ապրեք, շատ լավ է շարունակեք
@ArmenianKingdom
@ArmenianKingdom 7 ай бұрын
Bozer
I'm Excited To see If Kelly Can Meet This Challenge!
00:16
Mini Katana
Рет қаралды 30 МЛН
لااا! هذه البرتقالة مزعجة جدًا #قصير
00:15
One More Arabic
Рет қаралды 20 МЛН
Comfortable 🤣 #comedy #funny
00:34
Micky Makeover
Рет қаралды 9 МЛН
Բլոգերներ․ Մեջն Ի՞նչ Կա / ԲԱՑ ԹԵՄԱ
50:19
Hrach Muradyan
Рет қаралды 30 М.
бим бам бум💥💥 типа..
0:18
Ma1x1
Рет қаралды 8 МЛН
Король на толчке😁​⁠@titwow
0:19
МишАня
Рет қаралды 1,3 МЛН