Рет қаралды 36,893
Ինչ է ապաշխարությունը:
-
1. Պատասխանատվություն - ճանաչիր որ մեղք ես գործել:
2. Ամոթ ու ցավ - Խղճի խայթ պիտի զգաս քո գործած սխալների համար:
3. Վճռականություն - Որ դու այլևս պիտի չուզենաս մեղք գործել:
Սուրբ մարդիկ ասում են, «նա, ով մեղք է գործել, չի կարող խուսափել հատուցումից այլ կերպ, քան իր մեղքին համապատասխան ապաշխարությամբ» (Մարկոս Ճգնավոր): Նաև ասում են, «Նա, ով իսկապես հետևում է իր օրվա արածին, կորած կհամարի իր ամեն օրը, եթե նա չի սգացել իր մեղքերի համար, անկախ այն բանից թէ օրվա մեջ քանի բարի գործ է արել»: (Հովհ. Սանդուղք):
Ինչպես ապաշխարել:
1. Մենք պետք է ճանաչենք մեր մեղքերը
2. Մենք պետք է ցավ ու ամոթ զգանք մեր մեղքերի համար:
3. Մենք պետք է հրաժարվենք մեր մեղքերից
4. Մենք պետք է խոստովանենք մեր մեղքերը
5.Մենք պետք է հատուցենք մեր մեղքերի փոխարեն, որքան հնարավոր է:
6. Մենք պետք է ներենք մարդկանց
7. Մենք պետք է պահենք Աստծո պատվիրանները:
Նա, ով մեղք է գործել, չի կարող խուսափել հատուցումից այլ կերպ, քան իր մեղքին համապատասխան ապաշխարությամբ: - (Սուրբ Մարկոս ճգնավոր)
Եթե ինչ -որ մեկը մեկ անգամ ապաշխարել է իր մեղքի համար, և կրկին նույն մեղքն է գործել, սա նշան է, որ նա չի մաքրվել մեղքի պատճառներից, որտեղից, ինչպես արմատից, նորից ծիլերը ծլում են: - (Սուրբ Բարսեղ Մեծ)
Ով ատում է իր մեղքերը, կդադարի մեղանչել. և ով խոստովանի դրանք, թողություն կստանա: Մարդը չի կարող հրաժարվել մեղքի սովորությունից, եթե նախ թշնամություն ձեռք չբերի մեղքի նկատմամբ, և չի կարող մեղքի թողություն ստանալ առանց մեղքի խոստովանության: Քանզի մեղքի խոստովանությունը իսկական խոնարհության պատճառն է: - (Սուրբ Իսահակ Ասորի, Հոմիլիներ, 71)
Ապաշխարությունը հույսի դուստրն է և հուսահատությունից հրաժարվելը: Ապաշխարությունը հաշտվելն է Տիրոջ հետ՝ բարի գործեր կատարելով, որոնք մեղքերի հակառակն են: Դա խղճի մաքրում է և տառապանքի նկատմամբ կամավոր տոկունություն: Հովհ. Սանդուղք
Սիրելի բարեկամ, այս ձայնագրությունն ապաշխարութան մասին է: Եթե այն խոսի քո սրտին, խնդրում եմ, դու էլ պատմիր մարդկանց, ու հեզությամբ հորդորիր ապաշխարել: Մեզանից ամեն մեկը պիտի ապաշխարի, որպեսզի փրկվենք ու մեր իրականութունը փոխվի: