Տաթև ջան ինչքան արտաքինով ես գեղեցիկ, կրկնապատիկ, քառապատիկ հոգով ես գեղեցիկ, աղջիկս Աստված քեզ էլ ավել ուժ ու կարողություն տա, որ Նժդեհին տեր կանգնես, Աստված պահապան ձեզ... 🙏🙏🙏❤️❤️❤️
@gretakhlghatyan8147 Жыл бұрын
Ինչ հրաշք հայուհի ես։ Աստված առատորեն օրհնի քեզ 🙏❤️։
@anushbarseghyan7556 Жыл бұрын
Ամեն
@anipiloyan4761 Жыл бұрын
AMEN
@anushyan4687 Жыл бұрын
Ամեն
@ashkhenarshakyan3394 Жыл бұрын
Եզակի բարություն ունեք Տաթև ջան, Աստծո օրհնությունը միշտ Ձեր հետ լինի
Տաթև ջան ես Ձեզ չեի ճանաչում բայց հիմա ինձ համար Դուք ամենաճանաչված մարդն Եք ապրեք շատ շնորհակալություն Ձեզ
@tamarababoyan89849 ай бұрын
Տաթեվ ջան այս բորը. Ձեզ իմ բարի աղջիկ❤🎉❤🎉🎉🎉🎉
@anitadevosyan4302 Жыл бұрын
Ապրես Տաթև ջան, կյանքտ օրնված լինի Հիսուսով, ապրես առողջ ու երջանիկ։
@armikaghajanyan4651 Жыл бұрын
60֊ ի մոտ կին եմ, բայց խոնհարվում եմ քո առաջ աղջիկս, բառիս ամենաուղիղ իմաստով, քո ՄԱՐԴ տեսակի համար, ու գիտես հեչ կապ չունի, որ ինքդ էլ ես ունեցել դժվար ժամանակաշրջան քո կյանքում, որովհետև ոչ բոլորն են դա հիշում և առավել ևս որոշում, որ մեկին օգնեն։ Հարազատներ կան, որ չեն շփվում իրենցից խեղճ ապրողի հետ, որ չօգնեն, որովհետև իրենց հետաքրքիր չի։ Աղջիկս օրհնվես դու, ԱՍՏՎԱԾ քեզ օգնական և պահապան❤❤❤🌹🌹🌹🌹🌹🌹🌹
@aneayvazyan7451 Жыл бұрын
👏👏
@arminepogosyan9024 Жыл бұрын
Chisht eq shat shater@ ir ancial@ chen hishum inch en exel ev ov en exel😏😏bayc kan nayev Tateviki nman mardiq ovqer hishum en u ognm mnacatnerin🙏🙏🙏
@herminerstakyan618 Жыл бұрын
💐💐💐💐💐
@AnatolyaGrigoryan-db1sx Жыл бұрын
🎉❤😂😂😂😂2226❤111й11❤, . эх0ю900 . . . жбbt 😊😊
@roza543 Жыл бұрын
Տաթև քո անունը իսկապես շատ ճիշտ է ընտրված,քո անունը նշանակում է թող տա թևեր, քո այս բարի գործով,քո անկեղծ վերաբերմունքով դու ոգեշնչեցիր,օգնեցիր ոչ միայն մեր հերոսի անուն կրող Նժդեհիկին ,այլ նաև ինձ թվում է ողջ հայությանը և Աստված միշտ քո կողքին լինի և քեզ պահապան լինի, և երանի բոլորը բարի լինեն և օգնեն այն մարդկանց ովքեր իսկապես ունեն օգնության կարիք, թե 'ֆիանսապես,թե' հոգեպես ։ Քո գործերին հաջողություն եմ մաղթում սիրելի Տաթև ջան 💞💞💞,իսկ Նժդեհիկին ու իր թանկագին տատիկին առողջություն ու ուսման մեջ մեծ հաջողություններ 📖🌍📖
@vardsiruni343 Жыл бұрын
Էսքան բարություն ո՞րտեղից ձեր մեջ Տաթև ջան։Միակ մարդն էք ումից էսքան անկեղծություն եմ ստացել։Ու թող Աստված միշտ պահապան լինի ձեզ,որ դուք էլ միշտ լինեք Նժդեհի կողքին։Ոի միշտ առողջ ու երջանիկ լինեք։
@narinedarabyan1108 Жыл бұрын
😢❤
@ՍառաԽանոյան Жыл бұрын
Երկնքից իջած Աստծո պարգև, Նժդեհի քույրիկ սիրելի ՏԱԹԵՎ, Աստված թող օրհնի քո գոյությունը, ՈՒ հաստատ պահի մեծ ՔՈՒՅՐ ու եղբայր ձեր միությունը... Աստված ձեզ պահապան...
@varb3298 Жыл бұрын
Տաթս դու կյանք ես երանի բոլորը ձեզ պես մտածեր Աստված ձեզ պահապան 🙏🙏🙏
@rainman7129 Жыл бұрын
Apres Tatev jan❤
@edithjerejyan6710 Жыл бұрын
Երեխաներն իմաստուն են իսկապես։ Որքան ճիշտ մարդու է ընտրել։ Մի վաննա լացեցի։🥺 Օրհնվեք բոլորդ, Նժդեհին ճանապարհին Աստված հատուկ է դրել Տաթևի պես լուսավոր մարդու, որը երեխայի հոգեվիճակին ծանոթ էր։
@tatevikharutyunyan3679 Жыл бұрын
Հպարտանում եմ քեզանով Տաթևս, Աստված օրհնելով օրհնի առատապես, խոսքերս ինչքան ասվեն քիչ է, չգիտեմ էլ ինչ ասեմ, երբեք չեմ տեսել այս հաղորդման մեջ քեզ նման գանձի, Աստծո ընտրված գսնձ ես, յուրահատուկ հոգու տեր մարդ, դաստիարակված, շնորհակալություն քո ծնողներին, երանի մի օր տեսնեմ գրկեմ քեզ ու ասեմ ապրես դու, հիացած եմ Տաթևս❤❤❤❤🙏😘😘😘Ոչ մեկ քո շնորհքին չի հասնի վստահ եմ ասում Աստված օրհնի կյանքդ։
@hamashamas9613 Жыл бұрын
Հիացած եմ քեզանով Տաթև ջան,քո էությամբ, քո մարդկային տեսակով ու հատկապես քո կատարմամբ հնչած երգերով... Կեցցես դու. Աստված Քեզ ամուր ձեռքով պահի...
@ЕміліяАкопян-у7ч Жыл бұрын
татев джан иацац ем ко тесаков арцунка хехдум е сирум емкез аствац кез паапан ❤🙏🙏🎉
@Астхик-д9х8 ай бұрын
M Hovik
@arsenadamyan8700 Жыл бұрын
Քո օգնությունը անգնահատելի է ոչ միայն նյութականի իմաստով այլ հոգեպես,Նժդեհը ունի քեզ պես լավ ընկեր ու մենք գիտենք որ դու կփոխես երեխայի կյանքը։Շատ ազնիվ ես ու ավելի ես գեղեցկանում քո ազնվությունից։ Աստված քո սրտի չափով քեզ տա ❤️
@marinka1821 Жыл бұрын
Ապրես գեղեցկուհի հայուհի ։💗Այդ օրհնանքները ամեն ինչ արժեն։🙏
@aidasahakyan1622 Жыл бұрын
Տաթև ջան Աստված օրհնի քեզ։ Որքան անկեղծ էիք և դա է պատճառը,որ այսքան մեծ արձագանք ունեցավ։ Ապրես մեր գեղեցկուհի 🥰🥰🥰🙏👏👏👏👏
@arpigracetarkhanian9684 Жыл бұрын
🙏♥️🙏
@user-bi2iu8Նոնաn7o9 ай бұрын
Հուզվեցի շաաատ❤ինչքաաան լավ , բարի, ետ փոքր մարմնում մեծ սրտով❤❤❤ չէի ճանաչում , բայց հիացած եմ քո բարիությամբ Տաթև ջան քեզ երջանկություն ամբողջ կյանքտ հրաշք աղջիկ❤❤❤💋💋💋
@aharonmkrtchyn9 ай бұрын
Աստված առատաձետն օրհնի ձեզ և Տիրոջ օգնությունով միշտ լինեք Նժդեհի կողքին։❤❤❤❤
@aschannel5526 Жыл бұрын
Մաքրություն,անկեղծություն,սեր,ջերմություն,հույս,հավատ ու ավելին,ահա այն ամենը,որ ապրեցինք ու զգացինք,ինչո՞ւ ո՛չ նաև սովորեցինք`ապրեն բոլոր էն մարդիք,ովքեր ներգրաված են։Աստծու օրհնանքը ձեզ։
@anjelanurijanyan9980 Жыл бұрын
Երևի Ես Կամի ամենահուզիչ ու անկեղծ հաղորդումն էր, ապրի Տաթևը շատ սրտանցա, ❤❤❤❤❤❤❤❤❤❤❤ իրա երգերը շատ եմ սիրում։
@АрсенВосканян-г5щ9 ай бұрын
S
@QristineKarapetyan-yl4cl Жыл бұрын
Ապրեք շատ,որ օգնել եք Տաթև ջան,ինչքան նրբանկատ և բարի սիրտ ունեք,թող ձեզ նման մարդիկ շատ լինեն🤗
@anjelabisharyan7289 Жыл бұрын
Ասված պահապան ձեզ🙏 ապրեք որ կաք ու իրոք ՄԱՐԴ եք մեծատառով։ Թող Աստված օրհնի ձեզ ու միշտ ձեր կողքին լինի ։💙💙💙💐💐💐
@anixachatryan9130 Жыл бұрын
Կրկին նայեցի, հուզմունքս ավելի խեղդեց կոկորդս։ Օրհնվեք հաղորդման կազմակերպիչներ։ Տաթև, Աստված պահապան Ձեզ 🙏🙏🙏
@СюзиРаф Жыл бұрын
Աստված օրհնի քեզ Տաթեվ ջան❤❤❤
@МариАблабутян Жыл бұрын
Տաթև ջան արձունքներն աչքերիցս գլորվելով լսում եմ Ձեզ,ու հիանում Ձեր մարդ տեսակով գերագույն անձնավորություն։Նժդեհը ինձ էլ է գերել,շատ խելացի և հավասարակշռված բառեր ունի և շատ կիրթ է խոսում չնայելով,որ գրաճանաչ և թերի ուսում առած է(ԴԵՌ)։ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ՁԵԶ տատիկի գլխավորությամբ։❤👄👄👄🙏🙏🙏🇦🇲
@vahevahe2476 Жыл бұрын
չգիտեմ ով ՞ ու ոնց , բայց Ես Տաթև ջան Քո սիրտը պաչեմ ... ինչչչչչ լավն էս ԴՈւ ......
@NARINEJALALYAN1984. Жыл бұрын
❤
@arpigracetarkhanian9684 Жыл бұрын
🙏♥️🙏
@hasmikharutyunyan4175 Жыл бұрын
@@arpigracetarkhanian9684 😢
@hexinenersisyan5899 Жыл бұрын
.
@НаирвОганесовна Жыл бұрын
Esel
@arpine777 Жыл бұрын
Մեծ հոգու և սրտի տեր անձնավորություն, շատ շնորհակալություն ՏԱԹԵՎ ջան, Աստված օրհնի քեզ 💋💋💋
@arev_83. Жыл бұрын
Դեռ 7֊8 տարի առաջ լսելով Տաթևի երգերը ,ասացի ,որ այս աղջիկը սիրտս է մտել։ Քանի օր է դիտել եմ հաղորդումը ու բոլորին պատմել , բոլորին ուղարկել ։ Չեք պատկերացնի ինչքան եմ հիացած ու ապշած ։ Ապրես Տաթև ջան Ասված օրհնի քեզ ❤
@annaparsyan7126 Жыл бұрын
Բարի,մեծահոգի անձնավորություն ❤❤❤շնորհակալ եմ շատ, որ դու կաս Տաթև ջան
@lusinemkrtchyan7993 Жыл бұрын
Օրհնված լինես Տաթև ջան։ Օրինակելի, յուրահատուկ,մեծ հոգու ու սրտի տեր գեղեցկուհի։❤
@Nare..sargsyan.. Жыл бұрын
Տաթեւ ջան հաղորդումը լայն արձագանք ունեցավ ձեզանով ❤ դուք շատ անկեղծ մարդ եք ❤ ձեզ շատ սիրեցի
@ԿՈՆՋՈՐՅաաաԱՅՆ8 ай бұрын
❤❤❤
@ashotmovsisyan8436 Жыл бұрын
Օրինակելի Արտիստուհի 🇦🇲🙏❤️🙏🇦🇲
@gayaneshahinyan2611 Жыл бұрын
Տաթևս,քեզ Աստված թևեր է տվել,որ քո մաքուր հոգով գրկես այդ բարի փոքրիկին`Նժդեհին,ես ուրախ եմ,որ ազգիս մեջ քեզ նման աղջիկ կա։Աստծո օհնություն մեջ ապրես ❤❤❤❤❤
@AVAGYAN______ Жыл бұрын
Տաթև ջան շատ ապրես դու էս էրեխու կյանքը փոխեցիր 180 աստիճան❤ Աստված օրհնի քեզ❤🙏
@nelli7257 Жыл бұрын
Ինչքան բարություն, անկեղծություն ու քնքշանք կա Տաթեւ ջան քո մեջ🥰❤ Թող Աստծո լույսն ու օրհնությունը միշտ ուղեկցի քեզ, որ դու էլ լուսավորես քո շրջապատի մարդկանց🙏🙏 Հիացած եմ քո մարդ տեսակով🥰❤
@vardanhay5536 Жыл бұрын
Տաթև ջաաաաան, օրհնվի քո մոր արգանդը, որ ծնել է ՔԵԶ❤❤❤
@melinegrigoryan2759 Жыл бұрын
Ապրես Տաթև ջան Աստված ձեզ օրհնի
@Volk455 Жыл бұрын
՜ Տաթեւ ջան ձեր բարությունը շատ է ուրախացնում ինձ որ դեռ կան հոգատար մարդիկ, թող Աստված օրհնի եվ պահապան լինի՝ քեզ
@karinegrigoryan7291 Жыл бұрын
Հրաշք աղջիկ,լուսավոր,անգին,քաղցր,մեծ սրտով ու մեծ հոգու տեր։ Միշտ մեծ հուզմունքով եմ նայու «ես կամ» հաղորդաշարը,բայց սա արանձնահտուկ էր քո շնորհիվ։Ինչ հարգանք մեծահասակի նկատմամբ։Տաթև ջան,Աստծու ձերքը միշտ քո ընտանիքիտ գլխից անպակաս❤։
@hovhannesharutyunyan273 Жыл бұрын
Տաթև ջան, քեզ առողջություն, հաջողություն, քո երգերը մարդկանց հոգիներն է հուզում, բայց որ դու այդքան մեծահոգի , առատաձեռն, ազնիվ ու բարի անձնավորություն ես, դա բացահայտում էր գոնե ինձ համար։Ես տարեց կին եմ և միշտ դիտում եմ "Ես կամ" հաղորդաշարը, բայց այս տարիների ընթացքում դու առաջինն էիր և միակը( ինձ թվում է այդպես էլ կմնաս),որ այդքան նվերներ ու ապրանքներ ես տարել, այդպիսի սեղան էիր պատվիրել, չհաշված կարուսելները և մնացածը...Աստված քեզ հետ, երջանկություն քեզ։ Սիրում է քեզ հայ ժողովուրդը, դու շատ զգացմունքային ես։ Կարևորը քո ընտրյալը լինի քեզ արժանի։
@VeraVera-ox3bv Жыл бұрын
Հրաշք Տաթևիկ ջան, դու Աստվածային սիրտ ու հոգի ունես։ Քեզ միշտ սիրել ու լսել եմ որպես երգիչ, դրան ավելացավ քո մարդ տեսակը։ Իմ մայրական անվերջ օրհնանքները քեզ՝ իմ հոգեբան աղջիկ։ Գրկում, համբյուրում եմ քեզ։
@VeraVera-ox3bv Жыл бұрын
Տաթևը գտավ իր հոգևոր եղբորը, որի համար ուներ տարիներով պահած սեր, կարոտ, սրտացավություն, օգնելու և աջակցելու անհագ ցանկություն։ Նժդեհը գտավ իր երազների թագուհուն, որը տանելու կյանքի բոլոր կանաչ շավիղներով, ու հասցնելու է իր թագավորական աթոռին, որից միայն հոսելու է մարդկային հոգու բոլոր դրական հատկանիշերը և արժեքները։ Դա այնքան շատ պետք է մեր ժողովրդին, որպեսզի ազատվենք կուտակված բոլոր բացասական էներգիաներից ու մտքերից։
@VeraVera-ox3bv Жыл бұрын
Տաթևի ցանած մի բուռ բարությունը նման է լինելու Հիսուսի կողմից մարդտանց տրված հացին ու ձկանը, որի կարիքը միշտ ունենալու ենք…
@hasmikavetisyan3424 Жыл бұрын
Տաթև ջան Աստված Քո մեծ սրտի չափ Քեզ վերադարձնի միլիարդապատիկ🙏🙏🙏♥️
@gayane4162 Жыл бұрын
Շատ սիրում եմ Տաթևի երգերը,ձայնը։Այս հաղորդումը տեսնելուց հետո,սիրեցի իրեն անչափ։❤❤❤Այդքան բարություն,անկեղծություն,օգնելու մեծ ցանկություն։ Տաթևս դու հրաշք ես,տաղանդավոր երգչուհի,լուսավոր ՄԱՐԴ։❤❤❤🥰🥰 Նժդեհ ջան դու էլ շատ լավն ես,բարի տղա,կյանքուն երջանիկ ու առողջ լինես։❤
Տաթև ջան,քեզ որպես հարազատ դու֊ով եմ դիմում,կեցցես աղջիկ ջան,շատ բան արեցիր Նժդեհի համար,ճիշտ է տղայի համար շատ կարևոր էր նյութականը,բայց ավելի կարևոր է,որ երեխան զգաց սրտացավ ու հոգատսր ընկերոջը իր կողքին։Շնորհակալ եմ քո մարդկային վերաբերմունքի համար,նորից ու նորից կեցցես աղջիկ ջան։ Ու մի բան էլ Տաթև ջան,բումերանգի օրենքը միշտ գործում է։ Աստվսծ օրհնի քեզ։ Միշտ հիացել եմ քո երգով,այսօր հարգեցի քեզ որպես Մարդ❤❤❤
@МеланЧахоян Жыл бұрын
Ոչ ոք էսպիսի շռայլռւթյռւն ցռւյց չի տվել կեցցե Տաթև ջան սա մեծ համբավ ձեռք բերեցիք ,,ապրես ,թող օլիգարխները տեսնեն ,ամաչեն ,թաքնվեն ,Նդեհի աչքերը կյանք էէ❤❤🌟👄🇦🇲❤👏🙏🎖⭐💖👏👊🥇
@ankachalikyan7452 Жыл бұрын
Սիրելի Տաթև Աստված օրհնելով օրհնի քեզ, քո մարդ տեսակը, քո անկեղծ ու բարի սիրտը, այդ գեղեցիկ ու լայն ժպիտը, որը ի դեպ ձեզ շատ է սազում, ամեն ինչ ասում է ձեր մասին։ Շատ մարդիկ կան, որ ժամանակին ապրել են այդպիսի վատ պայմաններում, բայց հենց մի փոքր հաջողության են հասել մոռացել են իրենց անցյալը և թաքցրել այն, իսկ դուք լինելով հանրային մարդ անկեղծ եղաք երեխայի հետ և ես ինքս շատ շուտ կորցնելով հրաշք ծնողներիս հասկանում էի ձեր ցավը ու որ այդ լայն ժպիտի ներքո խնամքով թաքցնում եք ձեր ցավը։ հրաշք աղջիկ, հրաշք երգչուհի, գեղեցկուհի շնորհակալ եմ քեզ քո բարության, քո առատաձեռնության, քո խոհեմության համար։ Նժդեհն իսկապես հրաշք բալիկ էր իր սև ու խորը հայի աչքերով, իրոք բախտավոր է նա այլևս որ քեզ ունի ❤ Սիրում էի քո երգերը և քեզ, բայց այս հաղորդումից հետո առավել ևս քեզ հարգեցի և սիրեցի քո պարզության, մաքրության և անկեղծության համար։ Եղիր միշտ Նժդեհի կողքին և եղիր անսահման երջանիկ ❤։
@varuzhanstepanyan1882 Жыл бұрын
Օրինակելի եւ Յուրահատուկ մարդ Տաթեւ։ Հիացմունքս եւ հուզմունքս անբացատրելի է։ Եղեք ՕՐՀՆՎԱԾ ՀԻՍՈՒՍԻ ԱՆՈՒՆՈՎ։ Ձեզ Շատ ենք սիրում իմ ողջ ընտանիքով ❤
@harutyunkaramanyan342 Жыл бұрын
Տաթև ջան Աստված հազարապատկի քո բարությունն ու կամեցողությունը❤ Ու Աստծո օրհնությունը քեզ հետ լինի❤
@МаринаТамазян Жыл бұрын
Татевик джан,Вы чудо,я просто в восторге от Вас,браво,человек с Большой Буквой,дай Бог Вам удачи!!!
@lusinevardazaryan8459 Жыл бұрын
Կեցցե՛ ս,Տաթև ջան Աստծո առատ օրհնություն ունենաս,խոնարհվում եմ ։
@lusinenahapetyan7773 Жыл бұрын
Աստված օրհնի Ձեզ Ձեր բարի ու մեծ սրտի համար 🙏❤️
@lianabaghdasaryan2538 Жыл бұрын
,ես նայելուց հետո քանի օր է չեմ հանդարտվում😢այս համով երեխային Աստված ջան հասցրու միշտ ;բա որ ասումա Տաթև քուրիկ.. спасибо большое Татев курик🙏🙏🙏🙏🙏🙏🙏
@HasmikAvagyan-u5n Жыл бұрын
❤❤❤❤❤
@ИрэнГриг Жыл бұрын
Уважаемая Татев! Пусть Бог хранит Вас и Ваших близких! Вы талантливая, красивая, безгранично добрая, отзывчивая, мудрая! ВЫ НАСТОЯЩАЯ! Спасибо Богу, что есть такие люди! Я слушала Вас и плакала. Оставайтесь такой же- обворожительно прекрасной!🙏
@NuneHakobyan-ii4uk8 ай бұрын
Յուրահատուկ աղջիկ եք,Տաթև ջան...Աստված օրհնի քեզ,,,Շատ գրագետ ու բանիմաց,հասկացող աղջիկ եք,
Ինչ նրբանկատ ու մեծ սիրտ ունեցող աղջիկ ա❤ Մհեր Բաղդասարյանից անկեղծ շատ բան էի սպասում, բայց Մհերը անգամ չուզեցավ հետագայում կապ պահի փոքրիկ աղջկա հետ, իսկ Տաթևը վստահ եմ սրտացավ կերպով թևի տակ պահելու ու մեծացնելույա Նժդեհին որպես օրինակելի տղա❤
@LarisaNiazyan Жыл бұрын
MTOM MHERE INCHEL AREC ED EREXU HAMAR???
@WonderfulWorld2025 Жыл бұрын
Mhern um shunna es axchika het hamematvi
@МаркарянМаркарян Жыл бұрын
@@LarisaNiazyan կարելի ա ասել ոչ մի բան
@evahausmann8584 Жыл бұрын
Բա Անի Խաչիկյանը ինչ ահավոր էր
@WonderfulWorld2025 Жыл бұрын
Characneri hamar mi qlngew mardik pox unenain shat kanein nenc chi besamb unen chen arel etwanen karacel ....es axchik gandza inqn iranov karacela arela qlngel saxin petk chi ...
@annakarapetyan213 Жыл бұрын
Տաթև ջան, հիացած եմ քո մարդ տեսակով. աննկարագրելի պահեր պարգևեցիր մեզ ու Նժդեհին։Օգնիր, որ նա լավ մարդ մեծանա։Քո նմաններով է ամրանալու մեր երկիրը։Փոքր ազգ ենք, պիտի սատարենք միմյանց ու ամենակարևորը՝ կարիքավորին չվերաբերվենք որպես մուրացկանի՝ մի քանի օրվա սնունդ կամ հագուստ տալով, այլ օգնենք, որ ուժ գտնեն իրենց մեջ ոտքի կանգնելու և արժանապատիվ ապրելու։Եվ այդ ճանապարհը գիտելիքի ճանապարհն է
@Աննա-թ1յ Жыл бұрын
Ասում են վերքը տիրոջն է ցավ տալիս։Իսկ Տաթևը ետ ամենի միջով անցել է։Գեղեցկուհի հայուհի՝դու հզոր ես հզորների մեջ։Դու օրհնվեցիր մինչև կյանքիտ։ վերջ։Չգիտեմ բառեր չեմ գտնում քեզ շնորհակալություն հայտնեմ։Հրաշք, հրաշք, հրաշք։❤❤❤❤❤🙏🙏🙏
@anushpetrosyan3210 Жыл бұрын
Նժդեհի ապրած կյանքը Տաթևի ապրածից շատ ավելի լավն է, հավատացեք' Տաթևի ապրածը դեռ ոչ ոք չի ապրել, անձամբ ճանաչում եմ իրենց դեռ էն ժամանակվանից երբ տաթևը 3 տարեկան էր, դաժան ու սարսափելի ծայրահեղ օրեր են ունեցել ինքն ու մայրը😔 Ամենահետաքրքիրն այն էր' որ մայրը միշտ ասում էր որ աղջիկս մեծ մարդ է դառնալու ու բեմեր պետք է գրավի, միշտ հիշում եմ էդ խոսքերը, ափսոս որ ողջ չի որ տեսնի իր հրեշտակ Տաթևին բարձր բեմերում։
@arminepogosyan9024 Жыл бұрын
Dra hamar el i srte er ays handipum@ ankexc ev magur Astvat pahapan Tatevikin🙏🙏🙏🙏
@NanulikGevorgyan Жыл бұрын
Տաթև ջան ինձ թվում է Նժդեհի զգալով է հենց քեզ ընտրել։Հոգին զգացել է, որ դու նույնպես ծնողազուր ես մեծացել։Ապրես դու որ Նժդեհի կյանքի լուսավոր օրը հարստացրեցիր քո ներկայությամբ։Ես շնորհակալ եմ նաև ԵՍ ԿԱՄ հաղորդաշարին, որ Տաթևը կարողացավ դառնալ Նժդեհի կյանքի հերոսը։Տաթև ջան դու շատ լավ մարդ ես ,ու արժանի ես լավագույնի։ԼԱՎ ՄԱՐԴ,ԼԱՎ ԸՆԿԵՐ,ԼԱՎ ԱՂՋԻԿ
@Arina-Grigoryan Жыл бұрын
Vax Tatev jan inchqan lacacrecir ,Ter Astvat orhni bolor bari martkanc u bolor baliknerin 🙏🏻❤️💋🙏🏻🙏🏻🙏🏻
@lusineludine-tk1de Жыл бұрын
Աստված քեզ պահապան Տաթև ջան,հրաշք ես դու❤❤❤
@Nv.1707 Жыл бұрын
Ինչ լավ Մարդ ես դու Տաթև ջան, հալալա քեզ, Աստված օրհնի քեզ սիրուն աղջիկ ❤ Նժդեհ ջան ցավդ տանեմ ուժեղ եղիր սիրուն բալա, Աստված քեզ պահապան 🥺🙏🏼🙏🏼🙏🏼
@armineantonyann Жыл бұрын
Դուք յուրահատուկ մարդ եք Տաթեվ ջան, ամեն բան էնքան նուրբ ու քնքուշ եք կազմակերպել , ամենակարեւորը սիրով, օրհնված լինեք Տիրոջ քաղցր ներկայության մեջ
@lilitsimonyan2681 Жыл бұрын
Միակ հաղորդումը և բալիկը ,որ բացի Տաթևից լիքը օգնություններ ստացավ ձագուկը։Միակ մարդը ,ով այդքան բան արեց ու ես համոզված եմ,որ շարունակական է լինելու իրենց կապը❤❤❤❤❤❤❤Հրաշք մարդ ,ինձ համար լրիվ բացահայտում էր ❤❤❤❤❤Հիացած եմ
@hemghalecyan835 Жыл бұрын
Ես նաև նկատեցի թե ոնց է միսը կտրատքւմ տալիս տատիկին, շատ հարգանքով շնորքով Տաթև ջան ապրես❤
@manikmeloyan7672 Жыл бұрын
Տաթև ջան միանում եմ բոլորի մաղթանքներին և ցանկանում եմ Աստծո ոհնությունը ձեզանից անպակաս լինի
@armenuhighazaryan420020 күн бұрын
Uneci qo zavak@ zavakner@ vor tev u tikunq linen
@qnarikmartirosyan3986 Жыл бұрын
Թող ոչ մի երեխա առանց մայր չմեծանա,թող բոլորը զգան մայրական սեր ու բերկրանք։Քեզ բալես անսպառ երջանկություն, անփորձանք լինես,միշտ առողջ ու երջանիկ,իսկ տատիկին երկար ու ձիգ տարիների կյանք,միշտ առողջ լինի ձեռքով ոտքով,որ քեզ բալես հասցնի իր ուզած նպատակին։ Տաթև ջան քեզ էլ ծով երջանկություն ՄԱՐԴ ՄԵԾԱՏԱՌՈՎ 💋🙏
@dhogb Жыл бұрын
Կրկին անգամ համոզվեցի որ դու անկրկնելի բարի էս Տաթև ջան ։ ❤👏👏👏👏
@АсмикТадевосян-п8ч Жыл бұрын
Տաթևս ջան թե ինչքան եմ քեզ սիրում դա միայն ես գիտեմ ու աստված❤հիմա այն եռապատկվեց ու քառապատկվեց❤🙏🏽Մեր բոլորի օրհնանքները քեզ իմ նրբագեղ հայուհի❤❤❤❤🙏🏽🙏🏽🙏🏽
Ինչքան նայել եմ միշտ հուզվել եմ Տաթև ջան մարդ եք մեծատառով ,եթե մինչև հիմա մի անգամ էի լսում Ձեր երգերը,հիմա արդեն Ձեր երգերն է ամենուր❤❤❤
@user-sv5mu4tr2n Жыл бұрын
Ես շատ սիրեցի այս երեխային։Աստված տա լավ ապագա ունենաս Նժդեհ ջան։ Մի օր կարդալ կսովորես կկարադաս մարդկանց էս գրածները։ Դու շատ լավն ես,երբեք չնկճվես,միշտ առաջ գնա։ Տաթև ջան դու ճիշտ ես, իրոք ամենակարևորն էն ա,որ երեխան իրեն մենակ չզգա, միշտ կողքը եղի,էս հաղորդումները ինչքան լավն են,օգնողներ են գնում, մյուս կողմից ավելի խոցելի են դարձնում երեխաներին։ Ամենակարևորը հիմա Նժդեհի կրթությունն ա, ու հոգեբանական ճնշվածության հաղթահարումը։ Նժդեհ ջան դու հրաշք ես ուղղակի 😘։
Էնքան լավ բառեր պիտի գրվի քեզ համար Տաթև ջան,մի բառով ասեմ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ։Ու ամենակարևորը որ դու մի օրով չէ որ պատրաստ ես փոխել Նժդեհի կյանքը։Ապրես սիրելի Տաթև😘😘😘🙏🙏🙏🇦🇲🇦🇲🇦🇲
@g.s.7073 Жыл бұрын
Սկզբից մինչև վերջ հուզվել եմ Տաթև ջան իմ հրաշք աղջիկ երանի քո տեսակից մենք շատ ունենայինք😘
@SusanNersisyan-g4p Жыл бұрын
Մեծ սիրտ ունեցող Մեծատարով մարդ բարիության տիպար շատ ապրես դու,Աստված օրհնի քեզ կյանքում վատ օր չունենաս Տաթեվս հալալ լինի քեզ լինես ամբողջ կյանքում երջանիկ օրհնվես դու: Ես ուղղակի զարմացած եմ և հիացած քո մարդ տեսակով կրկնապատիկն Աստված բերի քո դեմ: Բառերն շատ քիչ են քեզ համար,❤ Տաթեվ ջան ❤❤❤💋💋💋💋🌸🌹
@МанвелГеворгян-ш4т Жыл бұрын
Աստված օրհնի քեզ Տաթև ջան քո սրտի ու բարության մասին խոսք չկա ,ապրես շատ քո հողերը ես երկրի հարուստ ու շատ դղյակներ ունեցողների գլխին
@VeraVera-ox3bv Жыл бұрын
Հարգելի Մանվել, կարծես իմ մտքերը ասացիք։ Ընչքան հարուստ մարդիկ կան մեր ազգի մեջ, տարիներով փող են բաժանում, որ իշխանության հասնեն, որ ավելացնեն իրեց թալանածը։ Միևնույն է, դրանք սոված էլ մեռնելու են… Միևնույն է, որքան էլ որ հարուստ լինեն՝ աղքատ են ու երբեք էլ չեն վայելելու մարդկային հզոր սերն ու հարգանքը, որը Աստվածային է…
@Goar9591 Жыл бұрын
Այոոոոոո։
@irinaadamyan6957 Жыл бұрын
Տաթեվ ջան Աստված օրհնի քո ընտանիքը լինես երջանիկ մինջեվ կյանքիտ վերջ վատ օր չտենաս դու արժանիես ամենալավին
@anahitsulakhyan5023 Жыл бұрын
Ապրես Տաթև ջան։ Աննկարագրելի պահեր եք նվիրել Նժդեհին։ Երևում է, որ նա իր անվանը արժանի մարդ է լինելու։❤
@VeraVera-ox3bv Жыл бұрын
Պատահական ոչինչ չի լինում, Աստված երկուսին էլ հանդիպեցրեց, որ գտնեն իրար ու երբեք չկորցնեն։
@armenmatevosyan7409 Жыл бұрын
@lilitaxoyan607 Жыл бұрын
Գեղեցկուհի սիրված երգչուհի աստված պահապան մեր երգչուհուն ձեր արած լավությունը աստված բերելու է ձեր դեմը
Մեռնեմ սրտիդ Տաթև ջան։Իմ աղջկա անունն ունես ,ով քո նման բարի սիրտ ունի։Աստված քեզ շատ մեծ երջանկություն տա և օրհնանք։
@Рузанна-п3х Жыл бұрын
Милая Татев, очень благородный поступок с твоей стороны....Спасибо тебе...Эмоции зашкаливают ❤😢😢👍
@sukiasyansukiasya944 Жыл бұрын
Տաթև ջան Աստված քեզ շատ օրհնի քո սրտի համար ՝ Նժդեհ ջան քեզ շատ իմաստություն իմ տղա , Աստված քեզ համար օրհնության մեծ դուռա բացել 🙏🏻🙏🏻
@КаринэС Жыл бұрын
Татевик Джан я не сдержала слез когда увидела ролик про Нжде. Спасибо огромное за твой сердечный поступок! Иисус сверху все ви́дит. Ещё раз спасибо тебе за доброе сердце!
@gayaneharutyunian3547 Жыл бұрын
Ինչ լավնես դու ! Տաթեւ ջան աստված օրհնի քեզ 👍🙏🙏❤️👏👏
@hratchbogosyan3834 Жыл бұрын
Տաթեվ ջան ու ջան , իմ ծնողներն արդեն հինգ տարի է հանգուգյալ են , բայց ամեն ռոպե վարկյան աչքիս առաջ են , ցավակցում եմ ծնողներդ որ վաղաժամ են մահացել , Տաթեվ ջան իմ Աստծո միջոցով Քեզ մեծ համբերություն , կարեվորե մեծ ժառանգ ես ձերք բերել ,ամուր եղիր հույսե Աստծուն❤❤❤
@emmavkontakte98 Жыл бұрын
Ախր Դու մի փոքր երազանք չես կատարել Դու կատարել ես այն ամեն ինչը որ այն չէր կատարի դաժե մեծահարուստ մարդ Քո Մարդ տեսակից երանի Շատ լիներ Տաթև ջան Աստված տաաա Քեզ տեսնեն բարի գործ անելուց և իրանց մոտ էլ արթնա Մարդդդդդ տեսակ բարի տեսակը որը մեր հասարակության մեջ շատ քիչ էէէէէ ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ՔԵԶ
@fridagaribyan5896 Жыл бұрын
Տաթեվ ինչ լավն ես դու,միշտ սիրել եմ ու կսիրեմ քեզ իմ բարի ՏԱԹԵՎ հուզմունքներս չեմ կարող թաքցնել Աստված քեզ ավելին տա 🙏🙏🙏
@krist559 Жыл бұрын
Дорогая Татев Вам спасибо за такую огромную доброту, за Ваше сердце и конечно за Ваш талант!, после основной передачи меня отправили ссылку чтобы смотреть скажу так мне 47,взрослый мужик нои я не смог сдержать свои слезы, первый очередь из за Нждеа а потом из за того что Вы молодая девушка и сделали мужскую работу, я в сентябре полечу в Ереван и обязательно поеду к Нждеу помогу чем смогу думаю потом он расскажет Вам! (Уже нашёл номер телефона бабушки )
@emmamartirosyan5612 Жыл бұрын
Տաթեվ ջան աստված քեզ պահապան լինի թող իրա ձեռքը քո գլխին լինի գործերիտ հաջողություն լինի որ նժդեհին ուրախացրեցիր ❤❤❤❤❤❤❤❤❤
@ДаниилСил-ъ2ж Жыл бұрын
Այո,Աստված ասում է,օգնություն տալը ավելի մեծ երջանկություն է,քան ստանալը,օգնելիս,արա այնպես,որ մյուս ձեռքդ նույնիսկ չնկատի,և այս ամենի մեջ հենց այդպես էլ վարվեցիք,Տաթև ջան։Մաքրության և բարության մարմնացում։Աստված օրհնի և ուժ տա քեզ,քո բոլոր նպատաներին և երազանքներին իրականացում։Քեզնից բոլորս պիտի սովորենք կիսվել,լինել անկեղծ,չսպասել ոչ ոքի,այլ սկսել ինքներս մեզնից։Աստծո Օրհնությունը քեզ,Նժդեհին,և երկար ու առողջ կյանք։Հավատա,որ Աստծո կողմից առաջինն է գնահատվում հոգու մաքրությունը։Սա միակ դեպքն էր,որ իրոք լիարժեք ուրախություն և օգնություն ստացավ երեխան։Քեզ ամենալավ բարեմաղթանքներս,սիրելի Տաթև։❤❤❤🌷🌷🌷🌷🌷🌷🌷🌷🌷🌷🌷🙏🙏🙏
@НинаКовалевская-о9е Жыл бұрын
Спасибо тебе за твою добрату и отзывчивость. Красавица.. Здоровье и счастье тебе. Мы все очень любим тебя.. Браво..
@СусанаАвагимян Жыл бұрын
Спасибо тебе Тато Джан ты девушка с большой буквы. Я так полюбила тебя когда смотрю как ты относишься к детям помогаешь дай бог тебе здоровья счастья и любви❤
@liannamkrtchyan7605 Жыл бұрын
Աստված առատաձեռն օրհնի ձեզ սիրելի Տաթև ջան
@temurhasoyan Жыл бұрын
Տաթև ջան դու կյանքում նեղություն չտեսնես. աստվաց օրհնի քեզ ❤❤❤❤❤
@taguhibabloyan6412 Жыл бұрын
Հարգելի Տաթև ,ինչքան եմ հուզվել ,հուզվել եմ ավելի շատ քո բարի հոգու ,քո մարդ տեսակի համար ,Աստված քո տվածի ու ծախսածի 10 նապատիկը ավելացնի ,շատ ,շատ,շատ ապրես,զորանաս,իսկ Նժդեհը մտելա սրտիս խորքը ,չնայած Աստված պահի երկու երեխա ունեմ արդեն մեծ են ,որդիս զինվոր է,դուստրս ամուսնացած ,բայց միշտ մտածում եմ տեսնես ինձ թույլ կտան էսպսի երեխա վերցնեմ ,որթեգրեմ ու պահեմ ,սիրեմ ,փաղաքշեմ,չգիտեմ այնքան եմ ուզում
@Arina-Grigoryan Жыл бұрын
Tatev jan du bacahaytum eir im hamar ev karcum em shateri hamar❤shnorakalenq qezanuc vor amen inch anum es mer poqrikin uraxacnelu hamar ancap bari mer Tatev💋❤️🇦🇲
@MM-rw7ey Жыл бұрын
Տաթև ջան Աստծո օրհնանքը ձեզ, դուք իսկապես հույս եք Նժդեհի համար։ Համոզված եմ, որ ինքը կարգին տղա է մեծանալու։ Ձեր արած գործի հազարապատիկը Աստված ձեզ տա։❤