Рет қаралды 93,460
2020թ.-ի հոկտեմբերի 27-ի ուշ երեկոյան Մարտունու շրջանի Շեխեր գյուղից հրետանու աջակցությամբ դուրս եկան գյուղում մնացած վերջին մարդիկ։ Այդ օրը, 6-օրյա մարտերից հետո, Շեխերն ամբողջությամբ անցավ ադրբեջանական վերահսկողության տակ։
Գյուղում բուն մարտերը սկսվել են հոկտեմբերի 22-ից և տևել մինչև 27-ը: Գյուղի պաշտպանությանը մասնակցել են Դրմբոնի դեսանտագրոհային գումարտակը՝ մոտ 70 հոգի, և գյուղի աշխարհազորը՝ 20-25 հոգի։ Մարտերի ժամանակ Շեխերում հակառակորդին հասցվել է մարդկային ուժի զգալի կորուստ։ Ֆագոտ հակատանկային զենքով խոցվել է երկու «ԿամԱԶ» մեքենա, մեկ SandCat զրահամեքենա, հինգ խումբ հետևակ։ Զորքը վեցօրյա ինտենսիվ մարտերից հետո գյուղից դուրս է եկել հոկտեմբերի 27-ի երեկոյան։ Դրմբոնի դեսանտագրոհային գումարտակի՝ Շեխերից դուրս գալուց մի քանի ժամ հետո, գյուղից դուրս են եկել նաև աշխարհազորը և գումարտակի հրամանատարական կազմը։
Նյութն այստեղ՝ hetq.am/hy/art...
#Արցախ #պատերազմ #Շեխեր #դեսանտագրոհային #44օրյա