Արեգակը, կարմի՜ր արեգակը, Իր ճաճանչներն էր ուղարկում Երկնքից, ՈՒ բացվում էր ջինջ առավոտը, ՈՒ ծաղիկներն էին բացվում Նորից... Բարև', իմ սեր, ես եկա քեզ մոտ, Որ ասեմ - ես սիրում եմ քեզ: 2.Թռչյուններն էին ուրախ-զվարթ երգում, Տերևների շրշյունն էր լսվում, ՈՒ մեղմ քամին իր երգն էր երգում, Ես մտքով անցյալն էի գնում: Բարև', իմ սեր, ես եկա քեզ մոտ, Որ ասեմ - ես սիրում եմ քեզ: 3.Իսկ ձեր բակում ոչինչ չէր փոխվել, Նույնն էին ծառերը ու առուն, Եվ այն ծայրի մթին անկյունում Նույն կոշկակարն էր թխկացնում: Բարև', իմ սեր, ես եկա քեզ մոտ, Որ ասեմ - ես սիրում եմ քեզ
@КристинеОвсепян-т6в Жыл бұрын
Շատ գեղեցիկ է...👏👏👏♥️
@albinasokolova13293 жыл бұрын
Прекрасная музыка!
@gayanesrapian13012 жыл бұрын
Սիրելի երգերից… շնորհակալություն մաեստրո
@ashothovhannisyan25266 жыл бұрын
Supeeeer!!!! ամենասիրելի երգերից մեկը․․․․
@zarapetrosyan5638 Жыл бұрын
Ֆորշին անդադար կարող եմ լսել , հազվադեպ հայ շոուբիզնեսի երգիչներից մեկն է, որը մնում է իր ոճի մեջ և չի պաճառաբանում , որ հանդիսատեսն է պահանջում