386 Էլմ. 146 1. Անուշ է անունն Հիսուսին, Որքա՜ն քաղցր հնչե ականջին, Ո՜հ, կբերկրե սիրտս լիովին Սիրուն անունն իմ Փրկչին։ Հիսո՜ւս, ի՜նչ անուշ անուն, Հիսո՜ւս, ամեն օր ես նույնն, Հիսո՜ւս, թող սուրբերն երգեն, Արժանի ես գոհության։ 2. Սիրեմ անունը իմ Փրկչին, Զի կբուժե վերքերն իմին, Բոլոր վախերս կփարատե, Սիրեմ անունն Հիսուսի։ 3. Սիրեմ լսել անունն Փրկչիս, Որ հարատև հրճվե հոգիս, Հնչումն անոր սրբե արցունքս, Գովեմ անունն Հիսուսի։ 4. Տկար շունչս կարող չէ երգել, Փրկչիս անուշ անունն օրհնել, Ո՜հ, թե համայն աշխարհ երգեր, Գովեր անունն Հիսուսի։