1. Լուռ խավարում Գեթսեմանն էր կարծես թե ասում, Որ այստեղ ուժ է պետք: Թե անկոտրում հավատքով մաքառում ես, նայում, Որ տեսնես գեթ մի հետք, Եվ քո հոգին մորմոքվում է, տանջվում լուռ ու մունջ, Մինչև մի լույս կգա, Հենց այդ պահին դու նայիր դեպ երկինք անտրտունջ: Նա կգա՛: Կրկներգ Գեթսեման վայրում դու խոցվել ես սրտիդ խորքում, Բայց Նա վերքն է կապում, ամոքում Գեթսեման վայրում: Նա գիտի բոլորից առավել, ավելի քան մենակ է եղել Գեթսեման վայրում, Բայց իր սիրտը մաքուր է պահել և անգամ մարդկանց մեղքն է ներել Գեթսեման վայրում: Երբ մենակ են թողել ու մատնել, երկնքից է իր ուժը գտել Գեթսեման վայրում։ 2.Գիշեր է ու մութ, և ոմանք իրենց աչքն են փակում Քո ցավին ու հոգուն Եվ շատ անգութ քեզ բերում են հոգու դառնություն, Լիուլի տրտմություն: Մութն ամենուր տարածվում է ինչպես մի վարագույր, Որ իր սև գործն անի, Մենակ ես ու լուռ, բայց երկինքն է պահում քեզ ամուր, Որ ասի. (Կրկ.) 3. Եվ թե զգում ես դու, որ եկել, մոտեցել ես արդեն Որոշված այն ժամին, Երբ մի համբույր... Եվ ոմանք կուրանան, կմատնեն, Որ խոցեն քո հոգին... Սուր մի հարված... Եվ ապա ավելին թիկունքից` Այն էլ քո սուրբ տեղին: Բայց մեկ է՝ Աստված ամեն ինչ կդարձնի գործակից Ի բարին։ (Կրկ.)
@Нарине-ч7л10 ай бұрын
🙏🙏
@KM-ne9we8 ай бұрын
Xosqer@ yergi kgreq, vor xndrem
@anihovhannisyan713810 ай бұрын
Տերը քեզ շատ օրհնի իմ հովիվ🪽
@Transcendur11 ай бұрын
Whatever you are singingexpressing.... you are doing it with essencepowerforce and I admire that about you and your team. This music sounds exoticallybeautiful. I also observed some words in this language that are inherently present in my SuperTranscendence Omnilanguage (:T÷). Great alignmentsuperflowsynchronicity....