ԳԻՇԵՐԱՅԻՆ ԵՎ ԱՌԱՎՈՏՅԱՆ ԺԱՄԵՐԳՈՒԹՅՈՒՆ ԶՈՐԱՎՈՐ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ:

  Рет қаралды 9,919

Arman Balyan Zhorai

Arman Balyan Zhorai

Күн бұрын

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցում ժամերգություններից երկրորդը Առավոտյան ժամերգությունն է: Այն կատարվում է առավոտյան, «Ի դէմս Որդւոյն Աստուծոյ» և ամենօրյա է:
Ինչպես մյուս ժամերգությունները, Առավոտյանը նույնպես սկսվում է Տերունական աղոթքով: Այնուհետև անմիջապես հետևում է այս ժամերգության կորիզը. «Լցաք առաւոտու ողորմութեամբ քով, ցնծացաք և ուրախ եղաք զամենայն աւուրս կենաց մերոց», որին էլ հաջորդում է սաղմոսի մյուս հատվածը սարկավագի կողմից ասված. «Ուրախ եղաք փոխանակ աւուրցն՝ յորս խոնարհ արարեր զմեզ եւ ամացն՝ յորս տեսաք զչարչարանս:
Հայեա, Տէր, ի ծառայս քո եւ ի գործս ձեռաց քոց, և առաջնորդեա որդւոց նոցա, եղիցի լոյս Տեառն Աստուծոյ ի վերայ մեր:
Զգործս ձեռաց մերոց ուղիղ արա ի մեզ, Տէր, և զգործս ձեռաց մերոց յաջողեա մեզ» (Սաղմոս 89:14-17):
Ժամօրհնողն ասում է. «Փառք Հօր»-ը, իսկ սարկավագը՝ «Այժմ եւ միշտ…Եւ ևս խաղաղութեան զՏէր աղաչեսցուք…»-ը, իսկ հետո ժամօրհնողն՝ «Օրհնութիւն եւ փառք Հօր…»-ը:
Առավոտյան ժամերգությունը Քրիստոսի հարության և փրկագործության խորհուրդն ունի, որովհետև այդ ժամին Նա երևաց յուղաբեր կանանց և լցրեց նրանց խնդությամբ: Ուստի և մենք, առավոտյան աղոթքի սկզբում, ի նշան ուրախության ենք ասում սաղմոս 89-րդ գլխի 14-17 համարները:
Սաղմոսին հաջորդում է «Երից մանկանց» Օրհնությունը (Դանիել 3:26-86), որը սկսում է «Օրհնեալ ես Տէր Աստուած հարցն մերոց»-ով: Երեք մանուկների երգը կամ Հարց (Հարց նշանակում է հայրերի) կոչված շարականը արտահայտում է օրվա խորհուրդը: Ինչպես մանուկները Նաբուգոդոնոսոր արքայի պատկերին չերկրպագելու համար նետվեցին կրակի հնոցի մեջ և Բանն Աստված, իջնելով այնտեղ, փրկեց նրանց այրվելուց, այնպես էլ մենք, ամեն առավոտ հարց շարականը երգելով, հայցում ենք Տիրոջից, որ փրկի մեզ մեղքի կրակից: Հարցը միևնույն ժամանակ Ադամի ազատության խորհուրդն ունի:
Քարոզին հաջորդում է մաղթանք:
Կիրակի օրերին «Յուղաբերից» կարգին, իսկ մյուս օրերին «Մեծացուսցէ»-ին հաջորդում է «Ողորմեա»-ն, որը նախկինում երգվում էր «Հարց»-ից հետո: Հարության ուրախությունից հետո 50-րդ սաղմոսը մարդուն հիշեցնում է իր մեղանչական վիճակը: «Ողորմեա»-ն երգում ենք և ապաշխարությամբ մեր մեղքերը քավում, որպեսզի սրբությամբ ու արդարությամբ պաշտենք Տիրոջը:» շարականին հետևում է «Երկրպագեմք Քեզ Տէր Աստուած մեր» քարոզը: Այս քարոզը այն երեք քարոզներից մեկն է (մյուս երկուսն են Սբ. Պատարագի «Գոհութիւն»-ը և երեկոյան «Հասեալքս ի ժամ երեկոյիս»-ը), որ ասվում է աղոթքի ձևով ի տարբերություն մյուս քարոզների, որոնք ավելի շատ ունեն հրամայականի նկարագիր:
«Ողորմեա»-ից հետո «Տէր յերնից»-ը կարգվեց, որպեսզի մեղքերի թողություն ստանալուց հետո ուրախությամբ օրհնաբանենք Աստծուն:
Այնուհետև մեծ հանդիսավորությամբ և ծնծղաներ հնչեցնելով փառաբանում ենք Աստծուն՝ երգելով «Փառք ի բարձունս»-ը: Երգի առաջին պարբերությունը առաջինը երգել են հրեշտակները Քրիստոսի ծննդյան ժամին (Ղուկաս 2:14): Շարունակությունը, ըստ ավանդության, ավելացվել է առաքյալների կողմից: Առաքելական ծագում ունեցող այս փառաբանությունը գործածում են բոլոր քրիստոնյա եկեղեցիները:
Երգից հետո ժամօրհնողի կողմից արտասանվում է «Փառք, պատիվ» բառերով սկսվող մաղթանքը:
«Փառք ի բարձունս»-ին հաջորդող երգերը, քարոզներն ու աղոթքները երեք տեսակի են՝ տերունական, սրբոց և պահոց:
Առավոտյան ժամերգության քարոզներից՝ «Ասասցուք» քարոզով աղոթում ենք աշխարհի, Հայոց հայրապետի, թագավորների, գերյալների, ճանապարհորդների և նավորդների համար, ինչպես նաև պտուղների առատության, հիվանդների, վշտացյալների, անօրենների ձեռքը ընկածների, մեռածների ու կենդանիների փրկության համար:
Բոլոր քարոզներին հաջորդում է «Գոհանամք զքէն» աղոթքը: Աղոթքով գոհություն ենք հայտնում Աստծուն երևելի լույսի համար, խնդրում իմանալի լույսը, որպեսզի լուսավորված մտքով կարողանանք հասնել հավիտենական կյանքին:
Քրիստոնյա եկեղեցու ամենահին և կարևորագույն երգերից է «Սուրբ Աստուած»-ը, որ կոչվում է նաև «Երեքսրբեան» երգ: Երգում ենք ի դեմս Որդւոյն Աստուծոյ՝ իբրև նշան մեր երախտագիտությունը դեպի Նա: Ըստ ավանդության՝ Հովսեփ Արիմաթացին, երբ Քրիստոսի մարմինը խաչից իջեցրեց՝ երգեց. «Սուրբ Աստուած, սուրբ եւ հզօր, սուրբ եւ անմահ, որ խաչեցար վասն մեր ողորմեա մեզ», և սուրբ մարմինը դրեց գերեզմանի մեջ: Հայ եկեղեցին նույն հնավանդ ձևով երգում է մինչև այժմ, տերունական տոներին հարմար փոփոխելով որ խաչեցար բառերը, ծննդյան տոնին՝ որ ծնար, հարության տոնին՝ որ յարեար և այլն:
Հայ եկեղեցում «Սուրբ Աստուած»-ը օրը երեք անգամ երգելը սահմանել է Հովհան իմաստասեր կաթողիկոսը: Երեք անգամ երգելուց հետո երգում ենք «Փառաւորեալ»-ը՝ բարեխոս ունենալով Սուրբ Մարիամ Աստվածածնին: «Փառաւորեալ»-ը ասել է Թովմաս առաքյալը Տիրամոր թաղման ժամանակ:
Առավոտյան ժամերգության վերջավորության երգերից «Արարչական»-ը գրել է Սբ. Ներսես Շնորհալին 12-րդ դարում: Այդ երգը արարչագործության պատմությունն է ներկայացնում, որով մենք հիշում ենք Աստծո ամենակարողությունը: Բաղկացած է 36 տներից, գրված հայոց այբուբենի հերթականությամբ: Յուրաքանչյուր տուն սկսում է այբուբենի հերթական տառով: Բաժանված է 6-ական տների՝ յուրաքանչյուր օրվա համար:
Առավոտյան ժամերգության վերջում արձակման կարգը կատարվում է ըստ տերունի, սրբոց և պահոց օրերի՝ որդեգրելով սաղմոս-շարական-քարոզ-մաղթանք ձևը:
Վերջում «Հայր մեր»-ն է ասվում, ապա քահանան օրհնելով ժողովրդին, արձակում է խաղաղությամբ:

Пікірлер
ԱՀՔԵ ԿԵՆՏՐՈՆ 15.12.2024 թ
2:27:51
ԱՀՔ կենտրոնի Եկեղեցի
Рет қаралды 4,2 М.
Սուրբ Պատարագ 08.12.2024
22:34
Surb Sargis church Nor Nork
Рет қаралды 30
黑天使被操控了#short #angel #clown
00:40
Super Beauty team
Рет қаралды 61 МЛН
How Strong Is Tape?
00:24
Stokes Twins
Рет қаралды 96 МЛН
Բժշկութեան Աղօթք եւ «Տէր Ողորմեա»
8:22
Archbishop Khoren Doghramadjian
Рет қаралды 745 М.
Եկմալեան Պատարագ
1:04:07
Armenian Liturgy
Рет қаралды 1,2 М.
Տ. Զարեհ քահանա Աշուրյան
16:46
ShoghakatTVcompany
Рет қаралды 1,4 М.
Բաբելոնի աշտարակը
27:27
Հայր Միքայել Hayr Miqayel
Рет қаралды 7 М.