Հիշում եմ....Աշուն էր.... Տերևաթափ....Այնքա՜ն գեղեցիկ էր այդ օրն այգին....Եվ հիշում եմ մեզ՝ մոլորյալներիս, որ կարծես առաջին անգամ էինք աշուն տեսնում ....Ուղղակի առաջին անգամ լսում էինք մեղեդին աշնան ՝նույնքան թովիչ ու թախծոտ , որքան իմ հուշերն են գուցե...Հիմա ինձ թվում է՝ ընկնող ամեն մի տերևի հետ իմ սրտից, իմ հոգուց մի բեկոր ,մի մասնիկ էր ընկնում գետնին և անէանում.... Ա՜խ, ու՞ր ես.....կարոտել եմ...Քո հեռվում դու՞ էլ ես ամեն եկող աշնան հետ վերապրում այն....մեր աշունը...մեր տերևաթափը... Հիշում եմ՝ այնքան երազներ պոկվեցին մեր հուշերի ծառներից ու ընկան գետնին...Իսկ մարդիկ անփույթ տրորեցին ու անցան.... Հիշում եմ.... Աշուն էր...Տերևաթափ....