Рет қаралды 3,762
Դուք ընտրե՞լ եք մասնագիտություն, գտե՞լ եք հաջողության հասնելու ձեր ճանապարհը, եթե ոչ` դիտեք Հաջողության բանաձեւ հաղորդաշարը Արմնյուզի եթերում ամեն շաբաթ ժամը 11.10 -ին եւ կրկնությունը չորեքշաբթի 15.35-ին: Հաջողության բանաձեւն ամեն շաբաթ ներկայացնում է մի մասնագիտություն՝ իր հետաքրքիր, բացահայտված եւ նույնիսկ չբացահայտված կողմերով:
Այս շաբաթ կծանոթանանք մետաղի գեղարվեստական մշակմանը: Սա եւս արվեստ է: Ոսկերչությունն ու արծաթագործությունը նույնպես ուսումնասիրվում են բարձրագույն ուսումնական հաստատություններում:
Ծանոթանանք մետաղի գեղարվեստական մշակման նրբություններին ու գաղտնիքներին եւ գտնենք հաջողության մեր բանաձեւը: