Ինչքաաաան կարևոր թեմայա ու ինչ լավ թողարկում ա ստացվել: Շատ-շատ լավն են հյուրերը, շատ հավանեցի ուսուցիչ` Արամ Փախչանյանին, միշտ որ ասել են ուսուցիչ հենց իրա նման եմ պատկերացրել ու տխրում եմ, որ ընդհանուր Հայաստանում ուսուցիչների երևի 1%ն են սենց: Իսկ Հայկին ուզում եմ գրկեմ պինդ, մերսի շատ, որ կիսվեցիր մեր հետ, ահավոր ցավում եմ, որ փոքր Հայկը էդ ամեն ինչի միջով անցել ա: Ու հերթական անգսմ ասեմ հպարտանում եմ քեզնով բոլոոոր առումներով, շատ ուժեղ մարդ ես դու ու ուրախ եմ, որ էդ ամեն ինչից հետո էսքան բանի ես հասել ու երջանիկ ես: Քեզ շատ եմ սիրում 🫂
@Edgar_Yuzbashyan9031 Жыл бұрын
Ագնես մենք բոլորս քո ֆանն ենք 😅😂❤մի հիանալի մարդ ես դու։ Մաքուր սիրտ ունեցող մարդ։ Ապրես որ տենց լավ մարդ ես
@nes_man95 Жыл бұрын
Այո Հայկը լավ էր սովորում։Մենք մի դպրոցից ենք եղել։ Բայց ոչ դասարանցիներն էին մի բան ոչ ուսուցիչները։ Ու թող հիմա տենան որտեղա Հայկը ու որտեղ են իրենք։
@rozagrigoryan9407 Жыл бұрын
Usucichnery erbeq texum chen
@НунеГукасян Жыл бұрын
Իսկ որտեղա՞ Հայկը 🤔
@BILLIONAIRE_ASANIH_1 Жыл бұрын
@@НунеГукасянasenq es amen inchic qez henc et harcna hetaqrqrum! Kak minumem es haxordman mej du chkas bayc et txen ka
@Syuz__ Жыл бұрын
Մանկավարժներն էլ շատ հաճախ բուլինգի են ենթարկում երեխային դասարանի առաջ ։ Հարգելի վերանայեք ձեզ
@marineminasyan2433 Жыл бұрын
Ինչքան վատ զգացի փոքր Հայկի համար…
@mariam-ui8dt Жыл бұрын
Հայկական youtube-ի ամենաճիշտ 50 րոպեն❤️
@2514ish Жыл бұрын
Ինչ հրաշալի ուսուցիչ է ձեր հյուրը, երանի բոլոր ուսուցիչներն էլ ունենային նրա մարդկային որակները💚
@arevqocharyan3119 Жыл бұрын
Էս հաղորդումը կրկին օգնեց ինձ կայանալ իմ մասնագիտության մեջ։ Պարոն Փախչանյան, Ձեզանից շատ բան կարելի է սովորել, եզակիներից եք, ով նրբություններ է հաշվին առնում, այն էլ կարևոր։
@srbuhihambardzumyan4150 Жыл бұрын
Հպարտանում եմ էսօրվա Հայկով ❤ Շնորհակալություն Արուս ջան Ճիշտ հաղորդման համար:
@nunemargaryan8378 Жыл бұрын
Շատ ծանր թեմա է ինձ համար էլ։ Ես ունեի հայի տիպիկ մեծ քիթ ու անընդհատ լսում էի տղաների կողմից ռեպլիկներ։ Նույնիսկ հորեղբորս տղան էր ինձ այդ պատճառով բուլլինգի ենթարկում։ Հիմա 29 տարեկան եմ, քիթս չափահաս դառնալուց անմիջապես հետո վիրահատեցի։ Ասում են սիրուն աղջիկ եմ։ Բայց ինձ դեռ թվումա ես մեծ քիթ ունեմ ու բոլորը ծիծաղում են։ Երևի մինչև կյանքիս վերջ կմնա այդ կոմպլեքսը իմ մեջ։ Գրկում եմ բոլոր բուլլինգի ենթարկվածներին։ ♥️
@movavi4543 Жыл бұрын
✊ Ուժեղ եղիր
@ArgishtiManucharyan Жыл бұрын
Վայ պետք չէր
@gayaneh7514 Жыл бұрын
Շատ կարևոր թեմա է, շնորհակալություն անդրադառնալու համար: Ինքս ականատես եմ եղել՝ ոնց են տարիներ շարունակ դասընկերներիցս մեկին մասսայական ծաղրում ու հալածում, բայց այդ ժամանակ չգիտեի ինչ է դա, ինչպես արձագանքել, թեև զգում էի, որ սխալ է: Մեծերը՝ ուսուցիչները, ծնողները ու անգամ դպրոցի հոգեբանը ճիշտ մոտեցում այդպես էլ չգտան: Հիմա եմ հասկանում, թե ինչերի միջով է անցել էդ երեխան, հիմա էլ հավանաբար էդ ամենի հետևանքներին է հանդիպում ամեն օր:
@viktoryaxacatryan7020 Жыл бұрын
Այո, անբարոյականություն է ուսուցչի կողմից՝ թույլ տալ որ բոլորը թիրախավարորեն մեկին
@Haydalek Жыл бұрын
փոքր Հայկ կներես ❤️
@tamyshgevorgian1857 Жыл бұрын
Բարև Ձեզ։ Ով կարողանում ա, խնդրում եմ կանաչ վերնաշապիկով տղամարդու խոսելու հատվածները առանձնացրեք, էդիթ արեք տարածենք վիդեոն սոց հարթակներում։ Շատ ճիշտ բաների մասին ա խոսում ու գրագետ ա բացատրում։
@susannaabrahamyan9217 Жыл бұрын
Մեր սիրելի Արամ Փախչանյանի ֆբ-ի էջ մտեք ու լսեք իր հաղորդումները։Մեկը մեկից լավը։
@gohargrigoryan9655 Жыл бұрын
Ցավոք, շատ ուսուցիչներ/դասախոսներ իրենք գաղափար չունեն աշակերտի/ուսանողի հոգեբանության մասին: Ակադեմիական կրթությունը բավարար ՉԷ: Կրթական ծրագրերում պետք է ներառել ինքնակերտման, ինքնաճանաչման, այլոց հետ հաղորդակցվելու հմտությունները զարգացնող առարկաներ:
@nvardaraqelyan2224 Жыл бұрын
Ամեն ինչ սկսում է ընտանիքից...ես ինքս բուլինգի ենթարկվել եմ դպոցում և իմ երեխաներին ուղղակի պարտավոր եմ սովորեցնել , որ մարդու արտաքինը անունը, ֆինանսական կարգավիճակը, ընտանիքի դրությունը երբեք քեզ առիթ չի կարող տալ, որ վիրավորես ծաղրես դիմացինին, ու շատ խիստ եմ լինելու այդ հարցում
@Nemira_666 Жыл бұрын
❤
@МаринаПетросян-щ8б Жыл бұрын
Ուսուցիչներն են բուլինգի ենթարկում։Սարսափելի դեպքեր կան,որ ծացկել անցել են առաջ։Շատ ցավոտ թեմմա է։
@haykgrigoryan8026 Жыл бұрын
ծնողներ ջան հետևեք ու դաստիարակեք ինքներդ ձեզ ու երեխաներին:
@lusinesargsyan9563 Жыл бұрын
Հիացած եմ ուսուչցի պատասխաններով: Իրոք, մանկավարժ է: Չեմ պատկերացում , ինչ պետք է անել, որ նման մանկավարժներ շատ լինեն մեր դպրոցներում❤
@ДневмакДурыч Жыл бұрын
Инч лав дасату э эт мардэ (канач футболков), просто респект
@MariaBrown-hj1xt Жыл бұрын
Արամ Փախչանյանը իդեալական ուսուցիչ է։Հիանում եմ նրա մարդ տեսակով։
@seetcat Жыл бұрын
Շատ ճիշտ էր պետք է լուրջ վերաբերվեն դպրոցները այս թեմային 👍
@narekmartirosyan7832 Жыл бұрын
Շատ ուրախ եմ, որ հիմա կան նման մարդիք և զբաղվում են այս հարցով։ Մեր հասարակության մեջ սա չափազանց մեծ խնդիր է, սակայն մարդիք կարծես հատուկ այն չտեսնեն: Շնորհակալություն ձեր արած գործի համար 👍👍👍
@tatevmanukyan4690 Жыл бұрын
Երանի փոքր ժամանակ էսքան հնարավորություն ունենայինք նայելու ու հասկանալու, շատ բաներ ուրիշ կլիներ
@astgh_nad Жыл бұрын
Ես էլ եմ տարրական դասարանում բուլինգի միջով անցել… առաջին տարիներին ամեն օր լացելով էի տուն գալիս։ Ու ցավում եմ, որ այն ժամանակ Տաթևիկի նման մասնագետներ չկային։ Մինչև հիմա դեռ զգում եմ բուլինգի հետևանքները։ Արուս ջան, շնորհակալ եմ քեզ ու թիմին այս հաղորդման համար 🫂
@annapoghosyan320 Жыл бұрын
Շատ ճիշտ թեմա է։ Այսօր էլ է շատ երեխաներ բուլինգի են ենթարկվում։
@luizamanukyan Жыл бұрын
Շատ ուսուցողական հաղորդում, շնորհակալ եմ
@rimaabramovich1900 Жыл бұрын
Շատ կարևոր ա խոսալ նաև էն բանի մասին, թե ոնց են ուսուցիչները բուլինգի և առհասարակ հոգեբանական (նաև ֆիզիկական) բռնության ենթարկում երեխաներին:
@aniaghajanyan2513 Жыл бұрын
Աղջիկս 6 տարեկան է, սարսափում եմ, որ պետք է գնա դպրոց։ Որովհետև նենց սարսափելի բաներ են կատարվում, ու միշտ էլ եղել է։
@nairagyulbekyan8697 Жыл бұрын
Արու՜ս, ապրես էս հաղորդման համար🤍🫶🏻
@sonasilian Жыл бұрын
Ինձ էլ դպրոցում ծաղրում էին ակնոց կրելու համար, բայց ես դա ծանր չեմ տարել։ Բայց երբ այլ երեխաների էին ծաղրում, ես միշտ պաշտպանում էի, պետք էր լինում՝ ծեծում էի բուլլինգի ենթարկողին։
@Ansarapoghosyan Жыл бұрын
ավելի վատ դեպքեր կան, երբ դասատուներն են բուլինգի ենթարկում ) իմ դպրոցում դա շատ էր ((( մի դեպք եմ շատ լավ հիշում , երբ աշխարհագրության դասատուն դասի ժամին , չգիտես ինչու ասեց, որ իմ ծնողները անգրագետ են, որովհետև մենք բազմազավակ ենք (5 երեխա ենք )) տենաս հիմա էլա դաս տալիս ՞՞՞ ,դասընկերներիս էլ կանգնացնում էր ասում, որ գեշա հագնված կամ ուզբեկիա նման 🫠 հիմա եմ հասկանում, թե խի աշխարհագրությունից չեմ փայլում
@Himynamename2 Жыл бұрын
Դուք շատ սիրուն եք Աննա ջան
@fiona16720 Жыл бұрын
մենք դասարանում մի աղջիկ ունեինք, ինքը լավ չէր սովորում ու գեղեցկությամբ չէր տարբերվում, իր հանդեպ ծաղրանքը միշտ կար, բայց ավելացավ, եէբ կենսաբի դասատուն սկսեց աղջկան համեմատել իր մեծ քրոջ հետ ու իրան աաեց «դեբիլ ուռոդ»🙁🙁
@love-j5j8i Жыл бұрын
Ես էլ եմ ուսուցիչների կողմից մի քանի անգամ բուլինգի ենթարկվել ու իմ դեպրեսիան հասել էր էն աստիճանի որ առողջական ու հոգեկան լուրջ խնդիրների հանգեցրեց
@gexamhakobyan2065 Жыл бұрын
Արուս ջան ապրեք, շատ կարևոր թեմա ես բարձրաձայնել, մինչև վերջ առանց դաթարի նայելու ու դասեր քաղելու❤
@m_emotion Жыл бұрын
Nurb temaya, u inchqan xoses kxosvi, mi ban karox em asel, ujex exeq, vorovhetev dprocum menq tarber ararkaner sovoreluc baci aveli karevor daser enq qaxum ' kyanqi dasery) Bulingi entarkvac mardiq amboxj kyanqum khishen, bayc karevory vor haskanum es inqd qo araj maqur es💙!!!
@emilymikado7619 Жыл бұрын
Ես Գյումրիից եկա Երևան ու իհարկե դպրոց պետք է փոխեի։ Բարբառով էի խոսում ու ինձ դպրոցում շատ էին ասում "ձեր գեղի լեզուն քեզ պահի" կամ "էս ով ա էս գեղցին"։""") Հիմա որ նոր մարդկանց եմ հանդիպում ու հասկանում են որ Գյումրիից եմ, սկսում են էնքան գովալ😅 Ու ամեն անգամ էդ գովքի ժամանակ իմ անցյալն եմ հիշում ու հռհռում եմ։
@tatevikavdalyan1156 Жыл бұрын
Es mtacum em et tesak erexaner@ berum en irenc tan eres@.aveli shat cnoxnerica kaxvac irenc erexaneri higevi&ak@.dasterakutyunn u varvelakerp@ urishneri het.lav klini vor aveli ushadir linen voch te lav irer gnelov u chhetevelov.ayl mac mard mecacnel hasarakutyan mej integrelov ,dimacinin hargelu kanonner@ sovorecnelov......
@Latyalitya.r Жыл бұрын
Նայում եմ լացս գալիսա, հիշում ու զղջում եմ թե ինչեր եմ արել դասատուների ու շատ հասակակիցներիս հետ, եթե կարաք ներեք ինձ, լուրջ շատ եմ զղջում։ Չնայած ինքս մի որոշակի շրջան նեղն եմ եղել էտ պահով)։ Հիմա տենց բան տենում խառնվում եմ հնարավորինս չեմ թողնում, ինքս հիշում եմ ոնց եմ տառապանք պատճառել ,ու ինքս տառապել որոշակի ժամանակահատված։
@sonasilian Жыл бұрын
Հուսանք՝ շատ երեխաներ,ծնողներ ու ուսուցիչներ կտեսնեն էս ռեպորտաժը, ու ինչ֊որ բան կփոխվի 🥺
@kristinaulikhanyan7574 Жыл бұрын
Շնորհակալություն Արուսին նման հաղորդման համար, միայն դու կարող ես նման կարևոր ու ցավոտ թեմաներին անդրադառնալ։
@dianaharutyunyan7570 Жыл бұрын
Ուսուցիչը շաաաատ լավն էր 👍👍❤️❤️
@varduhigrigoryan2022 Жыл бұрын
համաձայն չեմ միայն նամակագրության չվերահսկելու հետ, ամեն կետի հետ համաձայն եմ, միայն թե ցավոք վերջերս ես ինքս իմ համար բացահայում արեցի հենց երեխայիս նամակագրությունը։ Իմ վստահությունը բացարձակ էր, ես որևէ վերահսկում չէի իրականացնում նամակագրության, շատ թեթև, հպանցինկ հետևում էի, խնդրում էի կիսվեր իրենց խոսակցություններով, ավելի կատակով, ընկերական մոտեցմամբ ու մի գեղեցի օր բացահայտեցի երեխայիս ոչ այդքան երեխայական բառապաշարը, որը անգամ ինքը չէր գիտակցում թե ինչ անընդունելի մակարդակի վրա է։
@ladylady7826 Жыл бұрын
Վայ Հայկ ջան, ինչերի միջով ես անցել(((։ Ինքս էլ բազմիցս ենթարկվել եմ ծաղրանքի ու մինչեւ հիմա (35 տ.) ատում ու չեմ կարողանում ներել թե ուսուցիչներին, թե դասարանցիներիս(((
@zakaaryannn Жыл бұрын
Եթե մենք մեր երեխաներին բացատրեք որ դա վատ բան է և չի կարելի մեզնից թույլերին նեղացնել բուլինգի ենթարկել այդ ամենը քիչ քիչ դպրոցներում կվերանա
@anipetrosyan3176 Жыл бұрын
Այո,ցավոք երեխաները դաժան են,երեխան տան հայելին է,կան որոշ բացառություններ
@miere_03 Жыл бұрын
Տարիներ շարունակ Հայկի կարգավիճակով եմ ապրել, էլ չէի դիմանում, հիմա կամաց կամաց անցնում ա,💔❤️🩹
@ՆառաՄյան-ս9չ Жыл бұрын
Ոչ շատ հաճախ,բայց ծնողներից էլ ա գալիս,որ իրենց երեխաներին բուլինգի են ենթարկում ու երեխան չգիտի ինչպես պաշտվանի էդ ամենից։Պետք չի երեխային միշտ "ստրուկի" կամ "խեղճի" հոգեբանությամբ մեծացնել։
@narekharutyunyan1827 Жыл бұрын
Հայկը կարծես իմ դպրոցական տարիների պատմությունը պատմեր: Շատ եմ ցավում, որ նույնատիպ բուլինգի միջով է անցել, բայց միևնույն ժամանակ ուրախ եմ որ այս հարթակում կիսվում է, նման իրավիճակում գտնվող մարդիկ իրենց միայնակ չեն զգա և ուժ կգտնեն պայքարելու: Ցավոք բուլինգի առաջացրած վերքերը շատ դժվար և երկար են բուժվում: Պետք է Հայաստանում հոգեկան առողջության կարևորությունը բարձրացնել, վերացնել հոգեբանի շուրջ առկա տաբուն: Շնորհակալություն կարևորագույն թեմային անդրադառնալու համար Արուսյակ ջան:
@arturgrigoryan7430 Жыл бұрын
Վայ Հայկ ջան😢թող հիմա տեսնեն քո կարգավիճակը ու իրենց
@Hayaxjik8 Жыл бұрын
Verjapes mek@ anradarcav ays temayin❤❤❤😢
@Lalalalalal-o7l Жыл бұрын
Փաստորեն պետք ա հյուրերը նաև ընկերներ լինեն, որ նորմալ հարցազրույց ստացվի
@yelenahambardzumyan1100 Жыл бұрын
հուսով եմ Բլեյան դպրոցի Տիկին Մարգարիտա Հովհաննիսյանը դաժան մահով մահացել է)) ամէն
@Mel-su5lg Жыл бұрын
😂😂😂😂
@g.m.6396 Жыл бұрын
😂😂😂
@2514ish Жыл бұрын
😂😂😂
@2514ish Жыл бұрын
Ինչպես նաև 132 դպրոցի քիմիայի դասատու ծաղիկյանը😂😂
@glowup_with_rosanna Жыл бұрын
😁
@ovsannadallakian6120 Жыл бұрын
Ես էլ եմ 12 տարի ենթարկվել բուլինգի։ Դպրոցից դպրոց գնալը ոչինչ չէր փոխում, միևնույնն է ինձ ամենուր ծաղրում էին որովհետև դեմքիս կային տարիքային ակնեներ ու քանի տադի է անցել հիմա, իրենք մոռացել են են բառերը, որ ինձ ասել են, իսկ ես չեմ կարողանում մտքիցս հանել ու մինչև այսօր ինձ թերագնահատում եմ
@ArgishtiManucharyan Жыл бұрын
Այո
@ՆարեկՀարությունյան-ե4ո Жыл бұрын
Ի վերջո բոլորիս կոմպլեքսները իհայտ են գալիս դպրոցից 👌
@tatevdiremszyan5425 Жыл бұрын
տարածելա պետք էս հաղորդումը, ծնողներ շատ խոսեք ձեր երեխաների հետ!!! իրենք երեխա են ու չեն հասկանա եթե չդաստեարակեք
@viktoriagrigoryan4618 Жыл бұрын
Շնորհակալ եմ տարված աշխատանքի ու էսքան մեծ ինֆոյի համար❤
@karina.manukyan Жыл бұрын
Verjapes inch vor meky hayastanum xosac es temaic
@shefikaaghajanyan1892 Жыл бұрын
Ցավոք, ահավոր ծանր թողարկում 😢
@gor30gor59 Жыл бұрын
Անկեղծ ես մինչև էս հաղորդումը նայելը չէի գիտակցում որ տենց մեծ ցավ կարամ պատճառեմ։Մեր դասարանում բուլինգ անողներից մեկը ես եմ,բայց էս հաղորդումւց հետո...
@НаираАкобян-л9к Жыл бұрын
Շնորհակալություն կարևոր նյութի համար
@gogwinchester2885 Жыл бұрын
Իսկ ինչ անել,երբ ուսուցիչն է թիրախավորում ու ինքնահաստատվում
@nanehakobyan6258 Жыл бұрын
Ինչքան կարևոր էր❤ Շատ լավ ա ստացվել😊
@arpinebabayan1964 Жыл бұрын
մինչև վերջերս մեծ զզվանքով ու ատելությամբ էի հիշում դպրոցական տարիներս, երբ ինձ ծաղրում էին արտաքինիս պատճառով, ու էդ ծաղրանքի հետևանքներն ու առաջացած կոմպլեքսներն էլ մինչև հիմա հանգիստ չեն տալիս
@Mel-su5lg Жыл бұрын
Duq shat sirun u kanacieq tqac uneceq ev araj sharjveq..indzelen bulingi entarkel u et txaneric mek@ ira lkti pahvacqi hamar mi achqic zrkvec grichov dasaransic vnasec nra achq@
@Mel-su5lg Жыл бұрын
Es elem bulingi entarkvel ezdi linelu patcharov u hishumem vonc mer dasarani txaneric mekin henc razmagitutyan dasi jamanak tpeci u inqnel indz heto ahavor laceci enkan anxelqei vor horoxpors txerqin chei asum kgain u et takanqnerin ktaxein dproci mej
@marineharutyunyan2741 Жыл бұрын
Հոգեբանը ինչքան հաճելի է խոսում, հանգստանում ես խոսելուց
@monikaohanyan43 Жыл бұрын
Ես մեծացել եմ մանկատանը դպրոցում ինձ ծաղրել են մեկ անգամ այդ փաստի և վզիս տակ մազեր կար նշան էր մի անգամ ասեցին այծի մորուք էտ տղեն նենց ծեծ կերավ որ էլ չփորձվեց մոչ մեկ ինձ ինչ որ բան ասել
@GREG956854 ай бұрын
Խելացի տեսանյութ։
@fiona16720 Жыл бұрын
Հայաստանում բուլինգին լուրջ չեն վերաբերվում։ Երբ ասում եմ, որ բուլինգի եմ ենթարկվել դպրոցում միշտ լսում եմ «դե լավ, չափազանցնում ես»,« ում ձեռ չեն առե», « հա լավ, կատակա էլի», բայց դա իմ վրա շատ մեծ ազդեցություն ա թողել արդեն 5 տարի ա ինչ ավարտել եմ դպրոցը, բայց դեռ դրվագները հիշում եմ, կոմպլեքսավորվում, բայց շարունակում եմ աշխատել իմ վրա:
@soseavanesyan1431 Жыл бұрын
Հայկը...🫂
@Lalalalalal-o7l Жыл бұрын
Հայկի վրա հետք ա թողել , թե ինչ հետք՝ չեմ ասի, որովհետև վստահ չեմ, որ Հայկը կուզի մարդիկ իմանան (Եվան էլ իր պահով մի անգամ սթորիով ասել էր, որ Հայաստանում դա չի բարձրաձայնի, ենթադրում եմ՝ Հայկն էլ)
@Himynamename2 Жыл бұрын
Բոլորն էլ գիտեն, որ գեյա
@margh363 Жыл бұрын
վայ էնքան կուզեմ շատ ուսուցիչներ սա տեսնեն ու գոնե ինչ-որ չափով ու ադեկվատ կերպով կանխեն էս ամեն ինչը, ու դեռ ինչքան ավելի վատ դեպքեր են եղել, որոնց մասին ոչ մեկ չի բարձրաձայնել
@arustigranyan Жыл бұрын
Տարածեք, որ տեսնեն❤
@Anahit20205 ай бұрын
@@arustigranyan չեք հավատա, բայց լավ էլ տեսնում են, առաջին հոգեբանի կարիք ունեցողը իրենք են.....
@EdgarKirakosyan.2005 Жыл бұрын
Ինչքան կարևոր ռեպորտաժ
@jannasimonyan3182 Жыл бұрын
Հայկ ջա՜ն💜💜💜
@davidmuradyan4014 Жыл бұрын
Շատ թույն հաղորդում ա❤
@RM-vx1kc Жыл бұрын
Yes dprutsum yentarkvel em bullingi, mi pokr ger ei. Bayts gerazantsik ei u bolorin ognum ei. Usutsichners vochinch charetsin. Mi or histerik latsetsi, fransereni amboxj dasa pchatsretsi. Bayts eli vochinch charetsin. I verjo yes sksetsi indz pashtpanel. Bayts yes misht indz inknavstah em zgatsel, vorovhetev shat sirvats em exel te tana, te dprotsum 😊
@tatevikalexanyan1712 Жыл бұрын
👏👏❤
@tatevikavdalyan1156 Жыл бұрын
Ev shat ban irakanum nayev kaxvac e kirt u hasun usucchuhuc.ev verjapes bolors mard enq .DIMACINI HANDEP VARVEQ AYNPES INCHPES KUZEQ ZEZ HET VARVEN.
@ani190 Жыл бұрын
Հազիվ մի նորմալ հաղորդում Արուսի կողմից
@nesargsyan5393 Жыл бұрын
Hayastanum professional mankavarj chka cavoq
@Armeniand Жыл бұрын
Շատ լուրջ թեմա ա
@Arpyan22 Жыл бұрын
Մեզ հենց դասատուներն էին ենթարկում բուլինգի
@annadavidova1606 Жыл бұрын
Apres Arus❤
@lilitsargsyan Жыл бұрын
Հայկ🤍ինչքան լավ մարդ ես դու
@Mel-su5lg Жыл бұрын
Isk ete usuchichne bulingi entarkum erexain im ashxatanqi usucumi dasatuela indz bulingi entarkel indz cher sirum ezdi linelu hamar mi angam erexeqi dem asec dzer gom@ tan@ motika vricd gomi hota galis..en vor 30 tarekanes u ches karoxanum moranal
@melinebaghdasaryan6353 Жыл бұрын
Աստված իմ 😢
@421ghk2 Жыл бұрын
դե պատկերացրեք ինչ տեսակի մարդա ու իրա կարծիքը Ձեր համար պիտի 0 արժեք ունենեա
@CTET-pd4zo Жыл бұрын
Erevi naxandzic el asela, vor tnakan kat u macun eq unecel ,irenq voch. Hachax boling anum en naxandznern, ovqer inch vor banic anbavarar en
@Mel-su5lg Жыл бұрын
@@CTET-pd4zo ha naxandzela vorovhetev mamais heto tariner anc vor patmeci asec inq im quyreris u horoxpors axchikneri handepela tenc exel .gorozanal chtva shat sirun quyrer unem u mamas asec dra heter kapvac iran tvacela ete ezdies urem tgex piti lines manavand vor tatikis harevanner
@meteorshower3759 Жыл бұрын
Մի նեղվեք էտ իրա նեգատիվնա եղել որ չի կարողացել զսպի, դե պատկերացրեք ինքն ինչքան դժբախտ մարդա որ էտքան նեգատիվով ապրումա ամեն օր
@manedaghmajyan9774 Жыл бұрын
Petqa Hogeban lini Dprocum ampayman
@zakaaryannn Жыл бұрын
Հայկը😢❤
@elenmkrtchyan_ Жыл бұрын
I was bullied the whole last year of school, it was 159 high shitest school. Still angry that one boy who bullied me every single day with the group of his friends (whole class), still wanting to punch him on the face! Դասատուներն էլ մեկը մեկից դեբիլ, բողոքս ասում էի ասում էր լռի նա տղա ա մի բան էլ ավել կասի 🤦🏻♀️
@valjavaxk6829 Жыл бұрын
Mi toxarkumn qicha eli u eli e petk xosel ays temayov.tox blogernern el sksen ays temayov xoranal.ogut ktan mardkutyann angam kprken el
@argineavetisyan367 Жыл бұрын
💜💜💜💜
@Armeia24 Жыл бұрын
Ցավոք շատ փոքր Հայկեր կան հիմա
@ManeGrigoryan-oi4sp Жыл бұрын
Ո՞ցա անեմ դասատուներս տենան
@arustigranyan Жыл бұрын
Տարածեք, որ տեսնեն❤
@CTET-pd4zo Жыл бұрын
Chem karcum , vor vorosh dasatuneri mot tesneluc heto el tex khasni😏 .
@arevikmkrtchyan3548 Жыл бұрын
Ես էլ եմ նույն իրավիճակում հայտնվել Ռուսաստանում ես միակ հայ աղջիկն իր
@alvinaleqsanyan0991 Жыл бұрын
😢😊
@ГРАНУШАсатрян-й4э Жыл бұрын
Իսկ ինչ քայլերի եք դիմել?
@valjavaxk6829 Жыл бұрын
Ays teman im kyanqic e ev es inqs em ancel dra mijov.ayd ameni masin erkar tariner grel em txtxi vra.amen or amen astco or.ete hetaqrqruma irok te inche da es ayd pahern saax grac unem henc derahas zhamanakvanic.karj asac es unem ays harceri patasxanner@
@tatevmartirosyan8323 Жыл бұрын
Հայկ ջան🫂
@rozagrigoryan9407 Жыл бұрын
Mer dproci tnoreny (Santa Monica CA) amen tarva skzbin havaqum e andznakazmin ev cnoxnerin ev 1 jam xosum e inch e bullyingy, inch anel… Arajiny aystex cnoxy petqe texekacni Tnorenin, zarmacel ei, erb imaca angam usucchin petq chi dimel, miangamic Tnorenin.
@merydokhoyan7814 Жыл бұрын
❤
@arasahakyan4798 Жыл бұрын
Արուսիկը խոսում է բուլինգից, երբ մի քանի տարի հենց ինքն էր փողոցում լայքերի համար միամիտ քաղաքացիների վրա ղժժում ու տարածում համացանցում . Իսկ թեման միշտ արդիական է, ու ծնողների դերն էլ է էս հարցում շատ մեծ որ տանը պետք է երեխաներին բացատրեն, թե չէ միայն ուսուցիչներին մեղադրելը կակ մինիմում ստորություն ա
@davidtervardanyan7298 Жыл бұрын
2 rd masivi 135 dproci ashakertnerin cuyc tveq sa tepet 20 taria ancel bayc vstah em kes@ hancagorca darel kesnel marmnavajar. Isk usuchakan kazmi mec mas@ sa tena u mermi amotic te inch cacr u poqr mardiq en exel tuyl talov amen orya caxranq ashakerti handep 10 tari sharunak pchacnelov im mankutyun@.
@zakaaryannn Жыл бұрын
Իմ նախկին դպրոցում հիմա արդեն դպրոցս ու քաղաքս փոխել եմ 1֊2րդ դասարանում ծիծաղում էին վրաս նրա համար ինչ ա ցածր ձայն ունեմ միջոցառումներին քիչ ոտանավորներ էին տալիս ասում էին ձայնդ ցածրա մի անգամ էլ ռուսերենի հանդեսին ես պետք ա միջոցառումը սկսեր իմ խոսքերը վերցրին տվին ուրիշին ու ես տենց միշտ նեղվում էի երբ դասը ես էի կարդում անընդհատ ասում էին չի լսվում ինչչ միքիչ բարձր կարդա նույնը դաս պատմելուց🥺🥺
@MariaBrown-hj1xt Жыл бұрын
Հայկի ազգանունը սխալ ա գրած😅։
@PHONE__MOVIE Жыл бұрын
Im Subektiv karciqna,Ays Videon taracel vor tesanyutum Xosacvac Shat Baner Texi Chunena,Vor Bolorin Hasaneli lini Aysorva Arka Xndirner@🙃
@g.m.6396 Жыл бұрын
SA PETQA DPROCNERUM DASXEKNERY MIACNEN NAJEN EREXEQI HET U QNNAEKEN MTERMIK MTNOLORTUM . LSEL BOLOR EREXEQIN . QNNARKEL TEMAN ETE PETQA ANANUN NAMAKOV EREXEQY ARTAHAJTVEN . Anush 👏