Рет қаралды 2,945
խոսք` Դավիթ Մշեցի
www.facebook.c...
երաժշտություն և գործիքավորում` Սրբուհի Սիմոնյան
Կտավի հեղինակ` Արմեն Վահրամյան
Ամռան գիշեր,
Տափ ու տոթ
Գողտրիկ սենյակ,
Անկողին,
Արբեցում է,
Մարմնի հոտ,
Վայ այս գիշեր քնողին
Վայ այս գիշեր քնողին:
կրկներգ
Մոմե մատներ մրգահոտ:
Մեղքը մոլուցք միրաժե:
Աստված տարվել քեզանով՝
Մոռացել է ինձ պատժել:
Մոռացել է ինձ պատժել:
Մոռացել է ինձ պատժել:
Մոռացել է ինձ պատժել:
Դեղձը ննջում է ծառին:
Ծառը հովվերգ է խշշում:
Դողս գրկում է դողիդ
Ու մեղմորեն փաղաքշում:
Ու մեղմորեն փաղաքշում:
կրկներգ
Ապա ձուլում վայրենի
Ու սիրախաղ երկուստեք
Լուռ մերձեցում մատների
Ու շուրթերի հպման երգ…
Ու շուրթերի հպման երգ…
Ու շուրթերի հպման երգ…
Ու շուրթերի հպման երգ…
կրկներգ