Рет қаралды 49,786
Ուկրաինուհի Վիկա Գորյաչայան Դոնեցկից Հայաստան է տեղափոխվել 2013-ին` ամուսնանալով հայ տղայի հետ ու սիրահարվելով «այս արևոտ երկրին»: 38-ամյա կինն այստեղ հիմնել է տուրիստական գործակալություն և աշխարհի տարբեր անկյուններում գտնվող մարդկանց ծանոթացնում է Հայաստանի հետ: Նա այժմ հեռվից ցավով հետևում է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ծավալված ռազմական գործողություններին ու հույս հայտնում, որ խաղաղությունը չի ուշանա:
«Ամերիկայի Ձայն»-ը ԱՄՆ-ի միջազգային լրատվամիջոցներից ամենախոշոր կազմակերպությունն է, որն իր լուրերն ու հաղորդումներն է հեռարձակում 45 լեզուներով իր ընթերցողներին, ռադիոլսողներին ու հեռուստադիտողներին:
www.amerikayid...
/ amerikayidzayn
/ voa_armenian