No video

Հայաստանում ռուսական բազան՝ ապօրինի մեկուսարան, բանտ, կալանավայր

  Рет қаралды 570

Epress. am

Epress. am

Күн бұрын

Ռուսաստանցի նախկին զինծառայող Անատոլի Շչետինինը մեկ ամսից ավել է՝ պահվում է Գյումրիի 102-րդ ռազմաբազայում։ Հայրենիքում նրան մեղադրում են զորամասն ինքնակամ լքելու մեջ, 102-րդ ռազմաբազայում՝ փորձում վերադարձնել Ռուսաստան։ Շչետինինը պնդում է, որ հոժարակամ է հանձնվել ռուս ռազմական ոստիկաններին։ Առևանգման մասին ահազանգները հերքում է։
Նրա գործով մինչ այս զբաղվում էր «Հասարակական վճիռ» կազմակերպությունը՝ ռուսաստանցի փաստաբան Նարեկ Հակոբյանը, իրավապաշտպան Հասմիկ Նովիկովան։ Նրանց հետ առաջին հանդիպման ժամանակ (ապրիլի 10-ին) Շչետինինը բանավոր հրաժարվել էր իրավաբանական աջակցությունից, երկրորդ հանդիպման ժամանակ (ապրիլի 30-ին) մտափոխվել էր և խնդրել օգնել իրեն: Հաջորդ իսկ օրը՝ մայիսի 1-ին, տղամարդը զանգահարել էր Նովիկովային և տեղեկացրել, որ փաստաբանի կարիք չունի։ Հրաժարումն արդեն փաստաթղթավորվել է։
Ի՞նչ պրոցեսուալ կարգավիճակ ունի Անատոլի Շչետինինը, ի՞նչ հիմքով են նրան ավելի քան մեկ ամիս պահում ռազմաբազայի տարածքում։ Ռուս զինվորականները հետին թվով մեղադրյալին ձևակերպել են որպես ռազմաբազայի պայմանագրային, ինչը իրավապաշտպան Նովիկովան «հնարամիտ, բայց ոչ համոզիչ հնարք» է համարում։ Անատոլիի համար ռուսական ռազմաբազան ծառայում է որպես ապօրինի մեկուսարան՝ բանտ, կալանավայր։ Նա տարածքը քելու հնարավորություն չունի, տեղաշարժվում է ռազմական ոստիկանի ուղեկցությամբ։
Շչետինինին բանավոր խոստումներ են տվել, որ Ռուսաստան վերադառնալուց հետո իրեն քրեական հետապնդման չեն ենթարկի։ Իրավապաշտպան կարծիքով՝ Անատոլին դրան իրոք հավատում է։ Փաստաբանների հետ հանդիպման ժամանակ երիտասարդը գանգատվել է՝ հայ սահմանապահները թույլ չեն տալիս իրեն գնալ Ռուսաստան։
Քանի որ Շչետինինի նկատմամբ միջազգային հետախուզում կար հայտարարված, նրան Ռուսաստան տանելու համար հարկավոր էր արտահանձման ընթացակարգ սկսել։ Էքստրադիցիայի պահանջ ներկայացնելու փոխարեն՝ ռուս ուժայինները նրան «բերման են ենթարկել» 102-րդ ռազմաբազա, հետո տարել են «Զվարթնոց» օդանավակայան, որ տեղափոխեն Ռուսաստան։ Հայ սահմանապահները արգելել են ելքը՝ հղվելով հետախուզման հիմքով կիրառված խափանման միջոցին (բացակայելու արգելք)։ Նույնիսկ սրանից հետո ռուսական կողմը արտահանձման ընթացակարգ չի սկսել՝ սահմանափակումը շրջանցելու համար հետախուզումն են հանել։ Նրանք կարծում են, որ հետախուզումը հանելուց հետո Անատալիին անարգել կերպով կկարողանան տանել Ռուսաստան։

Пікірлер
Ouch.. 🤕
00:30
Celine & Michiel
Рет қаралды 46 МЛН
SPILLED CHOCKY MILK PRANK ON BROTHER 😂 #shorts
00:12
Savage Vlogs
Рет қаралды 46 МЛН
КТО ЛЮБИТ ГРИБЫ?? #shorts
00:24
Паша Осадчий
Рет қаралды 644 М.
Ouch.. 🤕
00:30
Celine & Michiel
Рет қаралды 46 МЛН