Рет қаралды 994,975
#ՀայՖիլմ #HayFilm #АрменФильм #Հայաստանի_Ազգային_Կինոկենտրոն
Հայկական Ֆիլմեր👇👇👇
• ՀԱՅԿԱԿԱՆ ՖԻԼՄԵՐ
Հետևեք մեզ FaceBook-ում՝ / nationalcinemcenterofa...
Մեր կայքը՝ ncca.am/
«01-99», 1959 թվականին Հայֆիլմում նկարահանված կարճամետրաժ կատակերգական ֆիլմ, Մհեր Մկրտչյանի գլխավոր դերակատարմամբ։
Սյուժե
Ֆիլմում իրադարձությունները ծավալվում են գլխավոր հերոս Գարսևանի շուրջը, ով պետք է բրիգադիր Սիսակի կողմից հանձնված գինու տակառիկը փոխանցի ոմն Պողոսի, ում նա դեմքով չի ճանաչում, սակայն գիտի նրա հեռախոսահամարը՝ 01-99։ Ճանապարհին, սակայն, չդիմանալով գինու գայթակղությանը, Գարսևանը տակառիկից գինի է խմում, ինչի արդյունքում հարբելով՝ ուշաթափված ընկնում է ճանապարհի եզրին։
Պատահական անցորդներից մեկը նրան վերցնում է ճանապարհից իր ավտոմեքենայով, իսկ Գարսևանը կիսասթափ վիճակում ասում է 01-99 բառերը։ Մեքենայի վարորդը մտածում է, որ նրան վթարի են ենթարկել և դա էլ մեքենայի պետհամարանիշն է և նրան տանում է հիվանդանոց, որտեղից նրանց ուղեկցում են պետավտոտեսչություն։
Այս շփոթմունքից էլ սկսում են ծավալվել ֆիլմի իրադարձությունները ...
Դերերում
Մհեր Մկրտչյան - Գարսևան
Մուրադ Կոստանյան - Պետրոս
Արման Կոթիկյան - Պողոս
Անատոլի Թորգոմյան - Ալիկ
Լիլիա Հովհաննիսյան - Արփիկ
Գևորգ Չեպչյան - Աշոտ
Ջեմա Սարիբեկյան - Ամալյա
Ավետիք Ջրաղացպանյան - լեյտենանտ
Թաթուլ Դիլաքյան - ավագ
Հարություն Հայրապետյան - Սեթո
Արամ Ամիրբեկյան - գնորդ
Մայիս Կարագյոզյան - ֆուտբոլիստ
Զարեհ Տեր-Կարապետյան - դրվագ
Ստեղծագործական խումբ
Սցենարի հեղինակ՝ Հայկ Վարդանյան, Զարեհ Տեր-Կարապետյան
Բեմադրող ռեժիսոր՝ Ա. Մարտիրոսյան
Բեմադրող օպերաոր՝ Ն.Սիմոնյան
բեմադրող նկարիչ - Վալենտին Պոդպոմոգով
Կոմպոզիտոր՝ Ղազարոս Սարյան
Հնչյունային օպերատոր - Շ. Գրիգորյան
Խմբագիր - Սաբիր Ռիզաև
Տնօրեն - Կ. Հովհաննիսյան