ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ, Բանաստեղծություններ: Կարդում է հեղինակը:

  Рет қаралды 276,300

Hayinf

Hayinf

Күн бұрын

Hamo Sahyan. ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ, Բանաստեղծություններ՝ Կարդում է հեղինակը:
1.Երեխայի պես
2.Իրար փնտրեն
3.Բացվող օրվա հետ
4.Եվ ինչ է տվել
5.Այս քարանձավներն
6.Հրամայեք
7.Չարչարանքիս գինը
8.Պտուղդ քաղող չկա
9.Ես շատ եմ քնել
10.Ամեն ինչից
11.Աչքս անտառից
12.Առանց որոտալու
13.Բայց ու՞ր տանի
14.Պահիր
15.Գուցե հենց այստեղ
16.Կածանն ինձ տաներ
17.Սարահովիտ
18.Տար ինձ ժամանակ
1. ԵՐԵԽԱՅԻ ՊԵՍ
Հացից խռոված երեխայի պես,
Ինչ անեմ-չանեմ, հացին եմ նայում:
Քունս թռցրել, բայց արի ու տես,
Բարձից փախչելով, բարձին եմ նայում:
Ամենքի համար ամեն ինչ արել,
Նստել արածիս վարձին եմ նայում.
Գժված գլուխս ափիս մեջ առել,
Անցած օրերիս դարձին եմ նայում:
2. ԻՐԱՐ ՓՆՏՐԵՆ
Լուսաբացի թավշյա փեշով սրբեմ
Ծիր-կաթինոտ ճակատն իմ Սալվարդի,
Հոգնած իմ տարիքից չնեղսրտեմ,
Խմեմ պաղ ջուրն ու կաթն իմ Սալվարդի:
Ժամանակին, հողմին, հողին խնդրեմ,-
Որ բարձրանան սապատն իմ Սալվարդի
Եվ նախաստեղծ սիրով իրար փնտրեն
Խռով քարայծն ու մարդն իմ Սալվարդի:
3. ԲԱՑՎՈՂ ՕՐՎԱ ՀԵՏ
Բացվող օրվա հետ վեր թռան հանկարծ
Լույսի խտուտից զարթնած սարերը,-
Իրար շալակած սարը բարձրացան
Իրար պաղ ու շոգ շնչառությունից
Քրտնած սարերը:
Միջօրեի հետ շտկեցին իրենց-
Իրենց ինքնության խորք ու ձևերով-
Հեռացան քիչ-քիչ իրար հրելով,
Եվ բաժանվեցին դաշտ ու ձորերով
Իրար կռնակի կռթնած սարերը:
Թեքվող օրվա հետ թեքվեցին կարծես,
Ամպ ու ժպիտներ փոխանակեցին
Եվ մոտենալով սիրտ տվին իրար-
Իրար շվաքից խրտնած սարերը...
Իրիկնամտի մշուշների հետ
Իրար շալակած իջնում են սարից
Խուլ, խորհրդավոր, մթնած սարերը:
4. ԵՎ Ի՞ՆՉ է ՏՎԵԼ
Եվ ի՞նչ է տվել ինձ բնությունը,-
Հավիտյան նորոգ իր հնությունը,
Իր ջրվեժների անքնությունը
Եվ հոգնահոլով իր կրկնությունը...
Իր քարափների համբերությունը,
Իր խղճի առաջ իր գերությունը,
Իր անդունդների տարողությունը,
Սեփական վերքերն ապաքինելու
Կարողությունը...
Իր սևահողի խոնավությունը,
Մասրենու փշոտ խոնարհությունը...
Ինքնաբաշխումի ուրախությունը,
Ինքնամերժումի խիզախությունը,
Ինքնության պատիվն ու թանկությունը,
Ինքն իր մեծությամբ չպարծենալու
Երջանկությունը...

Пікірлер: 39
ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ ԴԱՍԱԿԱՆ ՊՈԵԶԻԱ
14:12
sargisnajaryan
Рет қаралды 94 М.
Остановили аттракцион из-за дочки!
00:42
Victoria Portfolio
Рет қаралды 3,7 МЛН
Which One Is The Best - From Small To Giant #katebrush #shorts
00:17
Համո Սահյան «Ինձ բացակա չդնեք»
14:12
Karine Meloyan
Рет қаралды 165 М.
ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑՈՒ   ՛՛ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ՛՛ ԱՂՈԹԱՄԱՏՈՒՅՑ․ ԲԱՆ Ա-Ե
35:21
Առնակ Քհն․Հարությունյան / Fr. Arnak Harutyunyan
Рет қаралды 61 М.
ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ _ Կարդում է հեղինակը
10:01
ԱֆՈՐԻԶՄՆԵՐ ԵՎ ՄՏՔԵՐ
Рет қаралды 2 М.
Հանդիպում Առաջինում․ Համո Սահյան
39:15
Armenian Public TV
Рет қаралды 8 М.
Documentary -  Paruyr Sevak and Sulamita :: Letters...
29:11
SAKO BAMBINO
Рет қаралды 124 М.