Ա՜խ, ես գիտե՛մ, չէի՜ր սիրում, Հիմա գիտեմ ես անկասկած... Վազվըզում ենք մենք սեզերում, Խոտերի մեջ խոնավ ու թաց: Հետո նստում ուրախ ու գոհ, Երեքնուկի թուփ ենք քաղում Եվ այդ ծանոթ երեքնուկով «Սիրեմ-սիրեմ» անվերջ խաղում: Անուններում երեք հոգու Եվ դո՛ւ կաս միշտ, և ե՛ս միշտ կամ: Քո անունն եմ ես միշտ պոկում, Իսկ դու իմը՝ ո՜չ մի անգամ: Որքա՜ն անգամ եմ ես վանել Տխուր մտքերն ինձնից հեռու Եվ վախեցել եմ միտք անել, Որ դու... որ դու ինձ չես սիրում: Չէ՜, ինձ չէի՛ր, չէի՛ր սիրում... Թե չէ - ի՞նչ է, բա՞րդ էր այդքան Գտնել երեք անուններում Իմ անունը գեթ մի անգամ:
@АртемВарданян-ф9з2 ай бұрын
ՈՒժեղ է, հարգանքներս
@АшотАвдалян-э9з2 жыл бұрын
Браво Айко джан.шат лав катарум
@РитаМнацаканян-ь5я2 жыл бұрын
Айко дажн ты молодеч дай бог тебе здоровья счастья любви в жизни