Рет қаралды 9,306
Անկախությունից հետո հայկական ֆուտբոլն իր առաջին քայլերն էր անում դեպի լեփ-լեցուն տրիբունաներ։
Հայաստանի առաջին առաջնությանը մասնակցեց 24 թիմ՝ երկու ենթախմբով։ Չեմպիոնին որոշել չհաջողվեց․ հավասար արդյունք ունեին և՛ Գյումրիի Շիրակը, և՛ Հ.Մ.Ը.Մ-ը։
Ի՞նչ փորձեր արվեցին այդ երկընտրանքը լուծելու համար, ինչպե՞ս Կոտայքի մարզի Բանանցը դարձավ Հայաստանի առաջին գավաթակիրը, ինչպե՞ս էին հայկական ակումբները փորձում ֆինանսական խնդիրներ լուծել 90-ականների սուղ պայմաններում, որտե՞ղ էին ֆուտբոլիստներն իրականացնում մարզումները, այս և շատ այլ մանրամասներ ներկայացվում են «Հայոց ֆուտբոլի պատմություն» փաստագրական ֆիլմաշարի առաջին դրվագում։
Վահան Ղարիբյանի «Հայոց ֆուտբոլի պատմություն» փաստագրական ֆիլմաշարը մի հետահայաց անդրադարձ է Հայաստանի անկախացումից մինչև մեր օրերը ֆուտբոլի զարգացման և կայացման բարդ ու հաճախ հակասական հարցերին, դրա սոցիալական և քաղաքական համատեքստին և իհարկե, արդեն լեգենդար համարում ունեցող ֆուտբոլիստներին՝ Արմեն Շահգելդյան, Արթուր Գևորգյան, Համլետ Մխիթարյան, անվանի մարզիչ Յան Պորտերֆիլդին և այլն։
Ֆիլմաշարի մյուս դրվագները կարող եք դիտել այստեղ` bit.ly/40MUDc4
© Բուն TV
Web: boon.am/
Facebook: / boontvofficial
Telegram: t.me/boon_tv
Instagram: / boon_tv
TikTok: / boon_tv
LinkedIn: / boon-tv-official